Սքանլենը ծնվել է Սիդնեյում։ Ունի երկվորյակ քույր, որի անունն Անաբել է[2]։ 7-13 տարեկանում նա զբաղվել է դաշնամուր նվագելով։ Կրկին սկսել է պարապել՝ պատրաստվելով Բեթ Մարչի դերին 2019 թվականի «Փոքրիկ տիկնայք» վեպի էկրանավորման մեջ[3]։
2016 թվականին ավարտել է Սիդնեյի արվարձանում գտնվող Լորետո Կիրիբիլի դպրոցը։
Ավագ դպրոցում սովորելիս Սքանլենը երկրորդական դեր է ստացել՝ «Տուն և ճանապարհ» հեռուստատեսային սերիալում խաղալով Տաբիտա Ֆորդի դերը[4][4]։ 2018 թվականին նկարահանվել է «Գրեյս» կարճամետրաժ ֆիլմում[4]։ Նա արժանացել է քննադատների ճանաչմանը HBO-ի «Սուր առարկաներ» հոգեբանական թրիլերում Էմմա Քրելլինի դերի համար, որում նկարահանվել է Էմի Ադամսի հետ[4]։
Թատերաբեմում առաջնելույթը կայացել է 2019 թվականին Սիդնեյի թատերական ընկերության «Ճանճերի տիրակալը» ներկայացմամբ[5]։ Լիամետրաժ ֆիլմում Սքանլենի առաջին դերը Միլա Ֆինլին էր՝ «Կաթնատամներ» լիամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում անցկացված մրցույթում[6]։ 2019 թվականին կատարել է Բեթ Մարչի դերը Գրետա Գերվիգի «Փոքրիկ տիկնայք» ֆիլմում։ Վերջինս Լուիսա Մեյ Էլքոթի համանուն վեպի էկրանավորումն է[7]։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։