Եվա Եվդոկիմովա
Եվա Եվդոկիմովա անգլ.՝ Eva Evdokimova | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1948[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա[4] |
Մահացել է | ապրիլի 3, 2009[5][1][2][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Շվեյցարիա |
Կրթություն | HB Studio և Արքայական բալետի դպրոց |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց և բալետի պարուհի |
Եվա Եվդոկիմովա-Գրեգորի (դեկտեմբերի 1, 1948[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4] - ապրիլի 3, 2009[5][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][8]), պրիմա բալերինա, ներկայացել է Դանիական ազգային բալետում, Բեռլինի Օպերային բալետում, Անգլիական ազգային բալետում։ Հրավիրված արտիստ է եղել աշխարհի գրեթե բոլոր խոշոր բալետային խմբերի կողմից։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Հայրը բուլղարացի էր, մայրը՝ ամերիկացի։ Վերջինս մանուկ հասակից բալետի դասեր է ստացել Մյունխենում։ Ավելի ուշ հաճախել է Լոնդոնի Թագավորական բալետի դպրոց, որտեղ մի քանի տարի սովորել է Մարիա Ֆեյի ղեկավարությամբ։ 1966 թվականին դարձել է առաջին ոչ դանիացի պարուհին, որը միացել է Դանիական թագավորական բալետին, որտեղ էլ շարունակել է ուսումը Վերա Վոլկովայի ղեկավարությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Եվան ավարտել է Բեռլինի օպերայի բալետը, որտեղ 1971 թվականին կատարել է իր առաջին՝ «Ժիզել» պարը։ 1973 թվականին ճանաչվել է պրիմա բալերինա և այդ կոչումը պահպանել 12 տարի։ Տարիներ շարունակ Եվդոկիմովան եղել է Լոնդոնի բալետի փառատոնի (այժմ՝ Անգլիայի ազգային բալետ) առաջատար պարուհին։ Ռուդոլֆ Նուրիևի կողմից 1975 թվականին ընտրվել է «Քնած գեղեցկուհին» բալետում Ավրորա արքայադստեր դերը խաղալու համար։
Իր ողջ կարիերայի ընթացքում Եվան պարել է գրեթե բոլոր խոշոր միջազգային բալետային խմբերի հետ, ներառյալ Կիրովի բալետը, որտեղ աշխատել է Նատալյա Դուդինսկայայի հետ, Ամերիկյան բալետի թատրոնը և Փարիզյան օպերայի բալետը։ Նա աշխատել, պարել է նաև Նուրեևի հետ։ Նրանց համագործակցությունը տևել է ավելի քան 15 տարի, միասին հանդես են եկել հարյուրավոր բեմերում։
Կիրովի բալետում պարելուց հետո Եվդոկիմովան ստացել է «Լիարժեք պրիմա բալերինա» տիտղոսը։ Հետագայում միջազգային հարթակներում նա հանդես է եկել այս անունով։ Ի համալրումն Ռոմանտիկ դարաշրջանի ողբերգական հերոսուհիների մեկնաբանություններին՝ Եվայի խաղացանկն ընդգրկել է դասականից մինչև ժամանակակից շուրջ 150 դեր։ Վերջին պարը, որը բեմադրվել է պարուսույց Հենինգ Ռուբզամի կողմից, արժանացել է «Նյու Յորք Թայմսի» քննադատ Ջենիֆեր Դունինգի մեկնաբանությանը։
Եվդոկիմովան դարձել է առաջին ամերիկուհին, որը 1970 թվականին հաղթել է Վառնայի միջազգային բալետային մրցույթում։ 2005 թվականին «Պարարվեստին անձնուրաց նվիրվածության համար» պարգևատրվել է Գալինա Ուլանովայի մրցանակով։
Նա հանդես է եկել նաև Նյու Յորքի «HB Studio»-ում[9]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվդոկիմովան հետագայում դարձել է պարուսույց և բալետմաստեր Բոստոնի բալետում և տարբեր մրցույթներում հանդես է եկել մրցատյանի դերում։ YouTube-ում կան նրա կատարմամբ բազմաթիվ չվերամշակված տեսանյութեր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվա Եվդոկիմովան մահացել է քաղցկեղից 2009 թվականի ապրիլի 3-ին՝ 60 տարեկան հասակում, Մանհեթենում։ Քաղցկեղից էր մահացել նաև նրա ամուսինը՝ Միքայել Ս. Գրեգորին[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 թվականին ոսկե մեդալ է նվաճել Վառնայում (Բուլղարիա) կայացած բալետի արտիստների 5-րդ միջազգային մրցույթում՝ դառնալով առաջին ամերիկուհին, որը նման արդյունքի է հասել միջազգային բալետային մրցույթներում[10]։
- Գալինա Ուլանովայի հիմնադրամի կողմից շնորհվող մրցանակի դափնեկիր է (2005)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118531468 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2009/04/06/arts/dance/06evdokimova.html?_r=1&ref=obituaries
- ↑ 6,0 6,1 Dunning, Jennifer (2009 թ․ ապրիլի 6). «Eva Evdokimova, Ballerina, Dies at 60». The New York Times. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Clarke, Mary (2009 թ․ ապրիլի 9). «Eva Evdokimova Prima ballerina praised for her light and other-wordly - yet pure - classical style». The Guardian. Վերցված է 2009 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Geitel, Klaus (2009 թ․ ապրիլի 5). «Primaballerina der Deutschen Oper gestorben». Berliner Morgenpost. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ HB Studio Alumni
- ↑ «Ева Евдокимова». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Times «Եվա Եվդոկիմովա. բացարձակ առաջին պարուհի», 2009 թվական, ապրիլի 18
- Dance Magazine, Հարցազրույց, 2005 թվականի դեկտեմբեր
- Ballet Arts Արխիվացված 2011-09-09 Wayback Machine Կենսագրություն
- Oxford Dictionary of Dance մուտք
- People Արխիվացված 2016-09-14 Wayback Machine, 1988 թվական, հունվարի 11
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|