Jump to content

Առաջին սեր (ֆիլմ, 2001)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին սեր (այլ կիրառումներ)
Առաջին սեր
անգլ.՝ Lover’s Prayer
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվական1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորReverge Anselmo?[1]
ԴերակատարներՔիրստեն Դանստ[2], Ջուլի Ուոլթերս[2], Ջերալդին Ջեյմս[2], Նաթանիել Փարքեր[2], Նիք Սթալ[2], Ջեյմս Ֆոքս[2], Պալոմա Բաեզա[2], Ռոբերտ Գլենիսթեր[2], Հիթքոութ Ուիլյամս[2], Նիկոլաս Ռոու[2], Ջոն Բենֆիլդ[2] և Մայքլ Հիգս[2]
ՕպերատորԴևիդ Ուոթքին
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի
Տևողություն101 րոպե

«Առաջին սեր» (անգլ.՝ All Forgotten), ռեժիսոր Ռեվերժ Անսելմոյի 2001 թվականին նկարահանած ռոմանտիկ դրամա[3][4]։ Սյուժեի հիմքում ընկած են երկու գրական ստեղծագործություններ՝ Իվան Սերգեևիչ Տուրգենևի «Առաջին սեր» վիպակը (1860) և Անտոն Պավլովիչ Չեխովի «Կինը» պատմվածքը (1891)։ DVD-ի վրա ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Նիդերլանդներում։ ԱՄՆ-ում ֆիլմը ստացել է PG-13 վարկանիշ։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են չեխական Պրահա քաղաքում։ Ֆիլմը դարձել է օսկարակիր կինոօպերատոր Դեյվիդ Ուոտկինի վերջին աշխատանքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 1830-ական թվականներին Ռուսաստանում։ Վլադիմիր անունով երիտասարդ տղամարդը սիրահարվում է հարևանությամբ բնակվող Զինաիդա անունով աղջկան։ Սակայն նա գերադասում է ավելի բարձր տարիքի տղամարդկանց, և մի անգամ հանդիպում է Վլադիմիրի հորը, որի հետ էլ շուտով հարաբերություններ է սկսում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրստեն Դանստ — Զինաիդա
  • Ջուլի Ուոլտերս — արքայադուստր Զասեկինա
  • Ջերալդին Ջեյմս — մայրը
  • Նաթանիել Պարկեր — հայրը
  • Ինկ Ստալ — Վլադիմիր
  • Ջեյմս Ֆոքս — Տարիքով Վլադիմիրը (ձայնը)
  • Պակոմա Բաեզա — Մաշենկա
  • Քեննի Դաութի — Դենիս
  • Անգուս Ռայթ — Բորիս
  • Ռոբերտ Գլենիստեր — կոմս Մակևսկի
  • Խիտկոոիտ Ուիլյամս — դոկտոր Լուշին Николас Роу — Майданов
  • Մայքլ Խիգս — Վասյա

Պարգևներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին ֆիլմը մրցանակի է արժանացել «DVD Exclusive Awards» անվանակարգում, իսկ «Լավագույն արտիստուհի» կատեգորիայում մրցանակի է արժանացել Կիրստեն Դանստը[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]