Էկտոր Գիմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկտոր Գիմար
ֆր.՝ Hector Guimard
Ի ծնեֆր.՝ Hector Germain Guimard[1]
Ծնվել էմարտի 10, 1867(1867-03-10)[2][3][4][…]
Ծննդավայր3rd arrondissement of Lyon, Լիոն[1]
Մահացել էմայիսի 20, 1942(1942-05-20)[2][3][5][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Ոճ(եր)մոդեռն
Ճյուղ(եր)հանրային արվեստ[7]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց և Lycée Michelet, Vanves?
Ուշագրավ աշխատանքներChâteau d'Orgeval?, Գիմար հյուրանոց, Castel Béranger?, Paris Métro entrances by Hector Guimard? և Maison Coilliot?
Պարգևներ
Ազդվել էԷժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ[9]
 Hector Guimard Վիքիպահեստում

Էկտոր Գիմար (ֆր.՝ Hector Guimard, մարտի 10, 1867(1867-03-10)[2][3][4][…], 3rd arrondissement of Lyon, Լիոն[1] - մայիսի 20, 1942(1942-05-20)[2][3][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ֆրանսիացի ճարտարապետ և դիզայներ, արվեստի մոդեռն ոճի ներկայացուցիչ։ Փարիզյան մետրոյի հայտնի մուտքային տաղավարների ստեղծողն է[10]։

Ուսումնական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականից 1885 թվականը Փարիզում սովորել է Ազգային բարձրագույն գեղարվեստի դպրոցում, որտեղ ծանոթացել է ճարտարապետության տեսաբան Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի հետ։ Հաջողությունների համար պարգևատրվել Բելգիա և Անգլիա այցելություններով։ Բրյուսելում ծանոթանում է Վիկտոր Օրտայի ստեղծագործություններին, որը նրա վրա հսկայական ազդեցություն է թողել։

Հիմնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին կառուցել էր Փարիզում գտնվող «Բերանժի ամրոց» բազմաբնակարան շենքը (հասցեն՝ Castel Béranger, Rue Jean de la Fontaine, Paris 16, Paris, France), որի շնորհիվ էլ նա հայտնի է դարձել։ Այդ պահից սկսած նրան դիմում են բազմաթիվ պատվերներով, որոնք Գիմարը կատարում մոդեռնիստական ոճով, պահպանելով ներդաշնակության իդեալները և շարունակական շարժումները։ Նաև ինքնուրույն կահույքի էսքիզներ է ստեղծում իր կողմից կառուցված շինությունների ներսույթների համար։ 1909 թվականին կառուցում է Գիմար Հոթելը, որը նվեր էր իր հարուստ ամերիկուհի կնոջը։

Նաև ձևավորում է փարիզյան մետրոյի առաջին կայարանների մուտքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկտոր Գիմար» հոդվածին։