Jump to content

Էմիլիա-Ֆրենսիս Դիլկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա-Ֆրենսիս Դիլկ
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Emilia Francis Strong[1]
Ծնվել էսեպտեմբերի 2, 1840(1840-09-02)[2][3][4][…]
ԾննդավայրԻլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1904(1904-10-23)[3][5] (64 տարեկան)
Վախճանի վայրԻլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն
Գրական անունMme Mark Pattison և lady Dilke
Մասնագիտությունարվեստագետ, լրագրող, ակտիվիստ, արհմիութենական գործիչ, խմբագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԱմուսինSir Charles Dilke, 2nd Baronet? և Mark Pattison?
 Emilia, Lady Dilke Վիքիպահեստում

Էմիլիա-Ֆրենսիս Դիլկ (ամուսնությունից առաջ` Էմիլիա-Ֆրենսիս Սթրոնգ, առաջին ամուսնության ընթացքում` Պատտիսոն) (անգլ.՝ Emily Francis Dilke սեպտեմբերի 2, 1840(1840-09-02)[2][3][4][…], Իլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն[1] - հոկտեմբերի 23, 1904(1904-10-23)[3][5], Իլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, արվեստաբան, գրաքննադատ, արհմիութենական գործիչ և ֆեմինիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա-Ֆրենսիսը ծնվել է 1840 թվականին, նանկի կառավարչի ընտանիքում։ Սովորել է Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջում։ 1861 թվականին ամուսնացել է Օքսֆորդի համալսարանի Լինքոլն քոլեջի ռեկտոր Մարկ Պատիսոնի հետ, որը 27 տարով մեծ էր իրենից։

1870-ականներից ի վեր նա Ուիլյամ Մորիսի և Ջոն Ռասկինի հետ մասնակցել է կանանց իրավունքների համար պաշտպանության պայքարին։ 1884 թվականին՝ ամուսնու մահից հետո, 1885 թվականին նա ամուսնացել է բարոն Չարլզ Դիլկեի հետ և այդ ժամանակից ի վեր հայտնի է որպես լեդի Դիլկե։ Հիմնադրման պահից՝ 1874 թվականից, երկար տարիներ մինչև իր մահը նա եղել է կանանց արհմիությունների լիգայի (WTUL) նախագահ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա-Ֆրենսիս Դիլկը Մեծ Բրիտանիայի առաջին կին արվեստաբաններից մեկն է։ 1868 թվականից ի վեր արվեստի քննադատության վերաբերյալ նա հաջողությամբ հոդվածներ է հրապարակել Saturday Review-ում, Westminster Review-ում (որոնցում 1872-1875 թվականներից ներկայացվել են նրա արվեստի գրքերի ակնարկները) «The Magazine of art»-ում և այլն։ Համագործակցել է անգլիական և ֆրանսիական շատ այլ ամսագրերի հետ։ Գրել է փարիզյան սալոնների մասին, հատկապես տարված է եղել Գյուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի աշխատանքներով։ Մասնագիտացել է 18-րդ դարի ֆրանսիական դեկորատիվ-կիրառական արվեստում, որի մասին 1899 թվականից հրատարակել է մի շարք գրքեր։ «Annual Register»-ում (1879-1885) տպագրել է Ֆրանսիայում և Իտալիայում քաղաքական կյանքի մասին մի շարք ակնարկներ։

Ընտրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «The Renaissance in France» (1879)
  • «Claude Lorrain, d’après des documents inédits» (1884, в «Bibliothèque internationale de l’Art»)
  • «Art in the Modern State, a study of art in the period of Louis XIV» (1888).
  • «French Painters of the Eighteenth Century», London: G. Bell, 1899
  • «French Architects and Sculptors of the Eighteenth Century», London: G. Bell, 1900
  • «French Engravers and Draftsmen of the XVIIIth Century», London: G. Bell, 1902
  • «French Furniture and Decoration in the Eighteenth Century», London: G. Bell 1901
  • «The Shrine of Death and Other Stories», London, 1886
  • «The Shrine of Love and Other Stories», London, 1891
  • «The Book of the Spiritual Life, with a memoir of the author», 1905

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 294.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 136. — ISBN 978-1-85743-228-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Էմիլիա-Ֆրենսիս Դիլկ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Dilke, Emilia Francis Strong, Lady Արխիվացված 2019-06-30 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիա-Ֆրենսիս Դիլկ» հոդվածին։