Հյուսիսային պարբերական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային պարբերական
ռուս.՝ Сѣверный вѣстникъ
Изображение логотипа
Տեսակհանդես
Լեզուռուսերեն[1]
Գլխավոր խմբագիրAnna Yevreinova?, Boris Glinsky?, Լյուբով Գուրևիչ[2], Anna Vasil'evna Shabashnikova?[2] և Anna Yevreinova?[2]
Հիմնադրվել է1885[1]
ՀրատարակիչAnna Yevreinova? և Antonina Sabachnikova?
Հրատարակման վայրՍանկտ Պետերբուրգ[1]
ԳրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1898
 Severny Vestnik Վիքիպահեստում

«Հյուսիսային պարբերական»` (ռուս.՝ Северный вестник, Сѣверный Вѣстникъ), 19-րդ դարի ռուս գրական ամսագիր, որը լույս է տեսել Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում 1885-1895 թվականներին։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հյուսիսային պարբերական» ամսագիրը հրապարակվել է 1885 թվականին Անտոնինա Սաբաշնիկովայի կողմից, Աննա Եվրեինովայի[3][4] խմբագրությամբ։

1884 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրի փակումից հետո դարձել է նարոդնիկների խմբի ապաստանը Նիկոլայ Միխայլովկսու գլխավորությամբ։ «Հյուսիսային պարբերական» ամսագրում տպագրվում են Գլեբ Ուսպենսկին, Վլադիմիր Կորոլենկոն, Անտոն Չեխովը, Կոնստանտին Ստանյուկովիչը, Պյոտր Գոլուբևը, Իվան Գոլիշևը, Ալեքսանդր Տիմոֆեևը։

Այնուհետև հրատարակիչների մի խումբ, վիճեցին Նիկոլայ Միխայլովսկու հետ (վերջինս «Պարբերեկանից» տեղափոխվել էր «Ռուսական հարստություն» ամսագիր) ըթերցողների մեծ մասին կորցնելու պատճառով ստիպված են եղել փակել ամսագիրը։ Այդ ամենից օգտվեցին երիտասարդ գրողների մի խումբ, որոնք ակտիվորեն մասնակցում են ամսագրի 1880-ական թվականների վերջերն, և 1890 թվականի մայիսին « Հյուսիսային պարբերական» ամսագիրն անցավ բաժնետերերի ձեռքը՝ Ալեքսանդր Կաուֆմանի, Միտրոֆան Սվեշնիկովի և Բորիս Գլինսկու, որը 1890-1891 թվականներին փաստացի ղեկավարել է ամսագիրը։ Ընդ որում փաթեթը պատկանում էր Պետերբուրգի հայտնի մանկավարժի դստերը՝ գրող, թարգմանչուհի Լյուբով Գուրևիչին, որը իր իրավունքները հանձնեց փիլիսոփա և քննադատ Ակիմ Վոլինսկուն[5]:125:

1891 թվականին Գլինսկին ստիպված էր հեռանալ «Հյուսիսային պարբերականից»։ Նրա տեղը զբաղեցրեց Լյուբով Գուրևիչը, Վոլինսկին ստսցավ ամսագիրը առանց որևէ բաժանման, որը և կանխորոշեց նրա կառավարման կտրուկ փոփոխությունը[5]։ 1890- ական թվականներից դեկադենտների անդամ, որտեղ ակտիվորեն համագործակցոըւմ էին Դմիտրի Մերեժկովսկին, Կոնստանտին Բալմոնտը, Զինաիդա Գիպպիուսը, Ֆյոդր Սոլոգուբը, Նիկոլայ Մինսկին և ուրիշներ։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվական – «Հյուսիսային պարբերական» ամսագրի խմբագրություն Տրոիցկայա փողոց (1929 թվականից՝ Ռուբինշտեյի փողոց), տուն 9[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 WeChangEd
  2. 2,0 2,1 2,2 WeChangEd
  3. Роза Чаурина — Издательство «М. и С.Сабашниковы»
  4. История русской журналистики XVIII—XIX вв./Под ред. А. В. Западнова. Изд. 3-е. — Москва: Высшая школа, 1973 г. (չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Ю. В. Зобнин. Дмитрий Мережковский: жизнь и деяния. Москва. — Молодая гвардия. 2008. Жизнь замечательных людей; Вып. 1291 (1091)). Стр. 125. ISBN 978-5-235-03072-5
  6. Энциклопедический словарь Петербурга

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Северный Вестник, с.-петербургский журнал (1885—1897 гг.)». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Фундаментальная электронная библиотека: Литературная энциклопедия
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային պարբերական» հոդվածին։