Երիտասարդական մասնակցություն
Երիտասարդական մասնակցություն, երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն իրենց համայնքների կյանքին։ Երիտասարդական մասնակցությունը ներառում է ներգրավվածության տարբեր ձևեր, ինչպիսիք են որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածությունը, սպորտը, դպրոցները և այլ գործունեություններ, որտեղ երիտասարդներն ավանդաբար ավելի քիչ են ներգրավված եղել։
Սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական մասնակցություն տերմինը, որը հաճախ նաև կոչվում է երիտասարդության ներգրավում, օգտագործվում է պետական կառույցների, հետազոտողների, մանկավարժների և այլոց կողմից՝ սահմանելու և ուսումնասիրելու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը դպրոցներում, սպորտում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում, համայնքի զարգացման և տնտեսական գործունեության մեջ։
1975 թվականին ԱՄՆ երիտասարդական ռեսուրսների ազգային հանձնաժողովը երիտասարդական մասնակցությունը սահմանեց հետևյալ կերպ.
...Երիտասարդական մասնակցությունը ենթադրում է երիտասարդների ներգրավում պատասխանատու և դժվարին գործունեության մեջ, որոնք լուծում են իրական կարիքները։ Այս գործողությունները հնարավորություն են տալիս երիտասարդներին ներգրավվել պլանավորման և որոշումների կայացման մեջ, որոնք ազդում են համայնքի կամ հասարակության մյուս անդամների վրա։ Երիտասարդական մասնակցության օգուտ տվող այլ հատկանիշներից են նաև մասնակցային գործունեության վերաբերյալ քննադատական մտածողությունը և ընդհանուր նպատակին հասնելու խմբային ջանքերը։ |
1995 թվականին Կանադայի հոգեկան առողջության ասոցիացիան (CMHA) երիտասարդական բովանդակալից մասնակցությունը սահմանեց հետևյալ կերպ.
2006 թվականին Ազգերի համագործակցության երիտասարդական ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել են.
Քանի որ աշխարհում կան զարգացման գործընթացների բազմաթիվ տեսակներ, մշակույթներ և եզակի անհատականություններ, երիտասարդական մասնակցությունը մեկ ձևակերպմամբ սահմանել հնարավոր չէ։ Հետևաբար, կան մասնակցության տարբեր սահմանումներ։ Այդուհանդերձ, մասնակցության հիմնական հայեցակարգը հետևյալն է. մարդիկ ազատ են ներգրավվելու սոցիալական և զարգացման գործընթացներում, իսկ այդ ինքնաներգրավումը կամավոր է, ակտիվ ու գիտակցված[1]։ |
Երիտասարդների ներգրավման հնարավորությունները շարունակում են տարածվել ժամանակակից հասարակություններում, սակայն այս հնարավորությունները չեն կարող ընկալվել որպես հասարակության մեջ երիտասարդության ձայնի ուժեղացում կամ նրանց դերի բարձրացում[2]։
Միջազգային իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որն ընդունվել է 1989 թվականի նոյեմբերի 20-ին, պաշտոնապես ամրագրում է երեխաների և երիտասարդների մասնակցության իրավունքները։ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.
Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային։ Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն[3]։ |
Մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան երիտասարդական մասնակցության տարբեր մոդելներ, որոնք կարելի է կիրառել՝ երիտասարդներին որոշումների կայացման գործընթացում կամ փոփոխություններին միտված գործունեության մեջ ներգրավելու համար։
Մարկ Յանսը և Քուրթ Դը Բեքերն առաջ են քաշել երիտասարդական մասնակցության եռանկյունու մոդելը։ Սրա հիմնական էությունը կայանում է նրանում, որ երիտասարդներն ակտիվորեն կներգրավվեն հասարակության մեջ, երբ նրանց ներկայացվեն երեք հիմնական ասպեկտներ. առաջին հերթին նրանք պետք է ունենան կոնկրետ նպատակ կամ մարտահրավեր։ Այնուհետև նրանք պետք է զգան, որ փոփոխություն անելու կարողություն ու հնարավորություն ունեն և վերջապես պետք է կարողանան կապեր հաստատել ուրիշների հետ, որպեսզի արդյունավետորեն լուծեն խնդիրը[4]։
Ռոջեր Հարթի «Մասնակցության սանդուղք»-ը մոդել է, որը կարող է օգտագործվել երիտասարդական մասնակցության ծրագրեր մշակելիս և դրանց վրա աշխատելու ժամանակ[5]։ Այն նպատակ ունի խթանել երիտասարդներին ակտիվորեն մասնակցել որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց իրենց ձայնը լսելի դարձնել հասարակության մեջ։
Հարթը նշում է, որ «Մասնակցության սանդուղքի» վրա կա 8 քայլ։ Առաջին երեք քայլերը՝ մանիպուլյացիան, ձևավորումը և փոքրամասնությունների խորհրդանշական մասնակցությունը (տոկենիզմ) համարվում են այնպիսի իրավիճակներ, երբ երիտասարդներն իսկապես ներգրավված չեն որոշումների կայացման գործընթացում կամ նրանց ներգրավվածությունը մակերեսային է կամ խորհրդանշական՝ չունենալով իրական ազդեցություն[6]։ Այդուհանդերձ, այս քայլերը որպես մեկնարկային կետ են ծառայում՝ երիտասարդներին հնարավորություն տալով աստիճանաբար առաջադիմել դեպի բովանդակալից մասնակցության ավելի բարձր մակարդակներ, որտեղ նրանց ձայնը լսելի է։
Դրանց հաջորդող հինգ քայլերը նվիրված են որոշումների կայացման գործընթացում երիտասարդների լիովին ներգրավվածության խթանմանը ու նրանց ակտիվ մասնակցությանը նպաստելուն։ Այս քայլերն ընթանում են հետևյալ կերպ. նախ՝ մեծահասակները կազմակերպում են միջոցառում, որպեսզի երիտասարդները կամավորությամբ զբաղվեն (երիտասարդներին առաջադրանքներ են տրվում՝ առանց նախնական ծանուցման)։ Այնուհետև երիտասարդների կարծիքը սկսում է ազդել որոշումների վրա, և նրանք ստանում են արձագանք իրենց ներդրման վերաբերյալ (երիտասարդների հետ խորհրդակցում և տեղեկացնում են)։ Հաջորդ քայլով մեծահասակները հանդես են գալիս առաջնային գաղափարով, իսկ երիտասարդները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը դրա իրագործման համար՝ կիրառելով սեփական գաղափարներն ու մոտեցումները (Մեծահասակների կողմից նախաձեռնված, սակայն իրագործված երիտասարդների կողմից (կողմերը կիսում են պատասխանատվությունը)։ Նախավերջին քայլով առանձնացվում են այն երիտասարդները, որոնք ունեն իրենց գաղափարների և ծրագրերի իրագործման լիակատար ուժ և ստեղծագործական ազատություն (երիտասարդները ղեկավարում և նախաձեռնում են գործողություններ)։ Վերջին քայլը նախորդ բոլոր կետերի միաձուլումն է, որովհետև երիտասարդները նախաձեռնում են գաղափարը և հրավիրում մեծահասակներին միանալ դրան՝ այդպիսով ձևավորելով հավասար գործընկերություն (երիտասարդներն ու մեծահասակները կիսում են կայացումը)[7]։
Ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական մասնակցության ձևերից են.
- Երիտասարդական խորհուրդները,
- Մասնակցային գործողությունների հետազոտությունը,
- Երիտասարդների կողմից ղեկավարվող լրատվամիջոցները,
- Երիտասարդական կազմակերպությունները։
Երիտասարդների մասնակցությունը հաճախ պահանջում է ուսանողների կամ երիտասարդների որոշակի մասնակցություն, ինչպես նաև երիտասարդների և մեծահասակների միջև համագործակցություն։ Արդյունքները հաճախ չափվում են երիտասարդների զարգացման նպատակներով, ակադեմիական արդյունքներով կամ սոցիալական կապիտալի վերադարձով։ Դրանք կարող են ունենալ քաղաքացիական ներգրավվածության, երիտասարդների իրավունքների կամ միջսերնդային հավասարության ձև։
Գործունեության սպեկտր
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին սոցիոլոգ Ռոջեր Հարթը, «UNICEF»-ի հետ աշխատելիս, մշակեց մի մոդել, որը թույլ է տալիս երիտասարդական մասնակցությունը դիտարկել որպես շարունակական գործունեություն։ Այս մոդելը, որը կոչվում է «մասնակցության սանդուղք», առանձնացնում է երիտասարդական մասնակցության ութ տեսակ՝ սկսած տոկենիզմից և մանիպուլյացիայից մինչև երիտասարդներին որպես գործընկերներ ներգրավելը[8]։ «The Freechild Project»-ից Ադամ Ֆլեթչերն իր «Ներգրավվածության ցիկլ»[9] մոդելի միջոցով ուրվագծել է երիտասարդների ներգրավվածության տարբեր մակարդակներ՝ սոցիալական փոփոխություններ իրականացնելու գործում ՄԱԿ-ի մեկ այլ հետազոտող՝ Դևիդ Դրիսքելը մշակեց երիտասարդական մասնակցության մի քանի «քայլեր», մինչդեռ Դանիել Հո-Սանգը վերլուծեց մոդելներն ըստ հորիզոնական շարունակականության[10]։
Բնիկ ամերիկյան համայնքների ուսուցման ձևը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնիկ ամերիկյան որոշ համայնքներում երեխաներին ընդունում են որպես համայնքի հավասար անդամներ, և նրանք հնարավորություն ունեն սովորելու՝ իրենց համայնքային կյանքում կարևոր ազդեցություն ունենալու համար[11]։ Ընտանեկան հարցերում ակտիվ մասնակցությունը թույլ է տալիս նրանց ձեռք բերել ու ունենալ այնպիսի հմտություններ, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն համայնքի անդամի կարգավիճակում։ Երեխաները կարողանում են սովորել, քանի որ նրանք հնարավորություն ունեն համագործակցելու համայնքի բոլոր անդամների հետ։ Նրանք նաև ձգտում են մասնակցել և նախաձեռնել ընտանեկան և համայնքային միջոցառումներ[12]։
Տարբեր տարիքում երեխաները տարբեր խնդիրներ են լուծում իրենց համայնքում։ Մեքսիկայում յուկատեկան լեզվով խոսացող մայաների համայնքում, անկախ տարիքից, յուրաքանչյուր ոք այս կամ այն կերպ կարող է մասնակցել իր ընտանիքի ամենօրյա գործունեությանը։
Սան Պեդրոյի բնիկ երեխաները մասնակցում են այնպիսի գործողությունների, ինչպիսիք են խաղալը, դասերը, աշխատանքն ու ազատ զրույցը։ Ընդ որում, դա արվում է ընտանիքի և համայնքի տարբեր տարիքի անդամների հետ։ Երկուսից երեք տարեկան երեխաները ներգրավված են իրենց ընտանիքի մեծահասակների հետ տարբեր գործունեությունների մեջ։ Օրինակ՝ երկու-երեք տարեկան շատ երեխաներ տարբեր գործեր են անում համայնքում, վաճառում են միրգ կամ այլ ապրանքներ։ Սա երեխաներին հնարավորություն է տալիս սովորել մեծահասակների փորձառությունից և զարգացնել գործնական հմտություններ, որոնք արժեքավոր են նրանց անձնական աճի և զարգացման համար։
Գվատեմալայի Սան Պեդրո քաղաքում ապրող մայաների մոտ երեք տարեկան երեխաները զբաղվում են հասուն աշխատանքով, ինչպիսիք են գյուղատնտեսությամբ զբաղվելը, խոհարարությունը և խնամակալությունը։ Այս տարիքում նրանք դիտում և սովորում են իրենց շրջապատի մարդկանց գործողություններից, բայց մոտ հինգ տարեկանում նրանք սկսում են ավելի ակտիվ ներգրավվել և օգնել, օրինակ՝ ինքնուրույն գործեր են անում[13]։ Մայաների երեխաները կարողանում են սովորել՝ ակտիվորեն մասնակցելով մեծահասակների կողմից իրականացվող առաջադրանքներին և գործողություններին։
Պերուի Անդերում գտնվող Չիլիհուանի համայնքում մոտ չորս տարեկան երեխաներն օգնում են իրենց ընտանիքին՝ մանր գործեր անելով և օգնելով խնամել կրտսեր եղբայրներին ու քույրերին[14]։ Սա թույլ է տալիս երեխաներին դիտել, լսել և սովորել, որպեսզի մեծանալուց հետո կարողանան բովանդակալից ներդրում ունենալ նման գործերում։
Երբ երեխաները մեծանում են, նրանք կարողանում են ավելի շատ պարտականություններ ստանձնել։ Բացի այդ, երեխաների հմտությունների բարելավմանը զուգահեռ նրանք դառնում են ավելի նախաձեռնող՝ ինքնուրույն կատարելով տարբեր առաջադրանքներ կամ պարտականություններ։ Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում 9-10 տարեկան երեխաները հաճախ օգնում են իրենց ընտանիքներին՝ տնային գործերի հարցում[15]։ Այդ նախաձեռնողականությունը թույլ է տալիս երեխաներին ավելի շատ ներգրավվել իրենց համայնքային կյանքում։ Օրինակ՝ Մեքսիկայի Յուկատան նահանգում 15 տարեկան երեխաները օգնում են իրենց ընտանիքներին և զբաղվում արտի մշակմամբ, ինչը մեծապես օգնում է նրանց ընտանիքներին[16]։ Երեխաները հետաքրքրությունից դրդված նախաձեռնողականություն են ցուցաբերում և մասնակցում այնքան, որքան կարող են։
Գիտափորձերից մեկի ժամանակ մեքսիկական ծագում ունեցող քույր-եղբայրներին խնդրել են միասին խաղալիք պատրաստել[17]։ Համատեղ ջանքերի շնորհիվ, հաշվի առնելով միմյանց գաղափարները և համադրելով իրենց մոտեցումները, նրանք սովորեցին, թե ինչպես պետք է պատրաստել խաղալիք։ Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վաղ տարիքից համայնքի մաս լինելը թույլ է տալիս նրանց սովորել կարևոր արժեքներ, ինչպիսիք են ներգրավվածությունը և ներդրումը, որոնք նրանք հետագայում կիրառում են իրենց կյանքում։
Բնիկ ամերիկացիների շատ համայնքներում երեխաները դիտվում են որպես արժեքավոր անդամներ, որոնք ակտիվորեն իրենց ներդրումն են ունենում։ Երեխաները ներգրավված են ընտանիքի և համայնքի առօրյա գործունեության մեջ։ Նրանք ավելի լայն հասանելիություն ունեն դիտարկման և ուսուցման տարբեր հնարավորություններին, որպեսզի կարողանան բովանդակալից ազդեցություն ունենալ իրենց ընտանիքի և համայնքի վրա։
Խնամակալությունից դուրս եկած անձանց մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ երիտասարդներ, որոնք լքում են խնամքի կենտրոնները, մեկուսանում են հասարակությունից։ Հավանականությունը քիչ է, որ նրանք աշխատեն կամ բարձրագույն կրթություն ստանան և հավանականությունը մեծ է, որ կբախվեն այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիք են թրաֆիքինգը, շահագործումը կամ ինքնասպանության մտքերը[18][19][20][21]։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ստեղծվել են խնամքի հաստատություններից դուրս եկող երիտասարդների խնդիրներով զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ։ Դրանցից շատերը նպատակ ունեն աջակցել նրանց, իսկ մյուսները՝ ապահովելու, որ նրանք ավելի շատ կարողանան մասնակցել իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը[22][23][24][25]։ Նրանք հատկապես ակտիվորեն մասնակցում են խնամքի հաստատությունների գործունեությունը վերափոխելու կամ դրանց ապաինստիտուցիոնալացման գլոբալ ջանքերին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UNICEF/Commonwealth Youth Programme Participation Toolkits (2006) Book One p7
- ↑ Forbrig, Joerg (2012). A School of Democracy? Civil Society and Youth Participation in the Multicultural Europe. Wiesbaden: VS Verlag für Sozialwissenschaften. էջեր 135–160. ISBN 978-3-531-18031-1.
- ↑ OHCHR Staff (2006 թ․ հունվարի 1). Chapter Twelve. The Ohchr Kosovo Emergency Operation: Lessons Learned. Brill | Nijhoff. էջեր 225–229. ISBN 978-90-474-1770-5.
- ↑ De Backer, Kurt and Jans, Marc (2002) Youth (-work) and Social Participation: Elements for a Practical Theory. Brussels: Flemish Youth Council.
- ↑ «Youth Participation models - MYD».
- ↑ «Hart's Ladder» (PDF). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Hart's Ladder» (PDF). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Hart's "Ladder of Participation" is from (1992) Children's Participation: From Tokenism to Citizenship. UNICEF. For information regarding the Hart’s Ladder see this Արխիվացված Ապրիլ 27, 2008 Wayback Machine or this
- ↑ Fletcher, A. and Vavrus, J. (2007) Guide to Social Change Led By and With Young People Արխիվացված 2011-09-29 Wayback Machine. Olympia, WA: CommonAction Consulting. Retrieved 8/9/11.
- ↑ Checkoway, B. and Gutierrez, L. (2006) "An introduction," in Checkoway and Gutierrez (eds) Youth Participation and Community Change. New York: Hawthorne Press. p 3.
- ↑ Rogoff, B. (2003). The cultural nature of human development Oxford University Press, New York, NY.
- ↑ Rogoff, Barbara (2014). «Learning by Observing and Pitching In to Family and Community Endeavors: An Orientation». Human Development. 57 (2–3): 69–81. doi:10.1159/000356757. ISSN 0018-716X.
- ↑ Morelli, G., Rogoff, B., & Angelillo, C. (2003). Cultural variation in young children’s access to work or involvement in specialized child-focused activities. International Journal of Behavioral Development, 27 (3), 264-274.
- ↑ Bolin, I. (2006). Growing up in a culture of respect: Childrearing in highland Peru. Austin: University of Texas.
- ↑ Coppens, A. D., Alcalá, L., Mejía-Arauz, R., & Rogoff, B. (2014). Children’s initiative in family household work in Mexico. Human Development, 57(2-3), 116-130. DOI(չաշխատող հղում)
- ↑ Gaskins, S. (1999). Children's daily lives in a mayan village: A case study of culturally constructed roles and activities. In A. Goncu (Ed.), Children's engagement in the world: Sociocultural perspectives; children's engagement in the world: Sociocultural perspectives (pp. 25-60, Chapter x, 269 Pages) Cambridge University Press, New York, NY.
- ↑ López, A., Najafi B., Rogoff, B., Mejia-Arauz, R., (2012). Collaboration and Helping as Cultural Practices. The Oxford Handbook of Culture and Psychology, 869-884.
- ↑ Slavtcheva-Petkova, Vera (2014). «Keeping Children Safe Online: An Online Learning Course for Anyone Working with Children». Child Abuse Review. NSPCC and CEOP, London. 25 (5): 399–400. doi:10.1002/car.2374. ISSN 0952-9136.
- ↑ «Exploitation of Missing Looked-after Children - Wednesday 23 October 2019 - Hansard - UK Parliament». hansard.parliament.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «PUBLICATIONS». Georgette Mulheir (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Early deaths among care leavers revealed». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «About». www.kesca.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Social Care Network | Social-care-network». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «The Care Leavers Association». The Care Leavers Association (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Care Leavers Reunited». Iriss (անգլերեն). 2010 թ․ հունվարի 4. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Podium: A Collegiate Journal, where tomorrow's leaders speak today
- The Wellspring, a web log about youth leadership opportunities in Australia and at the United Nations (UN).
- SpunOut.ie Irish National Youth Website
- toolkits (series of four, 2006)
- International Youth Leadership Network
- Principles of youth participation
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդական մասնակցություն» հոդվածին։ |
|