Էդիթ Էվանս
Էդիթ Էվանս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1888[1][2][2][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1976[3][1][2][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Cranbrook, Cranbrook & Sissinghurst, Թըրնբրիջ Ուելս, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Դամա Էդիթ Մերի Էվանս (անգլ.՝ Dame Edith Mary Evans, փետրվարի 8, 1888[1][2][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հոկտեմբերի 14, 1976[3][1][2][…], Cranbrook, Cranbrook & Sissinghurst, Թըրնբրիջ Ուելս, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, եռակի Օսկար մրցանակի հավակնորդ, ինչպես նաև BAFTA և Ոսկե գլոբուս մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Էվանսը ծնվել է 1888 թվականի փետրվարի 8-ին Լոնդոնում քաղաքացիական ծառայող Էդվարդ Էվանսի և նրա կնոջ՝ Կարոլին Էլեն Ֆոսթերի ընտանիքում։ Նա կրթությունը ստացել է Լոնդոնի Սուրբ Միքայել եկեղեցու դպրոցում, այնուհետև 1903 թվականին ծնողները նրան տվել են դերձակություն սովորել։ Էդիթ Էվանսը որոշել է իր հետագա կյանքը կապել թատրոնի հետ, և 1910 թվականին նրա դեբյուտը կայացել է Լոնդոնի թատրոններից մեկում։
Դերասանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Էվանսը Շեքսպիրի Տասներկուերորդ գիշեր պիեսում խաղացել է Վիոլետի դերը։ Հետագա տարիներին Էվանսի կարիերան սկսել է ակտիվորեն զարգանալ և ժամանակի ընթացքում նա դարձել է բրիտանական առաջատար թատերական դերասանուհիներից մեկը։ Նա նկարահանվել է մեծ թվով բեմադրություններում, որոնք հիմնված են եղել Շեքսպիրի, Իբսենի, Ուիչերլիի, Ուայլդայի, Շոուի և Կոուարդի պիեսների հիման վրա։ Նրա ամենահայտնի դերերն էին Ռոմեոյի և Ջուլիետի Կերակրողը, ինչպես նաև Լեդի Բրեքնելը Անկեղծ լինելու կարևորությունը պիեսում։ 1946 թվականին Էդիթ Էվանսը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով՝ որպես Կանանց կոմանդոր։ Նրա կինոգործունեությունը սկսվել է 1915 թվականին, սակայն երեք ֆիլմում նկարահանվելուց հետո դադարել է խաղալ և մինչև 1949 թվականը չի հայտնվել մեծ էկրանին[4]։ Երկար ընդմիջումից հետո նրա առաջին դերերից մեկը ծեր կոմսուհի Ռանևսկայան է եղել 1949 թվականին Բահերի թագուհին ֆիլմի էկրանավորման ժամանակ[5][6]։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթը իր կատարման համար նա առաջադրվել է Նյու Յորքի կինոքննադատների ընկերության կողմից Լավագույն դերասանուհի մրցանակին։ Հետագա տարիներին նա նկարահանվել է նման ֆիլմերում, ինչպիսիք են 1963 թվական Թոմ Ջոնսը, 1964 թվական Կավիճի այգի, որոնց համար նա երկու տարի անընդմեջ դարձել է Օսկարի թեկնածու` որպես Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Նրա ամենահայտնի ֆիլմային դերը Մեգի Ռոսն էր 1967 թվական, Շշուկներ ֆիլմում, որի համար նա ստացել է BAFTA, Ոսկե գլոբուս մրցանակներ, ինչպես նաև առաջադրվել էր Օսկար մրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի[7]։ 1925 թվականին դերասանուհին ամուսնանացել է Ջորջ Բուտայի հետ, որը մահացել է 1935 թվականին։ Հետագայում նա չի ամուսնացել և կյանքի մնացած օրերն անցկացրել է միայնակ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիթ Էվանսը մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 14-ին, 88 տարեկան հասակում, Կենտում։
Ընտրված կինոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949 թվական, Բահերի թագուհին, ծեր կոմսուհի Ռանևսկայան
- 1952 թվական, Ինչքան կարևոր է լինել լուրջ, լեդի Աուգուստա Բրեքնել
- 1959 թվական, Զայրացած հետ նայիր միսիս Տաններ
- 1959 թվական, Մոնախինի պատմությունը մայր Էմանուել
- 1963 թվական, Թոմ Ջոնս Միս Վեստերն
- 1964 թվական, Կավճե այգի միսիս Սենթ Մոգամ
- 1965 թվական, Երիտասարդ Կեսիդի
- 1969 թվական, Խենթ Չայլոն Ջոզեֆին
- 1970 թվական, Սքրուջ Ուրվական
- 1973 թվական, Տիկնիկատուն Էն Մերի
- 1974 թվական, Խելագարություն տյոտա Լուիզա
- 1976 թվական, Հողաթափ և վարդ այրի թագուհի
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 թվական, Ոսկե գլոբուս, Լավագույն դերասանուհիՇեղատառ տեքստ (Շշուկներ)
- 1967 թվական, BAFTA Լավագույն դերասանուհի (Շշուկներ)
- Արծաթե արջի մրցանակ լավագույն դերասանուհու համար, Բեռլինի 17 -րդ կինոփառատոն (Շշուկներ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Эванс Эдит // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Edith Evans». web.archive.org. 2012 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: Text "BFI" ignored (օգնություն); Text "British Film Institute" ignored (օգնություն) - ↑ «The Birmingham Repertory Theatre». www.birmingham-rep.co.uk. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Evans, Dame Edith (Dame Edith Mary Booth), (8 Feb. 1888–14 Oct. 1976), Actress». WHO'S WHO & WHO WAS WHO (անգլերեն). doi:10.1093/ww/9780199540891.001.0001/ww-9780199540884-e-154291;jsessionid=2a9a7e91f648cd7de3f2894d8d1570e8. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Evans, Dame Edith Mary (1888–1976), actress». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). doi:10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-31087;jsessionid=fa8e67477699d67c60a514e3f714f2fa. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Edith Evans, 1888-1976 A Preliminary Inventory of her Papers at the Harry Ransom Center». norman.hrc.utexas.edu. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- «Bryan Forbes: An Inventory of His Collection of Edith Evans at the Harry Ransom Center». norman.hrc.utexas.edu. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
- «Edith Evans». IMDb. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.>
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Էվանս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 14 մահեր
- 1976 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով