Զաքարի Քուինտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարի Քուինտո
անգլ.՝ Zachary John Quinto
Ծնվել էհունիսի 2, 1977(1977-06-02)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան, Central Catholic High School? և Փենսիլվանիայի նահանգապեետի արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0704270
ԿինոՊոիսկID 1732143
zacharyquinto.com

Զաքարի Ջոն Քուինտո (անգլ.՝ Zachary John Quinto, հունիսի 2, 1977(1977-06-02)[1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, մեծ ճանաչում ստանալով «Հերոսները» սերիալում Սայլեր սերիական մարդասպանի, «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում բժիշկ Օլիվեր Թրեդսոնի, «Աստղային ճանապարհ» (2009), «Ստարտրեկ. Պատիժ» (2013), «Ստարտրեկ. Անվերջություն» (2016) ֆիլմերում, կոմանդեր Սպոկի դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուինտոն կիսով չափ իտալացի է, կիսով չափ՝ իռլանդացի[4]։ Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգում քաղաքում։ 1995 թվականին ավարտել է կաթոլիկական դպրոցը, իսկ 1999 թվականին Կարնեգի Մելոնի համալսարանը[5]։

Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել է «Ուրիշները» (2000) սերիալում։ Ավելի ուշ նկարահանվել է այնպիսի հիթային հեռուստասերիալներում, ինչպիսիք են «CSI», «Հրեշտակի հպումը», «Հմայվածները», «Հաճախորդը միշտ մեռած է», «Լիզի Մագուայրը», և «Դրագնետը»[6]։ 2004 թվականին նա ստացել է երկրորդային դեր «24» սերիալում։ Ադամ Կաուֆմանի դերով, Քուինտոն հայտնվում էր այս սերիալի երրորդ եթերաշրջանի գրեթե բոլոր դրվագներում, բացառությամբ մեկից։ 2006 թվականին Զաքարին սկսել է նկարահանվել Թորի Սփելինգի «So NoTORIous» սիթքոմում, ինչպես նաև «Հերոսները» գիտա-ֆանտաստիկական սերիալում, որտեղ նա խաղում էր Սայլեր սերիական մարդասպանի դերը։

2007 թվականին Քուինտոն հետաքրքրություն է հայտնել երիտասարդ Սպոկի դերի կատարմանը՝ «Աստղային ճանապարհ» շարքի 11-րդ ֆիլմում[7]։ 2007 թվականի հուլիսի 26-ին հայտարարված է եղել, որ Քուինտոն հաստատված է Սպոկի դերի համար՝ «Աստղային ճանապարհի» հերթական ֆիլմում, որը դուրս է եկել 2009 թվականի մայիսի 7-ին[8].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուինտոն՝ բաց համասեռամոլ է, կատարել է քամինգ-աութ 2011 թվականի հոկտեմբերին։

2010 թվականից Քուինտոյին սիրավեպ էին վերագրում ամերիկացի երգիչ և դերասան Ջոնաթան Գրոֆոմի հետ, որը նա հաստատել է 2012 թվականի սեպտեմբերին[9]։ Նրանք բաժանվել են 2013 թվականի հուլիսին[10]։

2013 թվականից հարաբերությունների մեջ է մոդել Մայլզ ՄաքՄիլանի հետ։ Իրենց հարաբերությունները նրանք հաստատել են 2014 թվականի օգոստոսին[11][12]։ 2015 թվականի սկզբին զույգը տեղափոխվել է Մանհեթենում համատեղ գնված բնակարանը[13]։

2015 թվականի նոյեմբերին Vogue ամսագիրը, անվանել է Քուինտոյին և ՄաքՄիլանին «ազդեցիկ զույգ, որի ազդեցությունը տարածվում է կինոյի, մոդայի և արվեստի ոլորտներում»[14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Դրվագ
2000 Ուրիշները / The Others Թոնի 1 եթերաշրջանի 5-րդ սերիա
2001 Հրեշտակի հպումը / Touched by an Angel Մայք 8 եթերաշրջանի 9-րդ սերիա
2002 C.S.I.: Հանցագործության վայրը / CSI: Crime Scene Investigation Միտչել Սալլիվան 2 եթերաշրջանի 21-րդ սերիա
2002 Ոչ կենտրոնում / Off centre Սմաջ/ Smudge 1 եթերաշրջանի 21-րդ սերիա
2002 Ուրվականների հետ խոսողը / Haunted Փոլ Քինգսլի 1 եթերաշրջանի 2-րդ սերիա
2002 Գործակալություն / The Agency Ջեյ Լամբերտ 2 եթերաշրջանի 2-րդ սերիա
2003 Հաճախորդը միշտ մեռած է / Six Feet Under Ուսանող 3 եթերաշրջանի 3-րդ սերիա
2003 Հմայվածները / Charmed Կախարդ 5 եթերաշրջանի 18-րդ սերիա
2003 Սուրբ պարեկ / Miracles Առաքական 1 եթերաշրջանի 8-րդ սերիա
2003-2004 24 / 24 Ադամ Կաուֆման 3 եթերաշրջան
2004 Ամուր ցանց / Dragnet Հովարդ Սիմս 2 եթերաշրջանի 7-րդ սերիա
2004 Հավայաններ / Hawaii Լումիս 1 եթերաշրջանի 6-րդ սերիա
2004 Նոր Ժաննա դ'Արկ / Joan of Arcadia Ռեժիսոր / Filmmarker 2 եթերաշրջանի 7-րդ սերիա
2005 Կույր արդարադատություն / Blind Justice Սքոթ Քոլինս 1 եթերաշրջանի 9-րդ սերիա
2006 Ջորդան հետաքննություն / Crossing Jordan Լեո Ֆուլտոն-կրտսեր 5 եթերաշրջանի 12-րդ սերիա
2006 Երկվորյակներ / Twins Ջեյսոն 1 եթերաշրջանի 14-րդ սերիա
2006 Այդքան հայտնի / So noTORIous Սասան 9 սերիաներ
2006—2010 Հերոսները / Heroes Սայլեր 60 սերիաներ
2006 Ռոբոցիպ / Robot Chicken Սայլերի ձայն 3 եթերաշրջանի 17-րդ սերիա
2008 Բորդո / Bordeaux Վաճառող կարճամետրաժ ֆիլմ
2009 Աստղային ճանապարհ / Star Trek Սպոկ
2009 Կոճակամայր / Boutonniere
2011 Ռիսկի սահմանը / Margin Call Փիթեր Սալիվան
2011 Որքան ունես / What's your number? Ռիկ
2011—2012 Ամերիկյան սարսափ պատմություն / American Horror Story Չեդ / բժիշկ Օլիվեր Թրեդսոն 1—2 եթերաշրջաններ
2011 Աղջիկը մտնում է բար / Girl Walks Into A Bar Նիք ատամնաբույժ
2013 Ստարտրեկ. Պատիժ / Star Trek Into Darkness Սպոկ
2014 Growing Up Desiree
2014 Մենք Փարիզը չենք տեսնի, ինչպես մեր ականջները / We'll never have Paris Ջեյմիսոն
2015 Աղջիկները / Girls Այս / Ace 4 եթերաշրջան 7,9 սերիաներ
2015 Հրավիրում / The Invitation
2015 Ապտակ / The Slap Հարրի Ապոստոլո 1 եթերաշրջան
2015 Հիթմեն։ Գործակալ 47 / Hitman: Agent 47 Ջոն Սմիթ
2015 Հանիբալ / Hannibal Բեդելիի Դյու Մորյե-Նիլ հիվանդ 3 եթերաշրջան 10-րդ սերիա
2015 Իմ անունը Մայքլ է / I am Michael Բեննեթ
2016 Սնոուդեն / Snowden Գլեն Գրինվալդ
2016 Ստարտրեկ. Անվերջություն / Star Trek Beyond Սպոկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. The Insiders: 4/2/06. Роб Оуэн. Pittsburgh Post-Gazette.
  5. «Список выпускников Университета Карнеги-Меллона». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. Фильмография на сайте IMDb.com
  7. «Post-Gazette.com: TV Preview: Pittsburgh native Quinto is face of 'Heroes' villain». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. Zachary Quinto Is Spock Արխիվացված 2007-09-29 Wayback Machine. Moviehole.net. 25 июля 2007.
  9. Zachary Quinto gay: Star Trek star confirms he is homosexual | Mail Online
  10. «Закари Куинто расстался с бойфрендом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. newnownext.com Zachary Quinto Confirms He’s Dating Model Miles McMillan.
  12. «Zachary Quinto Confirms He's Dating Model Miles McMillan On Instagram (PHOTOS)».
  13. David, Mark (2014 թ․ դեկտեմբերի 30). «Zachary Quinto and Miles MacMillan Buy Loft in Downtown Manhattan». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  14. Barasch, Emily. «Zachary Quinto, Miles McMillan, Jessica Joffe, and Olympia Scarry Toast the Dia Art Foundation's Contribution». Vogue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարի Քուինտո» հոդվածին։