Էլիզաբեթ Սոֆի Շերոն
Էլիզաբեթ Սոֆի Շերոն ֆր.՝ Élisabeth-Sophie Chéron | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1648[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1711[1][2][3][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Մասնագիտություն | նկարչուհի, փորագրիչ, բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի և երաժիշտ |
Ամուսին | Jacques Le Hay?[6] |
Ծնողներ | հայր՝ Henri Chéron?[7] |
Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա և Galileiana Academy of Arts and Science? |
Élisabeth Sophie Chéron Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Սոֆի Շերոն (ֆր.՝ Élisabeth-Sophie Chéron Le Hay; հոկտեմբերի 3, 1648[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 3, 1711[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նկարչուհի, բանաստեղծուհի, թարգմանչուհի, երաժիշտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթը դեռ մանուկ հասակից իր նկարիչ հորից՝ Անրի Շերոնից սովորել է արծնագործություն ու մանրանկարչություն[8]։ Կալվինիստ հայրը ձգտում էր նրան դաստիարակել բողոքականության խստաշունչ ոգով, բայց մոլի կաթոլիկուհի մայրը ընդդիմանում էր և դստերն ստիպել է մեկ տարի անցկացնել կուսանոցում, որտեղ էլ վերջինս դարձել է համոզված կաթոլիկ[8]։ Իսկ հայրը բողոքականների նկատմամբ ծավալված հալածանքների պատճառով ստիպված էր 1664 թվականին լքելու ընտանիքն ու Ֆրանսիան։
1670 թվականին 22-ամյա Էլիզաբեթը ազդեցիկ նկարիչ Շառլ Լը Բրենի հովանավորությամբ ներկայացվել է գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայի ղեկավարությանը և ընդունվել այդ ակադեմիայի անդամ՝ դառնալով նման բարձր պատվի արժանացած չորրորդ կինը[9]. նրան նախորդել էին Կատրին Ժիրարդոնն ու Լուի Բուլոնցու երկու դուստրերը՝ Մադլենն ու Ժենևևը։
Իր գեղանկարչական աշխատանքները կանոնավոր կերպով փարիզյան Սալոնում ներկայացնելու հետ մեկտեղ՝ Էլիզաբեթը բանաստեղծություններ է գրել, թարգմանություններ կատարել (նա հիանալի տիրապետում էր լատիներենին, հին հունարենին, եբրայերենին)[10]։ 1694 թվականին լույս է ընծայել աստվածաշնչյան սաղմոսների իր չափածո թարգմանությունների ժողովածուն՝ Essay de pseaumes et cantiques mis en vers, et enrichis de figures խորագրով։ Գնահատելով ֆրանսուհու գրական տաղանդը՝ իտալական Պադուա քաղաքի ակադեմիան՝ Accademia dei Ricovratiն, նրան ընդունել է իր շարքերը՝ ակադեմիական Էրատո անվամբ։ Իսկ ժողովածուի չափածո սաղմոսներից շատերը երգերի են վերածել կոմպոզիտոր Ժան-Բատիստ Դրուար դը Բուսեն և վենետիկցի ազնվական մի տիկին՝ Անտոնիա Բեմբոն[10]։ Արվեստագետ կինը հրատարակել է նաև նկարչության մի ուղեցույց ձեռնարկ (1706 թ.): Էլիզաբեթն իր վաստակած գումարները նվիրաբերել է ծնողներին և եղբորը՝ Լուի Շերոնին, որ նկարչություն էր սովորում Իտալիայում։ Մերժել է ամուսնության առաջարկները (իսկ նրա ձեռքը խնդրել են իր մտավորական շրջապատի բազմաթիվ փայլուն տղամարդիկ) և միայն վաթսունամյա հասակում, ի զարմանս ծանոթ-բարեկամների, ամուսնացել է արքունական պալատի ինժեներ Ժակ լը Հեյի հետ՝ վերանվանվելով մադամ Լը Հեյ։
Մահացել է վաթսուներեք տարեկան հասակում, թաղվել Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում[8], որտեղ փակցված նրա դիմանկարի տակ արձանագրված են հետևյալ տողերը.
- "Երկու հրաշալի, նրբագեղ շնորհների արտասովոր տիրապետումը Շերոնին դարձրել են իսկական զարդ բոլոր ժամանակների Ֆրանսիայի համար։ Նրա վրձնի շնորհագեղությունը հավասար էր իր գրչի գերազանց վեհափառությանը":
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Շերոնի նկարչական աշխատանքներից լայն ճանաչման են արժանացել հատկապես գրող Անտուանետ Դեզուլիեի դիմանկարը և Խաչից իջեցնելը։ Հայտնի գրվածքներն են.
- Livre des Principes à Dessiner, 1706 ; Ձեռնարկ նկարչության հիմունքների մասին
- Psaumes et Cantiques mis en vers, 1694 ; Սաղմոսների ժողովածու
- Le Cantique d'Habacuc et le Psaume, traduit en vers ; Հաբակուկի երգը, սաղմոսներ և այլ թարգմանություններ
- Les Cerises Renversées, փոքրածավալ մի պոեմ, որ լույս է ընծայվել հետմահու 1717-ին և 1797-ին թարգմանվել լատիներեն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- René Démoris (ed.) Hommage à Elizabeth Sophie Chéron. Texte et peinture à l’âge classique. Presses Sorbonne Nouvelle, Paris 1992, ISBN 2-87854-033-6, p. 9–54.
- Clara Erskine Clement. Women in the fine arts, from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D. Houghton, Mifflin & Company, Boston, New York 1905, p. 81–83.
- Léon Gréder. Elisabeth-Sophie Chéron: de l’Académie Royale de Peinture et de Sculpture. Henri Jouse, Paris 1909.
- Marie-France Hilgar. Chéron, Elisabeth-Sophie (1647-1711). En: Eva Martin Sartori: The feminist encyclopedia of French literature. Greenwood Press, Westport, Conn. [u. a.] 1999, ISBN 0-313-29651-0.
- Marie-France Hilgar. Les multiples talents d’Élisabeth Sophie Chéron. En: Cahiers du dix-septième. Nº II/1, 1988, ISSN [http://www.worldcat.org/issn/1040-3647 1040-3647, p. 91–98.
- Andrea Weisbrod. Elisabeth Sophie Chéron Արխիվացված 2008-03-22 Wayback Machine. En: Margarete Zimmermann, Roswitha Böhm (ed.) Bedeutende Frauen. Französische Dichterinnen, Malerinnen, Mäzeninnen des 16. Und 17. Jahrhunderts. Piper, Múnich 2008, ISBN 978-3-492-24906-5, p. 245–258.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elisabeth Sophie Chéron (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Élisabeth Sophie Chéron — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119100703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 Union List of Artist Names
- ↑ 8,0 8,1 8,2 Clement Part 2
- ↑ Elizabeth Cheron Brief Biography at the Brooklyn Museum 'Dinner Party' database of notable women. Accessed October 2017
- ↑ 10,0 10,1 Martayan Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- CHÉRON, Elizabeth Sophie Essay de Pseaumes mis en vers. Paris Michel Brunet 1694 listed on Bibliopoly by Martayan Lan, Inc. Accessed December 2007.
- CHERON, ELIZABETH SOPHIE at Women in the fine arts, from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D. by Clara Erskine Clement, Part 2 out of 7 (1904). Accessed December 2007. At project Gutenberg
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Notice de Jannine Moulin
- The Life and Work of Elisabeth-Sophie Cheron, de GoldbergWeg
- Биография, стихи Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սոֆի Շերոն» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1648 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 1711 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 17-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսալեզու բանաստեղծներ
- Ֆրանսիացի բանաստեղծուհիներ
- Ֆրանսիացի բարոկկո ոճի նկարիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Ֆրանսիացի նկարչուհիներ