Էլիզաբեթ Սոֆի Շերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Սոֆի Շերոն
ֆր.՝ Élisabeth-Sophie Chéron
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1648(1648-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 3, 1711(1711-09-03)[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծ, գրող և թարգմանիչ
Élisabeth Sophie Chéron Վիքիպահեստում

Էլիզաբեթ Սոֆի Շերոն (ֆր.՝  Élisabeth-Sophie Chéron Le Hay; հոկտեմբերի 3, 1648(1648-10-03)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 3, 1711(1711-09-03)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4], Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նկարչուհի, բանաստեղծուհի, թարգմանչուհի, երաժիշտ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը դեռ մանուկ հասակից իր նկարիչ հորից՝ Անրի Շերոնից սովորել է արծնագործություն ու մանրանկարչություն[5]: Կալվինիստ հայրը ձգտում էր նրան դաստիարակել բողոքականության խստաշունչ ոգով, բայց մոլի կաթոլիկուհի մայրը ընդդիմանում էր և դստերն ստիպել է մեկ տարի անցկացնել կուսանոցում, որտեղ էլ վերջինս դարձել է համոզված կաթոլիկ[5]: Իսկ հայրը բողոքականների նկատմամբ ծավալված հալածանքների պատճառով ստիպված էր 1664 թվականին լքելու ընտանիքն ու Ֆրանսիան:

Մադամ Դեզոլիեի դիմանկարը

1670 թվականին 22-ամյա Էլիզաբեթը ազդեցիկ նկարիչ Շառլ Լը Բրենի հովանավորությամբ ներկայացվել է գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայի ղեկավարությանը և ընդունվել այդ ակադեմիայի անդամ՝ դառնալով նման բարձր պատվի արժանացած չորրորդ կինը[6]. նրան նախորդել էին Կատրին Ժիրարդոնն ու Լուի Բուլոնցու երկու դուստրերը՝ Մադլենն ու Ժենևևը:

Շերոնի թարգմանած սաղմոսների ժողովածուի 1694 թ. հրատարակության տիտղոսաթերթը

Իր գեղանկարչական աշխատանքները կանոնավոր կերպով փարիզյան Սալոնում ներկայացնելու հետ մեկտեղ՝ Էլիզաբեթը բանաստեղծություններ է գրել, թարգմանություններ կատարել (նա հիանալի տիրապետում էր լատիներենին, հին հունարենին, եբրայերենին)[7]: 1694 թվականին լույս է ընծայել աստվածաշնչյան սաղմոսների իր չափածո թարգմանությունների ժողովածուն՝ Essay de pseaumes et cantiques mis en vers, et enrichis de figures խորագրով: Գնահատելով ֆրանսուհու գրական տաղանդը՝ իտալական Պադուա քաղաքի ակադեմիան՝ Accademia dei Ricovratiն, նրան ընդունել է իր շարքերը՝ ակադեմիական Էրատո անվամբ: Իսկ ժողովածուի չափածո սաղմոսներից շատերը երգերի են վերածել կոմպոզիտոր Ժան-Բատիստ Դրուար դը Բուսեն և վենետիկցի ազնվական մի տիկին՝ Անտոնիա Բեմբոն[7]: Արվեստագետ կինը հրատարակել է նաև նկարչության մի ուղեցույց ձեռնարկ (1706 թ.): Էլիզաբեթն իր վաստակած գումարները նվիրաբերել է ծնողներին և եղբորը՝ Լուի Շերոնին, որ նկարչություն էր սովորում Իտալիայում: Մերժել է ամուսնության առաջարկները (իսկ նրա ձեռքը խնդրել են իր մտավորական շրջապատի բազմաթիվ փայլուն տղամարդիկ) և միայն վաթսունամյա հասակում, ի զարմանս ծանոթ-բարեկամների, ամուսնացել է արքունական պալատի ինժեներ Ժակ լը Հեյի հետ՝ վերանվանվելով մադամ Լը Հեյ:

Մահացել է վաթսուներեք տարեկան հասակում, թաղվել Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում[5], որտեղ փակցված նրա դիմանկարի տակ արձանագրված են հետևյալ տողերը.

"Երկու հրաշալի, նրբագեղ շնորհների արտասովոր տիրապետումը Շերոնին դարձրել են իսկական զարդ բոլոր ժամանակների Ֆրանսիայի համար: Նրա վրձնի շնորհագեղությունը հավասար էր իր գրչի գերազանց վեհափառությանը":

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Շերոնի նկարչական աշխատանքներից լայն ճանաչման են արժանացել հատկապես գրող Անտուանետ Դեզուլիեի դիմանկարը և Խաչից իջեցնելը: Հայտնի գրվածքներն են.

  • Livre des Principes à Dessiner, 1706 ; Ձեռնարկ նկարչության հիմունքների մասին
  • Psaumes et Cantiques mis en vers, 1694 ; Սաղմոսների ժողովածու
  • Le Cantique d'Habacuc et le Psaume , traduit en vers ; Հաբակուկի երգը, սաղմոսներ և այլ թարգմանություններ
  • Les Cerises Renversées, փոքրածավալ մի պոեմ, որ լույս է ընծայվել հետմահու 1717-ին և 1797-ին թարգմանվել լատիներեն:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elisabeth Sophie Chéron
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Élisabeth Sophie Chéron — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119100703 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Clement Part 2
  6. Elizabeth Cheron Brief Biography at the Brooklyn Museum 'Dinner Party' database of notable women. Accessed October 2017
  7. 7,0 7,1 Martayan Archived 2008-05-16 at the Wayback Machine.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]