Դևիդ Վոն
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Դևիդ Օուեն Վոն | ||||||||||||||||||||
Ազգությունը | Ուելս | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ուելս | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1983[2][3] (41 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Աբերգելե, Ուելս, Մեծ Բրիտանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ[1] | ||||||||||||||||||||
Քաշ | 66 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նոթինգհեմ Ֆորեստ | ||||||||||||||||||||
Համար | 24 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դևիդ Օուեն Վոն (անգլ.՝ David Owen Vaughan, փետրվարի 18, 1983[2][3], Abergele, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, «Նոթինգհեմ Ֆորեստ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ֆուտբոլային կարիերան սկսել է անգլիական «Քրու Ալեքսանդրայի» կազմում։ 2007-08 թվականների մրցաշրջանում հանդես է եկել իսպանական Սեգունդայում՝ «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Ավելի հայտնի է դարձել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Բլեքփուլ» (2010-11 մրցաշրջանում) և «Սանդերլենդ» (2011 թվականից 2013 թվականը) անգլիական ակումբներում հանդես գալու շրջանում։ «Նոթինգհեմ Ֆորեստն» է ներկայացնում 2013 թվականից սկսած։
Ուելսի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 2003 թվականից սկսած անցկացրել է 42 հանդիպում։ Մասնակցել է երեք աշխարհի առաջնության և երեք Եվրոպայի առաջնության որակավորման փուլերի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Վոնը «Քրու Ալեքսանդրա» ֆուտբոլային ակումբի սան է։ Ակումբի գլխավոր թիմի կազմում կատարել է իր նորամուտը 2000 թվականի օգոստոսի 19-ին Անգլիայի առաջին դիվիզիոնի շրջանակներում կայացած «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում[4]։ Այս խաղը կիսապաշտպանի համար մրցաշրջանում մնում է միակը։ Հաջորդ մրցաշրջանի արդյունքներով Վոնի հաշվին կար անցկացրած 16 հանդիպում և Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ խաղում հեղինակված գոլ[5]։ Ակումբի համար այդ մրցաշրջանը շատ ծանր է ստացվում, և արդյունքում ակումբը, լքելով առաջին դիվիզիոնը, տեղ է զբաղեցնում երկրորդում։ Ֆուտբոլիստը մնում է «Քրուի» հետ մինչև 2007-08 մրցաշրջանի սկիզբը և այդ շրջանում հասցնում է հանդես գալ Անգլիայի և երկրորդ և երրորդ դիվիզիոններում։ 2002-03 թվականների մրցաշրջանի սկսած ուելսցին համարվել է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը և ամեն մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 30 խաղերից ավելի։
2007 թվականի օգոստոսին Դևիդ Վոնը ընդունում է Անգլիան թողնելու բարդ որոշում[6] և ըստ իր խորհրդական Քրիս Քոուլմանի հրավերի[7]՝ համալրում է իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կազմը[8]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 440 հազար ֆունտ սթերլինգ[9]։ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Դևիդը նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում։ Սեգունդայի շրջանակներում կայացած «Էյբարի» դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ թիմի մեկնարկային կազմի հետ, խաղի ընթացքում դեղին քարտ է ստանում և հանդիպման 80-րդ րոպեին փոխարինվում է[10]։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր երրորդ խաղում Վոնը հեղինակում է իր առաջին գոլը. նրա «զոհն» է դառնում «Լաս Պալմասի» դարպասապահ Անխել Պինդադոն[11]։ Ընդհանուր հաշվարկով ուելսցի ֆուտբոլիստը «Ռեալ Սոսիեդադի» կազմում անցկացնում է 9 հանդիպում և 2008 թվականի օգոստոսին վերադառնում է Անգլիա։
«Բլեքփուլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոնի կարիերայի հաջորդ ակումբն է դառնում «Բլեքփուլը»[12]։ Ֆուտբոլիստը անգլիացիների կողմից ձեռք է բերվում 200 հազար ֆունտ սթերլինգի դիմաց՝ որպես ակումբը լքած Ուեսլի Հուլահանի փոխարինող[13]։ Լանկշիրյան ակումբի կազմում կիսապաշտպանը նշում է իր նորամուտը 2008 թվականի օգոստոսի 9-ին Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում[14]։ «Դոնկաստեր Ռովերսի» դարպասը 2009 թվականի փետրվարի 7-ին հեղինակված գնդակը դառնում է Վոնի համար այդ մրցաշրջանում միակը[15]։ Համանման արդյունավետության ցուցանիշներ են գրանցվում ֆուտբոլիստի անվան դիմաց հաջորդ՝ 2009-10 մրցաշրջանում նույնպես. հոկտեմբերի 17-ին Բեն Բյորջեսի կատարած փոխանցումից նա գոլի հեղինակ է դառնում «Պլիմուտ Արգայլի» դեմ կայացած խաղում[16]։ Այդ մրցաշրջանում Բլեքփուլին հաջողվում է հաջողության հասնել առաջնության փլեյ-օֆֆ փուլում և դուրս գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հարթակ։
Պրեմիեր Լիգայում Դևիդ Վոնը անցկացնում է իր առաջին հանդիպումը 2010 թվականի օգոստոսի 14-ին, ընդդեմ «Ուիգան Ատլետիկի»։ Այդ խաղը «Բլեքփուլի» համար հաղթական վախճան է ունենում և թիմը 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տանում[17]։ 2010 թվականի նոյեմբերի 6-ին «Էվերթոնի» դարպասը հեղինակված գոլը դառնում է ուելսցու համար առաջինը Պրեմիեր Լիգայում[18]։ 2010-11 թվականների մրցաշրջանում Դևիդ Վոնը Լիգայում ճշգրիտ փոխանցումներ կատարելու ցուցանիշով գրանցում է լավագույն արդյունքներից մեկը[19], ինչպես նաև աչքի է ընկնում հաջող գրոհային գործողություններով։ Այսպես. օրինակ առաջնության վերջին խաղում (ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի») ֆուտբոլիստը կատարել էր 52 փոխանցում, որոնցից 49-ը ճշգրիտ էին ստացվել, իսկ մեկը հանգեցրել էր Էդվին Վան դեր Սարի դարպասը հեղինակված գոլին[19][20][21]։
Ընդհանուր հաշվարկով, 2006 թվականից 2011 թվականը կիսապաշտպանը «Բլեքփուլի» կազմում մասնակցել էր տարատեսակ մրցաշարերի, որոնց շրջանակներում մասնակցել էր 116 հանդիպման և դարձել էր 5 գոլի հեղինակ։ 2010-11 թվականների մրցաշրջանի արդյունքում «Բլեքփուլը» զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը՝ լքում է բարձրագույն դիվիզիոնը, իսկ Վոնի պայմանագրի ժամկետը լրանում է և ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել այն[22]։ 2011 թվականի գարնանը կիսապաշտպանի ծառայություններով է սկսկում հետաքրքրվել իսպանական «Վիլյառեալը»[23], սակայն արդյունքում ուելսցու վերադարձը Իսպանիա չի կայանում։
«Սանդերլենդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսին Վոնը կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր կնքելով դառնում է անգլիական «Սանդերլենդի» ֆուտբոլիստը[24][25]։ Տեղափոխության ժամանակ Դևիդը հույս ուներ, որ իր նոր թիմը կկարողանա մրցաշրջանային արդյունքներով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականից ներքև ընկած «տարածքը»[26]։ Ուելսցին «Սանդերլենդի» կազմում կատարում է իր նորամուտը 2011 թվականի օգոստոսի 13-ին Էնֆիլդում կայացած «Լիվերպուլի» դեմ խաղում[27][28], իսկ ակումբի կազմում հեղինակում է իր առաջին գոլը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին ընդդեմ «Բլեքբեռն Ռովերսի»[29]։ Ընդհանուր հաշվարկով Վոնը «Սանդերլենդի» կազմում անցկացնում է 2 լրիվ մրցաշրջան[30]։ Այդ ընթացքում նա մասնակցում է 55 հանդիպման[31]։
2013 թվականի մարտին, թիմի ֆուտբոլիստ Մարտին Օ’Նիլի ակումբը լքելու իրադարձությունից հետո Դևիդի թիմին հրաժեշտ տալու շանսերը մեծանում են։ Մինչև նոր մրցաշրջանի սկիզբը Վոնը շատ մոտ էր «Քրիսթալ Փելաս» տեղափոխվելուն[32], որտեղ նրան սպասում էր դեռևս «Բլեքփուլից» նրան ծանոթ՝ թիմի գլխավոր մարզիչ Իան Հոլոուեյը[33]։ Ինչպես նաև ուելսցին հետաքրքրություն էր առաջացրել «Ռեդինգի» և «Հալլ Սիթիի» մոտ[34]։ 2013-14 մրցաշրջանից սկսած Դևիդ Վոնը գնտվելով Պաոլո Դի Կանիոյի գլխավորության տակ[35], թիմի մեկնարկային կազմի հետ խաղադաշտ էր դուրս եկել ընդամենը 7 անգամ։ 2013 թվականի հոկտեմբերին Դի Կանիոյին փոխարինում է Գուստավո Պոյիետը[36], սակայն նրա գլխավորության տակ նույնպես Դևիդին չի հաջողվում հաստատվել թիմի մեկնարկային կազմում և ամսվա վերջում նա վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Նոթինգհեմ Ֆորեստի» կազմը[37]։
«Նոթինգհեմ ֆորեստ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Վոնի «Ֆորեստ» տեղափոխության ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Բիլլի Դևիսը մտածում էր[38][39], որ Վոնի նման փորձառու ֆուտբոլիստը կօգնի թիմին վերադառնալ Պրեմիեր Լիգա[40][41]։ Նոր թիմի կազմում ուելսցին նշում է իր նորամուտը 2013 թվականի նոյեմբերի 2-ին[42]. Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Բլեքփուլի» դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմի հետ և խաղի վերջնամասում փոխարինվում է[43][44]։ Մինչև մրցաշրջանի ավարտը Վոնը թիմի կազմում անցկացնում է ևս 8 հանդիպում և 2014 թվականի ամռանը ակումբը ձևակերպում է ֆուտբոլիստի արդեն ոչ վարձավճարով տեղափոխությունը[45], չնայած այն բանին, որ ֆուտբոլիստը ծնկի ծանր վնասվածքի պատճառով դուրս չէր եկել խաղադաշտ հունվարի 24-ից մինչև ապրիլի 19-ը[46][47]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Վոնը հանդես է եկել Ուելսի երիտասարդական հավաքականի կազմում։ Ինչպես նաև կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել Ուելսի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում[48]։ 2003 թվականի մայիսի 26-ին Վոնը անցկացնում է իր առաջին հանդիպումը երկրի գլխավոր հավաքականի կազմում, որը այդ ժամանակաշրջանում գլխավորում էր Մարկ Հյուզը[49]։ Ազգային հավաքականի կազմում անցկացնելով ևս երկու ընկերական խաղ, 2005 թվականի հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստը առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում (հյուսիսիռլանդացիների դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոբերտ Էրնշոուին)[50]։ Չորս օր անց կիսապաշտպանը մասնակցում է Ադրբեջանի հավաքականի դեմ կայացած խաղին՝ ամբողջությամբ[51]։
2007 թվականին Դևիդ Վոնը մասնակցում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած երկու հանդիպման[52]։ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին ֆուտբոլիստը Լիխտենշտայնի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում հեղինակում է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[53]։ Հետագայում Վոնը անցկացնում է 6 որակավորական հանդիպումներ 2012 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակներում և 7 նույն տեսակի հանդիպում՝ 2014 թվականի աշխարհի առաջնության։
2010 թվականի 2013 թվականը Վոնը անցկացրել է հավաքականում իր խաղերի մեծամասնությունը։ Սակայն 2013 թվականի նոյեմբերին կիսապաշտպանը ստիպված է լինում վնասվածքի պատճառով բաց թողնել Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղը[54][55], ինչից հետո երկար ժամանակ հավաքական չի հրավիրվում և հաջորդ հանդիպումը նրա կազմում անցկացնում է միայն 2014 թվականի հունիսի 4-ին[56]։
2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում՝ 2014 թվականին, Դևիդ Վոնը հավաքական է հրավիրվում ընդամենը մեկ անգամ։ Սեպտեմբերի 9-ին նա հայտնվում է հավաքականի պահեստային կազմի անդամնների ցանկում Անդորրայի հավաքականի դեմ արտագնա խաղին մասնակցելու նպատակով, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի գալիս[57]։ 2015 թվականի մարտի 28-ին Վոնը Իսրայելի հավաքականի դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինում կատարելով՝ անցկացնում է իր առաջին հանդիպումը որակավորման փուլում[58]։ Կիսապաշտպանը հայտնվում է 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար կազմված հավաքականի հայտացուցակում, սակայն մրցաշարի շրջանակներում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի գալիս։
Խաղային բնութագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քրու Ալեքսանդրայում», իր առաջին ակումբի կազմում Դևիդ Վոնը հաստատվում է թիմի հիմնական կազմում շնորհիվ իր ունիվերսալության։ Նա օգտագործվում էր թիմի գլխավոր մարզիչ Դարիո Գրադիի կողմից ոչ միայն կիսապաշտպանության կենտրոնում, այլ նաև եզրերում[59]։ Ֆուտբոլիստի եզրերում աշխատելու կարողությունը երևում է նաև «Բլեքփուլ» տեղափոխության ժամանակ։ Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստը այդ թիմում կխաղա կենտրոնական կիսապաշտպանի կամ աջ կիսապաշտպանի դիրքերում[13]։ Ֆուտբոլիստը չէր հիասթափեցրել մարզչական շտաբին.
Նա իսկական կիսապաշտպանի է, քանի որ կարողանում է անել այն ինչը պետք է։
Բնօրինակ տեքստ (անգլ.)(He) is a proper midfield player because he can do all of it.
— Իան Հոլոուեյ, «Բլեքփուլի» գլխավոր մարզիչ (2009-2012)[19].
Դրա հետ միասին Հոլոուեյի գլխավորության տակ ֆուտբոլիստը որակավորվում է որպես մաքուր կենտրոնական կիսապաշտպան[19]։ 2013-14 մրցաշրջանում, «Սանդերլենդի» կազմում խաղալիս, Վոնի մոտ արդեն նկատվում է ֆուտբոլիստի ոչ բավարար ուժեղ դիրքային խաղը թիմի պաշտպանության համար, ինչպես նաև ոչ բարձր շարժունակությունը և ուելսցու սրությունը գրոհային գործողություններում[60]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Վոնը ամուսնացած է։ Ոնի որդի, որը ծնվել է 2007 թվականին՝ ֆուտբոլիստի «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխությունից քիչ առաջ[19]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի հաղթող (1)։ 2009-10
- «Բլեքփուլի» տարվա լավագույն ֆուտբոլիստ (1)։ 2010-11[19]
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվականի փետրվարի 22-ի դրությամբ
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Մայրցամաքային գավաթներ |
Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Քրու Ալեքսանդրա | 2000-01[61] | II | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2001-02[62] | II | 13 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
2002-03[63] | III | 32 | 3 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 4 | |
2003-04[64] | II | 31 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
2004-05[65] | II | 44 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 48 | 6 | |
2005-06[66] | II | 34 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 5 | |
2006-07[67] | III | 29 | 4 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 4 | |
2007-08[68] | III | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 185 | 18 | 23 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 208 | 19 | ||
Ռեալ Սոսիեդադ | 2007-08[69] | II | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 1 |
Բլեքփուլ | 2008-09[70] | II | 33 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 1 |
2009-10[71] | II | 41 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 46 | 2 | |
2010-11[72] | I | 35 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 2 | |
Ընդհանուր | 109 | 4 | 4 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 116 | 5 | ||
Սանդերլենդ | 2011-12[73] | I | 22 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 2 |
2012-13[74] | I | 24 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 1 | |
2013-14 | I | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 49 | 3 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 59 | 3 | ||
Նոթինգհեմ Ֆորեստ | 2013-14[75] | II | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
2014-15[76] | II | 13 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 0 | |
2015-16[77] | II | 35 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 1 | |
2016-17[78] | II | 14 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 1 | |
Ընդհանուր | 71 | 1 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 78 | 2 | ||
Ընդհանուրը կարիերայում | 423 | 27 | 44 | 3 | 0 | 0 | 3 | 0 | 470 | 30 |
Աղբյուրներ։ Soccerbase.com, Footballdatabase.eu
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Premier League Player Profile». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика футболиста в сезоне 2000/2001.
- ↑ «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика футболиста в сезоне 2001/2002.
- ↑ ««[[Спорт-Экспресс]]»» — «Полузащитник сборной Уэльса перебрался в Испанию».
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Edfootball.com» — «Дэвид Вон смотрит на сторону». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Vaughan Completes Sociedad Switch». Crewe Alexandra F.C. 2007 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — Список трансферов футболиста.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Эйбар» — «Реал Сосьедад» 0:1.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Лас-Пальмас» — «Реал Сосьедад» 2:3.
- ↑ «Blackpool sign Welsh ace Vaughan». bbc.co.uk. 2008 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 13,0 13,1 «BBC.co.uk» (անգլերեն) — «Валлийский ас Вон перешёл в «Блэкпул».
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Бристоль Сити» 0:1.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Донкастер Роверс» 2:3.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Донкастер Роверс» 2:3.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Уиган» — «Блэкпул» 0:4.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Эвертон» 2:2.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 «Lostboyos.wordpress.com» (անգլերեն) — Биография футболиста.
- ↑ «Vaughan Named in Team of the Week». Blackpool F.C. 2010 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Team of the Week (22/02/2010)» (PDF). The Football League. 2010 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Edfootball.com» — «Дэвид Вон хочет остаться в Премьер-лиге».(չաշխատող հղում)
- ↑ «Edfootball.com» — «Вильярреал» хочет Дэвида Вона и Лукаса Лейву». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Livetv.sx» — «Бывший полузащитник «Блэкпула» Дэвид Вон перешёл в «Сандерленд». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Spellman, Damian (2011 թ․ հուլիսի 8). «Sunderland sign Blackpool midfielder David Vaughan». The Independent. London.
- ↑ «4-4-2» (անգլերեն) — «Перешедший в «Сандерленд» Вон стремится в шестёрку лучших».
- ↑ «Bolton 1–1 Nottm Forest». BBC. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Ливерпуль» — «Сандерленд» 1:1.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Сандерленд» — «Блэкберн Роверс» 2:1.
- ↑ «Nottm Forest 1–1 Birmingham». BBC Sport. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Nottm Forest: David Vaughan red card upheld». BBC Sport. 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Tribalfootball.com» (անգլերեն) — «Сандерленд» готов продать Вона в «Пэлас».
- ↑ «Skysports.com» (անգլերեն) — «Дэвид Вон рад остаться в «Сандерленде».
- ↑ «Skysports.com» (անգլերեն) — «Паоло Ди Канио не хочет терять игроков».
- ↑ «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика игрока в сезоне 2013/14.
- ↑ «Football.ua» — «Д.Вон приветствует Пойета в Сандерленде».
- ↑ «Edfootball.com» — «Дэвид Вон уходит в аренду в «Ноттингем Форрест». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Transfer Deadline Day: David Vaughan joins Forest». BBC Sport. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Millwall 0–0 Nottm Forest». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Nottingham Forest fear on-loan midfielder David Vaughan may be out for three months». Sky Sports. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Skysports.com» (անգլերեն) — «Ноттингем Форрест» взял в аренду Дэвида Вона из «Сандерленда».
- ↑ «Vaughan Agrees Permanent Deal». Nottingham Forest F.C. 2014 թ․ ապրիլի 20. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Transfermarkt.com» (անգլերեն) — «Ноттингем Форрест» — «Блэкпул» 0:1.
- ↑ «Nottingham Forest 5–3 Fulham». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Duo star in Wednesday win». Nottingham Forest F.C. 2014 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика футболиста в сезоне 2013/2014.
- ↑ «Skysports.com» (անգլերեն) — «Арендованный «Ноттингем Форрест» полузащитник Дэвид Вон может пропустить три месяца».
- ↑ «Vaughan on Target For Wales». Blackpool F.C. 2009 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — США — Уэльс 2:0.
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — Северная Ирландия — Уэльс 2:3.
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — Уэльс — Азербайджан 2:0.
- ↑ «Vaughan impresses in Welsh defeat». Blackpool Gazette. 2009 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — Лихтенштейн — Уэльс 0:2.
- ↑ «Finland v Wales Match Report». FIFA. 2009 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «4-4-2» (անգլերեն) — «Уэльс потерял из-за травм трёх игроков перед матчем с Финляндией».
- ↑ «Eu-football.info» (անգլերեն) — Список матчей Вона за сборную Уэльса.
- ↑ «Soccerway.com» (անգլերեն) — Андорра — Уэльс 1:2.
- ↑ «Официальный сайт УЕФА» (անգլերեն) — Израиль — Уэльс 0:3.
- ↑ «Footballtop.com» (անգլերեն) — Биография футболиста.
- ↑ «4-4-2» (անգլերեն) — «Как «Сандерленду» исправить ошибки Ди Канио».
- ↑ «Games played by David Vaughan in 2004/2005». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2001/2002». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2002/2003». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2003/2004». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2004/2005». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2005/2006». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2006/2007». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2007/2008». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Vaughan: David Owen Vaughan 2007–08». BDFutbol. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2008/2009». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2009/2010». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2010/2011». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2011/2012». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2012/2013». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2013/2014». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2014/2015». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2015/2016». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Games played by David Vaughan in 2016/2017». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Статистика на сайте Footballdatabase.eu(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Վոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Բլեքփուլի ֆուտբոլիստներ
- Կրու Ալեքսանդրայի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Նոթս Կաունտիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուելսցի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ