Էլիզաբեթ Հոլմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Հոլմս
անգլ.՝ Elizabeth Holmes
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1984(1984-02-03)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍթենֆորդի համալսարան[2] և St. John's School?
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրTheranos?
Ծնողներհայր՝ Քրիստիան Հոլմս IV, մայր՝ Նոել Էն Դաուստ
Պարգևներ և
մրցանակներ
 Elizabeth Holmes Վիքիպահեստում

Էլիզաբեթ Էնն Հոլմս (անգլ.՝ Elizabeth Anne Holmes, փետրվարի 3, 1984(1984-02-03)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի նախկին գործարար, դատապարտված խաբեբա, արյան անալիզի նորարարական սարքավորումների ստեղծմամբ զբաղվող Թերանոս (անգլ.՝ Theranos) ընկերության հիմնադիր։ Ընկերության հնչեղ խոստումները՝ կոմպակտ անալիզատոր թողարկել, որը կարող է արագ կատարել բարդ հետազոտություն աննշան քանակի արյան միջոցով, օրինակ՝ մատից վերցրած արյան կաթիլի միջոցով, ընկերությանը խոշոր ներդրումներ բերեցին և հանգեցրին գների չափազանց մեծ աճի[4][5]։

2015 թվականին Հոլմսի հարստությունը գնահատվել է 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար, և ըստ Ֆորբս ամսագրի (անգլ.՝ Forbes) առաջինն է ճանաչվել՝ Ամերիկայի ինքնուրույն հաջողության հասած ամենահարուտ կանանց ցուցակում[6]։ Այնուամենայնիվ, խոստացած անալիզատորներն այդպես էլ վաճառքում չեն հայտնվել, լրագրողների և ԱՄՆ վերահսկիչ մարմինների մի շարք քննությունների արդյունքում Հոլմսի, Թերանոսի և նրա գործընկերների գործունեությունը բնութագրվել է որպես խարդախություն։ Ընկերության բաժնետոմսերի արժեքի անկման հետևանքով Թերանոսը դադարել է գոյություն ունենալ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլմսը ծնվել է Վաշինգտոնում, ֆեդերալ պաշտոնյայի և կոնգրեսի աշխատակցուհու ընտանիքում։ Երբ Էլիզաբեթը 9 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հյուստոն, իսկ այնուհետև մի որոշ ժամանակ ապրել են Չինաստանում։ Հոլմսի խոսքերով, նա մանկուց ցանկացել է բուժել մարդկանց, բայց արյան տեսքից և ասեղներից խորշում էր։ Այդ պատճառով 2002 թվականին Հոլմսն ընդունվել է Ստենֆորդի համալսարան՝ քիմիա մասնագիտությամբ։ Մեկ տարի անց նա թողել է ուսումը և ծնողների թույլտվությամբ իր ուսման համար նրանց կուտակած գումարը օգտագործել է որպես նախնական կապիտալ Թերանոս (Theranos - թերապիա և դիագնոզ բառերից) ընկերությունը հիմնելու համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սկզբում Հոլմսը նշանվել է Ուիլյամ Բիլլի Էվանսի հետ, որը Էվանս Հոթել (անգլ.՝ Evans Hotel) ընկերության 27-ամյա ժառանգորդն էր։ 2019 թվականի կեսին նրանք կատարել են հարսանեկան փակ արարողություն[8]։ Զույգն ապրում է Սան Ֆրանցիսկոյում[9]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերանոսի Էլիզաբեթ Հոլմը TechCrunch ինտերնետային ԶԼՄ հարցազրույցում[10]

Հոլմսը շատ է աշխատել լաբորատորիայում, տասնյակ գյուտեր էր արտոնագրել, և արդյունքում հայտարարել է արյան վերլուծության բնագավառում առաջընթաց քայլի մասին։ Ի տարբերություն ստանդարտ նմուշների, որոնք լրացնում էին փորձանոթի զգալի մասը կամ մի քանի փորձանոթներ, Հոլմսի տեխնոլոգիան ենթադրում էր օգտագործել հիվանդի արյան ընդամենը մի կաթիլ։ Էլիզաբեթը 400 միլիոն ներդրումներ է ներքաշել այդ գործում, և 2015 թվականին Թերանոսը գնահատվել է 9 միլիարդ դոլար, ընդ որում Հոլմսն ընկերության ավելի քան 50 %-ի սեփականատերն էր։ Ընկերությունը Boots Alliance բժշկական կետերի ցանցի հետ պայմանավորվել էր, որ օգտագործեն Թերանոսի անալիզները, որոնք շատ ավելի մատչելի էին, քան անալիզի շուկայի առաջատարներ Quest Diagnostics և LabCorp ընկերություններինը։

Թերանոսը ճգնաժամի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին ընկերությունում ութ տարի աշխատած ավագ կենսաքիմիկոսը ինքնասպան է եղել՝ կնոջն ասելով, որ ընկերությունը ձախողել է[11]։ 2015 թվականի աշնանը մի շարք հրապարակումներով սկսել են քննադատել Թերանոսի անալիզները և ընկերությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։ Հրապարակումներում ասվում էր, որ կազմակերպությունը հաստատված չէ Սննդի և դեղերի վարչության (անգլ.՝ FDA) կողմից, բարձրաձայնած անալիզների փոխարեն օգտագործում է արյան ստանդարտ վերլուծության տեխնոլոգիաներ, ինչպես նաև, անալիզների սխալ արդյունքների ցուցանիշը բարձր է[12]։ Վաշինգտոն Փոստը (անգլ.՝ The Washington Post)-ը գրել է, որ 2012 թվականին Պաշտպանության նախարարությունը՝ հետաքրքրվելով Թերանոսի անալիզներով, խնդիրներ է հայտնաբերել և պատրաստվում է հայց ներկայացնել Սննդի և դեղերի վարչություն։ Հոլմսը գեներալ Ջեյմս Մեթիսին խնդրել է միջամտել։ Վերջինս պաշտպան է կանգնել ընկերությանը և մեկ տարի անց դարձել նրա տնօրենների խորհրդի անդամ[13]։ Ծայրահեղ փակ լինելու և անկախ ստուգումներ իրականացնելու անհնարինության պատճառով ընկերության պաշտոնապես հայտարարված հաջողությունների մասին կասկածներ են առաջացել[14]։

Պաշտպանության նախարարի տեղակալ Էշթոն Բ. Քարթերի և պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերիի հանդիպումը Theranos- ի գործադիր տնօրեն և հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսի հետ, երբ նրանք այցելել են մի շարք բարձր տեխնոլոգիական ընկերություններ Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքում, 2013 թվականի ապրիլի 17-ին

Ըստ «Ձեռնարկատեր» (անգլ.՝ Entrepreneur) ամսագրի մեկնաբանության, Հոլմսը 2015 թվականին գլխավորել է ամենավատ ձեռնարկատերերի ցանկը[15]։ Հոլմսը ստիպված է եղել ընդունել, որ 10 տարի մշակելուց հետո նրա գյուտերը չեն աշխատում, իսկ հետազոտություններում եղած թերություններն անհրաժեշտ էր ավելի վաղ վերացնել։ Հոլմսը պլանավորել է լաբորատորիան զրոյից վերակառուցել՝ հետագայում անալիզների ոչ հավաստիությունը կանխելու համար[16]։ Հոլմսը հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Նրա փոխարեն մամուլի հետ շփումները հանձնարարվել է նրա փաստաբան Դեվիդ Բոյզին, որը բացատրել է, որ Թերանոս ընկերությունն ամբողջապես մասնավոր է, հանրային չէ, հետևաբար բաժնետերերի վրա չի տարածվում հանրային ընկերությունների պաշտպանության կանոնները։ Ընկերությունը պլանավորել է հրապարակել հետազոտության և շահագործումների արդյունքները գրախոսվող բժշկական ամսագրերում[17]։

Ըստ Նյու Յորք Թայմս (անգլ.՝ New York Times) օրաթերթի, Medicare և Medicaid ԱՄՆ բժշկական ապահովագրության ազգային ծրագրի համակարգողները ներկայացրել են 121 էջանոց հաշվետվություն, որտեղ նկարագրվում էր ընկերության բազմաթիվ խախտումները, որոնք բացահայտվել էին լաբորատորիայի ստուգման ժամանակ. սկսած ոչ վերապատրաստված անձնակազմից, արյան նմուշների պահպանման ջերմային ռեժիմին չհետևելուց և վերջացրած՝ հիվանդներին հետազոտության ոչ ճիշտ արդյունքներ տրամադրելով։ Այսպես, սկսած 2015 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր, թեև մի քանի թեստեր, բայց Թերանոսի սարքավորումը չի տվել ճշգրիտ տվյալներ, որն այնուամենայնիվ, չէր խանգարել, որ լաբորատորիան 81 հիվանդի անալիզի արդյունքներ ուղարկեր։

Որոշ դեպքերում անհնար է եղել հաստատել, թե որ սարքավորումով են ստացվել արդյունքները, քանի որ սեփական սարքավորումների հետ օգտագործվել էր նաև Սիմենսի (անգլ.՝ SiemensNew York Times) սարքավորումները։ Հաշվետվության մեջ նշվում է, որ Թեանոսի սեփական թեստերի արդյունքների տարբերությունը չպետք է գերազանցեր համընդհանուր սահմանված 20 %-ը, այն դեպքում, երբ պատահական ընտրանքը ցույց է տվել, որ Թերանոսի արդյունքները չափորոշչից տարբերվում են 21-146 %-ով[18]։

Թերանոսի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սկզբում ԱՄՆ դատախազությունը հետաքննություն է սկսել, որպեսզի ստուգի, թե ընկերությունը ներդրողներին և պաշտոնատար անձանց խաբկանքի մեջ չի գցել, արդյոք, իր նվաճումների վերաբերյալ։ Դիտարկվել է Հոլմսին երկու տարով բիզնեսից հեռացնելու հավանական լինելը[19]։

2016 թվականի հունիսի 1-ին Ֆորբս ամսագրումում (ռուս.՝ Форбс) լույս է տեսել հոդված, որտեղ վերանայվել է Հոլմսի կարողության չափը։ Եթե 2015 թվականին նրա հարստությունը գնահատվել է 4,5 միլիարդ դոլար՝ հաշվի առնելով ընկերությունում նրա 50 % բաժնեմասը, ապա 2016 թվականին Ֆորբսն իրականացրել է ընկերության վերագնահատում։ Ընկերության արժողությունը գնահատվել է մոտավորապես 0,8 միլիարդ դոլար, քանի որ ընկերութկան տարեկան եկամուտը չէր գերազանցել 100 միլիարդ դոլարը։ Դրանից ելնելով՝ ընկերությունում Հոլմսի մասնաբաժինը ոչինչ չարժեր, քանի որ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը մասնավոր ներդրողներն էին, և առաջին հերթին նրանք կստանան ընկերության սեփականության մասը, իսկ Հոլմսի սովորական բաժնետոմսերը «առձեռ կտրվեն» միայն այն պայմանով, եթե ինչ որ բան մնա[7]։

Մեղադրանք ընկերությանը և Հոլմսին[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 14-ին ընկերությունը և Էլիզաբեթ Հոլմսը արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովի (SEC) կողմից մեղադրվել են «մասսայակյան խարդախության» համար։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ներդրողներից 700 միլիոն դոլար կորզելու համար՝ պատրվակով, թե ընկերությունն ունի արյան ստուգման հեղափոխական տեխնոլոգիա։ Ընկերությունը և Հոլմսը համաձայնվել են կարգավորել մեղադրանքները՝ առանց հանցագործության ճանաչման կամ մերժման։ Հոլմսը զրկվել է ընկերության բոլոր ակցիաներից և 500 000 դոլար տուգանք է վճարել։ Նաև 10 տարով նա զրկվել է ցանկացած պետական ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Թերանոսի փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վոլ Սթրիթ ջորնալ (անգլ.՝ The Wall Street Journal) լրագրի տեղեկության՝ 2018 թվականի օգոստոսի 31-ին Թերանոս ընկերությունը փակվել է և պարտավորվել է վճարել չապահովված պարտատերերի ներդրումները։ Ընկերության աշխատակիցների պաշտոնանկությունը կապված էր խարդախության համար Էլիզաբեթ Հոլմսի ֆեդերալ իշխանությունների պաշտոնական մեղադրանքների հետ[20]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Թերանոսի անկումը Հոլմսը լայն ճանաչում է վայելել։ 2015 թվականին նա նշանակվել է Հարվարդի բժշկական դպրոցի կրթաթոշակային խորհրդի անդամ[21] և կոչվել է Թայմ (անգլ.՝ TIME) ամսագրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն աշխարհում[22]։ Հոլմսը Forbes-ից ստացել է «Under 30 Doers Award» մրցանակը և դասվել է 2015 թվականի ամենահզոր կանանց ցուցակում[23][24]։ Glamour-ի մեկնաբանությամբ նա նաև անվանվել է տարվա կին և ստացել Պեպերդինի համալսարանի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան (Honorary Doctor of Humane Letters degree from Pepperdine University)[25][26]:

Հոլմսը պարգևատրվել է 2015-ի «Horatio Alger» մրցանակով՝ նրան դարձնելով իր պատմության ամենաերիտասարդ մրցանակակիրը[27][28]։ Ավելի վաղ Էլիզաբեթ Հոլմսը Fortune Magazine-ի կողմից անվանվել էր «Տարվա ձեռներեց» և դասվել է «40 և 40 տարեկանից ցածր» (40 Under 40) ցուցակի մեջ[29]։ Թերանոսի գործնական գործունեության վերաբերյալ մի շարք լրագրողական, քրեական հետաքննություններից և քաղաքացիական հայցերից հետո, Արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել «զանգվածային խարդախության» համար[30]։ 2016 թվականին Ֆորտունան (անգլ.՝ Fortune) Հոլմսին անվանել է աշխարհի ամենահիասթափեցնող առաջնորդներից մեկը[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. http://nyti.ms/26mZ7Uo
  3. Member Profile – Horatio Alger Association
  4. Levine, Matt (2018 թ․ մարտի 14). «The Blood Unicorn Theranos Was Just a Fairy Tale». Bloomberg View. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  5. Abelson, Reed (2016 թ․ ապրիլի 24). «Theranos's Fate Rests With a Founder Who Answers Only to Herself». The New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Forbes Announces Inaugural List Of America's 50 Richest Self-Made Women». Forbes. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 Matthew Herper. «From $4.5 Billion To Nothing: Forbes Revises Estimated Net Worth Of Theranos Founder Elizabeth Holmes». Forbes. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  8. Paige Leskin. «Theranos founder Elizabeth Holmes reportedly got married in secret to hotel heir Billy Evans». Business Insider. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  9. Katie Warren. «Theranos founder Elizabeth Holmes is reportedly engaged to a 27-year-old hotel heir. Here's what we know about their relationship». Business Insider. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  10. World’s youngest female billionaire—next Steve Jobs?
  11. Hot Startup Theranos Has Struggled With Its Blood-Test Technology
  12. История Theranos показала, что не каждый модный стартап — новая Apple.
  13. E-mails reveal concerns about Theranos’s FDA compliance date back years
  14. Is Theranos Too Good To Be True?
  15. Steve Tobak (2016 թ․ ապրիլի 25). «Why Theranos CEO Elizabeth Holmes Should Be Banned». Entrepreneur. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  16. Fred Imbert (2016 թ․ ապրիլի 18). «Theranos CEO 'devastated' amid lab testing issues». CNBC. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  17. Reed Abelson (2016 թ․ ապրիլի 25). «Why Theranos is a perfect cautionary tale for tech investors». CNBC. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  18. Pollack, Andrew (2016 թ․ մարտի 31). «Report Shows Theranos Testing Plagued by Problems». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  19. В США начали расследование в отношении стартапа самой юной миллиардерши.
  20. «Blood-Testing Firm Theranos to Dissolve» (անգլերեն). The Wall Street Journal. 2018 թ․ սեպտեմբերի 5.
  21. Three Health Care Leaders Join HMS Board of Fellows (PDF). Harvard University. Fall 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  22. Kissinger, Henry A. (2015 թ․ ապրիլի 16). «The 100 Most Influential People: Elizabeth Holmes». TIME. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  23. Hedgecock, Sarah. «Elizabeth Holmes On Using Business To Change The World». Forbes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  24. «The World's Most Powerful Women 2015: 19 Newcomers». Forbes. 2015. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  25. Fenn, Donna (2015 թ․ հոկտեմբերի 29). «Elizabeth Holmes Wants You to Have Control of Your Health Info». Glamour Magazine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  26. «Theranos CEO Elizabeth Holmes Will Get to Keep Her Honorary Doctorate from Pepperdine University». BioSpace (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  27. Parloff, Roger. «Theranos' Elizabeth Holmes: Young entrepreneurs need "a mission"». Fortune. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  28. «2015 Horatio Alger Award Winner Elizabeth Holmes». Horatio Alger Association of Distinguished Americans. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  29. «14. Elizabeth Holmes». Fortune. 2014. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  30. della Cava, Marco. «She was 'the next Steve Jobs.' Now, Theranos founder Elizabeth Holmes is charged with fraud». USA Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  31. «The World's 19 Most Disappointing Leaders». Fortune. 2016 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Հոլմս» հոդվածին։