Jump to content

Կինը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինը
ռուս.՝ Жена
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892

«Կինը» (ռուս.՝ Жена), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1892 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1892 թվականին «Հյուսիսային պարբերական» ամսագրի առաջին համարում` Անտոն Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Պավլովիչ Չեխովի «Կինը» պատմվածքը գրվել է 1892 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1892 թվականին «Հյուսիսային պարբերական» ամսագրի առաջն համարում, Անտոն Չեխով ստորագրությամբ։ 1893 թվականին տպագրվել է «Մտավորական ընթերցողների համար» շարքում` ընդգրկվելով Ադոլֆ Մարքսի հրատարակության մեջ։ Ստեղծագործությունների ժողովածուի համար պատմվածքը վերամշակվել է։ «Կինը» պատմվածքը կապված է 1891 թվականի սովյալ տարիների իրադարձությունների հետ։ Այդ տարի բերքատվության ցածր լինելու պատճառով սովը տարածվել էր Ռուսաստանի կենտրոնական և Պովոլժիեի շրջաններում։ Սովյալների օժանդակելուն էր ուղղված նաև Չեխովի հասարակական գործունեությունը։ Գրողը մասնակցություն է ունեցել «Օգնություն սովյալներին» ժողովածուի կազմակերպմանը, օժանդակում հանգանակությունների հավաքագրման, անասունների գնման հարցերում, այցելել գավառի սովյալներին։

Չեխովի կենդանության օրոք «Կինը» պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն և շվեդերեն։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև այժմ դրական արձագանքներ են ստացվում ժամանակակից ընթերցողներից։ Չերտկովը Պոսադովին ուղղված նամակում գրում էր, որ նա «տարբեր կողմերից արձագանքներ էր ստանում այն մասին, որ առաջին շարքի պատմվածքներից բոլորից շատ դուր է գալիս «Կինը» պատմվածքը»։ Քննադատությունը ընդհանուր առմամբ պատմվածքը բացասական է գնահատել։ Յու. Նիկոլաևը պատմվածքը դասում է Չեխովի «շինծու, մտացածին, անկենդան» իրերի շարքին, որը գրվել է «Տափաստանից» հետո[1]։ «Ռուսական տեղեկագրերի» քննադատը նշում էր, որ «ինքն իրեն լավագույն նպատակն առաջին անգամ հեղինակին չի հաջողվում» և ինչ «Բայց սա միայն սկիզբն էր, չնայած անհաջողությանը, ցանկացած սկզբից անբաժան, արժանանալով ամեն տեսակ ողջույնի խոսքերի»[2]։ Քննադատության կողմից բացասական էր գնահատվում նկարագրված գավառական հասարակությունը, որը Նատալյա Գավրիլովնայի հետ համատեղ զբաղվում է սովյալների համար միջոցների հավաքագրմամբ։ Յու Նիկոլաևի կարծիքով, Չեխովի կողմից նկարագրված «ինտելիգենցիան», ոչնչով չի տարբերվում Գոգոլի կողմից «Մեռած հոգիներում» նկարագրված հասարակությունից։ Այդ մտայնությունը կիսում էին նաև քննադատներ Մ. Պրոտոպոպովը և Մ. Յուժնին։

Գործող անձիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պավել Անդրեևիչ` 46 տարեկան, գաղտնի սիրահարված է իր կնոջը։
  • Նատալյա Գավրիլովնա` 27 տարեկան, Պավելի կինը։
  • Իվան Բրագինե` Պավել Անդրեևիչի ընտանիքի հին բարեկամը։
  • Սոբոլ` տեղական բժիշկ։

Պատմվածքը գրված է առաջին դեմքով, բաղկացած է յոթ մասից։ Պատմվածքի հերոս Պավել Անդրեևիչը բնակվում է իր քաղաքամերձ տանը, երկրորդ կնոջ, Նատալյա Գավրիլովնայի հետ։ Պավել Անդրեևիչը վերջերս պաշտոնաթող է եղել և ներկայումս գիրք է գրում ռուսական երկաթուղային գծերի պատմության մասին։ Պավել Անդրեևիչը գժտված է կնոջ հետ, որը բնակվում է շենքի առաջին հարկում։ Ամուսինները երբեք չեն հանդիպում նախասրահում։ Նատալյա Գավրիլովնան և նրա ազգականներն ապրում են Պավել Անդրեևիչի հաշվին։
Պատմվածքում նկարագրված ժամանակահատվածը 1892 թվականն է։ Ռուսաստանում ոչ բերքատու տարի էր, գյուղացիները սովից հյուծված հիվանդանում և մահանում էին։ Նատալյան ամբողջ ուժով փորձում էր կազմակերպել սովյալներին օգնելու աշխատանքը։ Քննարկվում է կարիքավորներին հասանելիք օգնությունը լավագույն ձևով կազմակերպելու հարցը։ Պատմողի տանն աշխատանքը եռում է, որը բժիշկ Սոբոլն անվանում է «բարեգործական շվայտություն»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Чехов А. П. Жена // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 87, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Ma femme, traduit par Edouard Parayre, Édition Gallimard, Bibliothèque de la pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Московские ведомости», 1892, № 335, 3 декабря
  2. И. Иванов. Заметки читателя. — «Русские ведомости», 1892, № 19, 20 января

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]