Ռոբին և Մերիան
«Ռոբին և Մերիան» (անգլ.՝ Robin and Marian), 1976 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ[9]։ Սկզբում ֆիլմի խորագիրը եղել է «Ռոբին Հուդի մահը», բայց այն փոխվել է Columbia Pictures ընկերության կողմից[10]։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Օդրի Հեփբերնը, նկարահանվելով այդ ֆիլմում, վերսկսել է կինոյում իր աշխատանքն ութ տարվա ընդմիջումից հետո[11]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ տարիներ են անցել այն ժամանակվանից, երբ Ռոբին Լոքսլին, որը հայտնի ավազակ էր Շերվուդյան անտառից, Ռիչարդ Առյուծասիրտ թագավորի հետ գնաց խաչակրաց արշավանքի։ Բայց ահա եկել է սուրբ հողից հայրենիք վերադառնալու ժամանակը, որտեղ Ռոբինը ժամանակին ուներ ոչ միայն ընկերներ ու թշնամիներ՝ ի դեմս Նոթինգեմի շերիֆի, այլ նաև հարսնացու՝ Մերիանը։ Երբ Ռոբինը հեռացավ թագավորի հետ, Մերիանը սկզբում երկար ժամանակ սգում էր, իսկ հետո գնաց վանք, և այժմ նա մայրապետ է։
Նրանք երկուսն էլ՝ և՛ Ռոբինը, և՛ Մերիանը, այլևս երիտասարդ չեն, թվում է՝ նրանց ուղիները բաժանվել են ընդմիշտ, բայց երկար բաժանումից հետո տեղի ունեցած առաջին իսկ հանդիպումից պարզ է դառնում, որ կան երևույթներ, որոնք միշտ մնում են մարդու հետ։ Եվ դրանցից է սերը։
Արդեն հաուն հերոսների երջանկությանը խանգարում է միայն մի հանգամանք. Ռոբինն ստեղծված չէ ընտանիքի համար։ Նա ռազմիկ է, և պետք է պայքարի, ոչ թե նստի տանը։ Լոքսլին շարունակում է ապացուցել իրեն և բոլորին, որ ինքը դեռ կարող է հաղթել, թեկուզ դրա համար նույնիսկ պետք է հակառակվել սիրելի կնոջ ցանկություններին։
Նոթինգեմի շերիֆը նույնպես այլևս երիտասարդ չէ և հոգնել է կյանքի ռեժիմից։ Ռոբին Հուդի հետ նրանց թշնամանքը մնացել է անցյալում, այժմ նա ավելի շատ հարգանքով է նայում իր մրցակցին, քան զայրույթով։ Բայց տղամարդկանց հավակնությունները հաճախ մահանում է միայն իրենց հետ, և շերիֆը չի խուսափում իր ոխերիմ թշնամու հետ վերջնական առճակատումից։
Մերիանը հուսահատության մեջ է։ Ճակատագիրը փոխելու նրա բոլոր ջանքերը մեկը մյուսի հետևից ձախողվում են։ Նա Ռոբինին խնդրում է սուրը պատյանը դնել և կանգ առնել, բայց դրան հասնել նրան չի հաջողվում։ Իր վշտի գագաթնակետին Մերիանը հասկանում է, որ եթե կյանքը բաժանում է իրեն իր սիրելիից, ապա միակ բանը, որ կարող է հավերժ միավորել նրանց, մահն է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Շոն Քոնների | Ռոբին Հուդ |
Օդրի Հեփբերն | Մերիան |
Ռոբերտ Շոու | Նիթեինգեմի շերիֆ |
Նիկոլ Ուիլյամսոն | Փոքրիկ Ջոն |
Ռիչարդ Հարիս | Ռիչարդ Առյուծասիրտ |
Դենհոլմ Էլիոթ | Ուիլ Սքարլեթ |
Ռոնի Բարքեր | Տուկ եղբայր |
Քենեթ Հեյգ | սըր Ռանուլֆ |
Յան Հոլմ | թագավոր Ջոն |
Բիլլ Մեյնարդ | Մերքադիեր |
Էսմոնդ Նայթ | ծեր պաշտպան |
Վերոնիկա Քուիլիգան | քույր Մերի |
Փիթեր Բատերվորդ | վիրաբույժ |
Ջոն Բերետ | Ջեք |
Քենեթ Քրենեմ | Ջեքի աշակերտ |
Վիկտորյա Աբրիլ | թագուհի Իզաբելլա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ BFI Film & TV Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt0075147/
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 http://www.filmaffinity.com/en/film743565.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 https://www.imdb.com/title/tt0075147/releaseinfo
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/powrot-robin-hooda
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://www.imdb.com/title/tt0075147/fullcredits
- ↑ 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Ռոբին և Մերիան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ p.178 Norwich, Brahm Dilemmas of Difference, Inclusion and Disability: International Perspectives and Future Directions Routledge, 2008
- ↑ Watters Jim (ապրիլի 12, 1976)։ The Voice, The Neck, The Charm։ Cover Story։ People 5 (14)
Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռոբին և Մերիան»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
|