Երևան տրանզիտ
«Երևան-տրանզիտ», երաժշտական նախագիծ, որի ընթացքում հնչում են հայկական երգեր ծագումով հայ և ոչ հայ երաժիշտների զուգերգերի տեսքով։
Նախագծի շրջանակներում իրականացվել է ձայներիզների (СD) թողարկում, կազմակերպվել են համերգներ և տարբեր հաղորդումներ, որոնք հետագայում նաև լույս են ընծայվում DVD ձևաչափով և այլն։
Չորս անգամ իրականացվել է «Երևան-Մոսկվա. տրանզիտ» նախագիծը, մեկ անգամ՝ «Երևան-Կիև. տրանզիտ»[1]։
«Երևան-Տրանզիտ»-ի մասնակիցներ են դարձել Լայմա Վայկուլեն, Վլադիմիր Պրեսնյակովը, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Սոսո Պավլիաշվիլին, «ՈւմաԹուրման», «Ա-Ստուդիո», «Մորալնի կոդեքս» խմբերը, Վալերի Սյուտկինը, Իոսիֆ Կոբզոնը, Նադեժդա Բաբկինան, Ալեքսանդր Բույնովը, Թամարա Գվերդծիթելին, Սերգեյ Պենկինը, Comedy Club–ը, ՎԻԱ «Սլիվկի»-ն, «Օտպետիե մոշեննիկի» խումբը, Սվետլանա Լոբոդան, Թինա Կարոլը և ուրիշներ[1][2]։
Նախագծի կազմակերպիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երաժշտական պրոդյուսեր՝ Արաքսյա Մուշեղյան
- Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
- Պրոդյուսերական ընկերություն՝ Շարմ Հոլդինգ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվական՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հատուկ մրցանակ
- 2007 թվական՝ Armenian Music Awards, «Լավագույն համերգ» անվանակարգ[2]։
Երևան-Մոսկվա. Տրանզիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երևան-Մոսկվա. Տրանզիտ» նախագծի համերգը կայացել է 2005 թվականին, Մոսկվայի «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահում։ Համերգին մասնակցել են՝
- Իրակլի և Էմմի,
- Յուլյա Նաչալովա,
- Ալեքսանդր Բույնով,
- Արաքսյա և Դաթո Խուջաշվիլի,
- Լեոնիդ Ագուտին,
- Սոնա և Սոսո Պավլիաշվիլի,
- Ալիսա Մոն և Արամո,
- ՎԳԱ «Սլիվկի»,
- Վլադիմիր Պրեսնյակով,
- Թաթա և «Ռեֆլեքս» խումբ
- Հաղորդավարներ՝ Հրանտ Թոխատյան և Ալիկա Սմեխովա
Նախագիծն իրականացվել է Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի մասնակցությամբ։
Երևան-Մոսկվա. Տրանզիտ 4
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երևան-մոսկվա. Տրանզիտ 4» նախագծի համերգը կայացել է 2006 թվականին, Մոսկվայի «Միր» համերգասրահում։
Համերգին մասնակցել են՝
- Դաթո Խուջաձե և Անի Քրիստի,
- Սերգեյ Պենկին և Սոնա,
- Comedy Club (Գարիկ Մարտիրոսյան, Թիմուր Ռոդրիգես, Պավել Վոլյա),
- Արթուր Գրիգորյան,
- Լադա Դենս և Էմմի,
- Պոլինա Գրիֆֆիտ,
- «Շտար» խումբ և Արաքսյա,
- «Ա-Ստուդիո» խումբ
- «Օտպետիե մոշեննիկի» խումբ և Թաթա և ուրիշներ։
- Հաղորդավարներ՝ Հրանտ Թոխատյան և Ալիկա Սմեխովա
Երևան-Մոսկվա. Տրանզիտ. Համերգ նվիրված Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 15 ամյակին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երևան-տրանզիտ. Համերգ նվիրված Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 15 ամյակին» նախագծի համերգը կայացել է Հանրապետության հրապարակում 2007 թվականի մայիսի 9-ին։
Համերգին մասնակցել են՝
- Լայմա Վայկուլե
- «Մորալնի կոդեքս»
- Սերգեյ Պենկին
- Ալեքսանդր Բույնով
- «Ա-Ստուդիո»
- Վլադիմիր Պրեսնյակով
- Վլադ Ստաշևսկի
- Արաքսյա
- Անաստասիա Ստոցկայա
- Արամո
- Ալիսա Մոն և ուրիշներ։
- Հաղորդավարներ՝ Հրանտ Թոխատյան և Ալիկա Սմեխովա
Նախագիծն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։
Երևան-Կիև. Տրանզիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երևան-Կիև. Տրանզիտ» նախագծի համերգը կայացել է 2009 թվականին, Կիևի «Ուկրաինա» համերգասրահում։
Համերգին մասնակցել են՝
- Սվետլանա Լոբոդա և Թաթա
- «Վիա Գրա» և Արամե
- «Տաք շոկոլադ» խումբ և Ռազմիկ Ամյան
- Թինա Կարոլ և Արման Հովհաննիսյան
- Պոտապ ու Նաստյա Կամենսկիխ և Գարիկ Մարտիրոսյան
- Աննա Սեդոկովա և Ռիչարդ Մադլենյան
- «Դրուգա Ռիկա» և Ինգա և Անուշ
- Արաքսյա Մուշեղյան և Դմիտրի Կլիմաշենկո
- «D.Lemma» և Աննա Խաչատրյան և ուրիշներ։
- Հաղորդավարներ՝ Հրանտ Թոխատյան և Ալեքսանդր Ցեկալո[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Շարմ Հոլդինգ» հայկական պրոդյուսերական ընկերությունը ծրագրում է «Երևան-Կիև-Տրանզիտ» երգի նախագիծը
- ↑ 2,0 2,1 «Նախագիծ «Երևան. տրանզիտ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.