Էլիաս Լյոնրոտ (անգլ.՝ Elias Lönnrot, ապրիլի 9, 1802(1802-04-09)[1][2][3][…], Սամմատտի, Ուուսիմաա - մարտի 19, 1884(1884-03-19)[1][2][3][…], Սամմատտի, Ուուսիմաա), ֆինբանահավաք։ Կրթությամբ բժիշկ։ 1836 թվականին հիմնադրել է Ֆինլանդիայում առաջին պարբերական գրական հանդեսը («Մեհիլայնեն», «Mehilainen»)։ Արևելյան Ֆինլանդիայի ու Կարելիայի ժողովրդական երգիչներից հավաքել ու գրի է առել էպիկական ու քնարական ռուներ։ Դրանց հիման վրա վերստեղծել է կարելաֆինն. «Կալևաչա» էպոսը (1835) և կազմել «Կանտելետար» (1840-1841) քնարական ռուների ժողովածուն։ Հրատարակել է նաև «Ֆիննական ժողովրդական առածներ» (1842) և «Ֆիննական ժողովրդական հանելուկներ» (1844) ժողովածուները։ Կազմել է «Ֆին–շվեդերեն բառարան»ը (1866-1880)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 642)։