Էդուար Լալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուար Լալո
Բնօրինակ անունֆր.՝ Édouard Lalo
Ի ծնե անունֆր.՝ Édouard Victor Antoine Lalo[1]
Ծնվել էհունվարի 27, 1823(1823-01-27)[2][3][1]
Լիլ[4][1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էապրիլի 23, 1892(1892-04-23)[5] (69 տարեկան)
Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4][6]
ԳերեզմանGrave of Lalo
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր
Գործիքներջութակ և ալտ
ԿրթությունԼիլի կոնսերվատորիա
ԱմուսինԺյուլի Մարի դը Մալինյի
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
Ստորագրություն
Ստորագրություն
 Édouard Lalo Վիքիպահեստում

Էդուար Վիկտուար Անտուան Լալո (ֆր.՝ Édouard-Victoire-Antoine Lalo, հունվարի 27, 1823(1823-01-27)[2][3][1], Լիլ[4][1] - ապրիլի 23, 1892(1892-04-23)[5], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4][6]), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Նրա ամենահայտնի գործը Հին իսպանական սիմֆոնիան է (ֆր.՝ Symphonie espagnole), որը բաղկացած է հինգ մասից և շարունակում է մնալ հանրաճանաչ գործ ջութակի և նվագախմբի ստանդարտ երգացանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալոն 1865 թվականին
Լալոն 1891 թվականին
(նկարը՝ Ռիչարդ Պարիերի)

Լալոն ծնվել է Լիլում՝ Ֆրանսիայի հյուսիսում։ Պատանեկության տարիներին հաճախել է այդ քաղաքի կոնսերվատորիան։ 16 տարեկանից սկսած սովորել է Փարիզի Ֆրանսուա Անտուան Հաբենեկի անվան կոնսերվատորիայում։ Հաբենեկը կոնսերվատորիայում ուսանողական համերգներ է վարել 1806 թվականից և 1828 թ.-ին դարձել է Orchester de la Société des Concerts du Conservatoire-ի հիմնադիր դիրիժորը։

Փարիզում մի քանի տարի Լալոն աշխատում էր որպես լարային գործիքներ նվագող և ուսուցիչ։ 1848 թվականին, նա ընկերների հետ միացավ ՝ Արմմուդոյի քառյակին, որտեղ նվագում էր ջութակ, իսկ ավելի ուշ՝ երկրորդ ջութակ։

Ցուցանակ «Le Roi d'Ys»-ի համար

Լալոն ամուսնացավ Բրիթընիից մի կոնտրալտոյի՝ Ջուլի Բեսնիեր դե Մալինյիի հետ 1865 թ-ին։ Նրա հետագա գործերն իսկապես հանրաճանաչ չեն եղել, չնայած իրենց ինքնատիպությանը, լուրջ քննադատության են ենթարկվել չափազանց առաջադեմ և Վագներյան լինելու համար։ Սա հանգեցրեց նրան, որ Լալոն իր կարիերայի մեծ մասը նվիրեց կամերային երաժշտությանը, որն աստիճանաբար նորաձև էր դառնում Ֆրանսիայում։ Նա նաև աշխատում էր նվագախմբի համար։

Չնայած Լալոն ֆրանսիական երաժշտության ամենահայտնի ներկայացուցիչներից չէ, նա իր տարբերվող ոճի շնորհիվ վաստակել է ժողովրդականության մի աստիճան։

Լալոյի երաժշտությունը աչքի է ընկնում ուժեղ մեղեդիներով և հարուստ նվագակցությամբ, գերմանական կայունությամբ, որն իրեն առանձնացնում է իր դարաշրջանի այլ ֆրանսիացի կոմպոզիտորներից։ Այնպիսի գործեր, ինչպիսիք են Scherzo-ն D նոտայից, նրա ամենագունեղ գործերից են, որ կարող են համարվել նրա տարբերակիչ ոճի և ուժեղ արտահայտիչ թեքության համապատասխան մարմնավորում։

Վերոնշյալ Le Roi d'Ys-ը, Ys-ի բրիտանական լեգենդի վրա հիմնված օպերան, Լալոյի ամենաբարդ և հավակնոտ ստեղծագործությունն է։ (Այս նույն լեգենդը ոգեշնչեց Կլոդ Դեբյուսին ստեղծելու իր դաշնամուրի հայտնի La cathédrale engloutie երաժշտությունը)[7]։ 1873 թվականին Լալոն դարձավ Պատվո լեգեոնի անդամ։ Չնայած երկար տարիներ, Le Roi d'Ys-ը չէր համարվում կատարողական և չբեմադրվեց մինչև 1888 թվականը՝ Լալոյի 65- ամյակը։ Մահացել է 1892 թվականին Փարիզում՝ թողնելով մի շարք անավարտ գործեր, այդ թվում՝ իր օպերային La jacquerie-ն, որն ավարտին է հասցրել Արթուր Քոուարդը։ Նա թաղված է Պիր Լաչայի գերեզմանատանը։

Լալոյի որդի Պիեռը (1866 սեպտեմբերի 6 - 1943 թ. հունիսի 9) երաժշտական քննադատ էր, ով 1898 թվականից մինչև իր մահը գրում էր Le Temps-ի և ֆրանսիական այլ պարբերականների համար։

Հղումներ ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին կոմպոզիտոր Մորիս Ջարրը օգտագործեց մի մաս Լալոյի դաշնամուրային կոնցերտից՝ Լոուրենս Արաբիայի էկզոտիկ ներկայացման համար։

Ամերիկյան գիտաֆանտաստիկ հեռուստասերիալը՝ «Star Trek: The Next Generation»-ը, հղում է կատարում «USS Lalo»-ին երկու տարբեր դրվագների՝ «Մենք միշտ կունենանք Փարիզը» և «Երկու աշխարհներից լավագույնը», չնայած հղումը կարող է լինել ֆրանսիացի կոմպոզիտոր և (կամ) արգենտինական նշանավոր հեռուստատեսության և կինոյի երաժշտական կոմպոզիտոր Լալո Շիֆրինինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ծննդական
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Лало Эдуар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 MGG Online (գերմ.)Bärenreiter-Verlag, 2016.
  6. 6,0 6,1 6,2 մահվան վկայական
  7. Дебюсси К Статьи. Рецензии. Беседы. — М.; Л.:: Музыка, 1964. — С. 79.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուար ԼալոԲրիտանիկա հանրագիտարանում
  • Lalo Piano Trio Nos. 1-3 sound-bites and discussion of works
  • «Lalo, Edouard» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). 1911.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Լալո» հոդվածին։