Դևիդ Ուոտկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Ուոտկին
Ծննդյան թիվ՝մարտի 23, 1925(1925-03-23)[1]
Ծննդավայր՝Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Վախճանի թիվ՝փետրվարի 19, 2008(2008-02-19)[3][1] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ և գրող
Պարգևներ՝
«Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար
IMDb։ID 0914239
davidwatkin.co.uk

Դևիդ Ուոտկին (անգլ.՝ David Watkin, մարտի 23, 1925(1925-03-23)[1], Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - փետրվարի 19, 2008(2008-02-19)[3][1], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի կինոօպերատոր, «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր «Աֆրիկայից» ֆիլմում ունեցած լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Ուոտկինը ծնվել է 1925 թվականի մարտի 23-ին փաստաբան Ջոն Ուոտկինի ընտանիքում[6]։ Մանկության տարիներին նա ցանկացել է դառնալ երաժիշտ, բայց հայրը նրան թույլ չի տվել դաշնամուրի դասերի հաճախել, Դևիդը հետագայում պնդել է, որ կնախընտրեր պրոֆեսիոնալ երաժիշտ լինել, քան կինոօպերատոր[7][8]։ Բրիտանական բանակում ծառայելուց հետո նա սկսել է «Southern Railway Film Unit» ընկերությունում աշխատել նախ որպես հանձնակատար, ապա՝ օպերատորի օգնական[8][9]։

Նրա՝ որպես գլխավոր օպերատորի առաջին գործերը եղել են «Men on the Mend» (1956) և «The Long Night Haul» (1956) վավերագրական կարճամետրաժ կինոնկարները։ Գեղարվեստական ֆիլմերում նրա առաջնախաղը տեղի է ունեցել կինոռեժիսոր Ռիչարդ Լեստերի «Ճարպկություն» (1965) ֆիլմում։ Այդ ֆիլմում աշխատելուց հետո նրան շարունակել են միասին աշխատել՝ նկարահանելով ևս յոթ ֆիլմ[10]։ Ուտկինը հայտնի է նաև կինոռեժիսորներ Թոնի Ռիչարդսոնի, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի, Մայք Նիկոլսի, Քեն Ռասսելի, Սիդնի Փոլլաքի և Սիդնի Լյումետի հետ աշխատանքներով[10]։

Դևիդ Ուոտկինն առաջիններից մեկն է, ով սկսել է արտացոլված լույսն օգտագործել որպես լուսավորման թույլ աղբյուր։ Որոշ քննադատներ նրա գեղարվեստական ոճը համեմատել են Յան Վերմեերի գեղանկարների հետ[8][11]։ Գրել է «Why Is There Only One Word for Thesaurus?» (1998) և «Was Clara Schumann a Fag Hag?» (2008) երկհատորյա ինքնակենսագրականը[11][12]։

Դևիդ Ուոտկինը մահացել է 2008 թվականի փետրվարի 19-ին Բրայթոնի իր տանը[13]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր «Աֆրիկայից» ֆիլմում ունեցած լավագույն օպերատորական աշխատանքի համար[14]
  • BAFTA մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար
    • 1966 թվականին առաջադրվել է «Դեպի օգնություն» և «Ճարպկություն» ֆիլմերի համար[15]։
    • 1968 թվականին առաջադրվել է «Օրիորդ» ֆիլմի համար[16]։
    • 1969 թվականին առաջադրվել է «Թեթև հեծելազորի գրոհումը» ֆիլմի համար[17]։
    • 1971 թվականին առաջադրվել է «Խորամանկություն-22» ֆիլմի համար[18]։
    • 1975 թվականին առաջադրվել է «Երեք հրացանակիրները» ֆիլմի համար[19]։
    • 1982 թվականին առաջադրվել է «Կրակե կառքեր» ֆիլմի համար[20]։
    • 1987 թվականին առաջադրվել է «Աֆրիկայից» ֆիլմի համար[21]։
  • 1978 թվականին Արմանդո Նաննուցիի հետ առաջադրվել է BAFTA TV Award մրցանակի «Հիսուսը Նազարեթից» ֆիլմում ունեցած օպերատորական աշխատանքի համար[22]։
  • 2004 թվականին դարձել է Camerimage կինոօպերատորների արվեստի միջազգային փառատոնի դափնեկիր կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1579444/David-Watkin.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.davidwatkin.co.uk
  4. 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/news/obituaries/david-watkin-oscarwinning-cinematographer-786790.html
  5. 5,0 5,1 5,2 http://articles.latimes.com/2008/feb/23/local/me-watkin23
  6. «DAVID WATKIN». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. Bergan, Ronald (2008 թ․ փետրվարի 23). «Obituary: David Watkin». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «The ASC -- American Cinematographer: In Memoriam: David Watkin». theasc.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. 10,0 10,1 Staff, Variety (2008 թ․ փետրվարի 25). «Cinematographer David Watkin dies». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 «David Watkin». The Telegraph (բրիտանական անգլերեն). 2008 թ․ փետրվարի 22. 0307-1235. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. «David Watkin: Oscar-winning cinematographer». The Independent (բրիտանական անգլերեն). 2008 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «Cinematographer had affinity for natural light». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ փետրվարի 23. 0458-3035. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  14. «The 58th Academy Awards | 1986». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. «Film in 1966 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. «Film in 1968 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  17. «Film in 1969 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  18. «1971 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  19. «1975 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. «1982 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. «1987 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  22. «1978 | BAFTA TV Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  23. «CAMERIMAGE 2004» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]