Դոմինիկ դը Վիլպեն
Դոմինիկ դը Վիլպեն ֆր.՝ Dominique de Villepin | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական շարժման միություն, հանրապետության սատարման միավորում և United Republic? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Փարիզի համալսարան, Վարչական ազգային դպրոց (1980)[1], Փարիզ-Նանթեր համալսարան, Պանթեոն-Ասսաս համալսարան և Lycée Stendhal de Milan? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 14, 1953[2][3][4][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Ռաբաթ, Ռաբաթ-Սալե-Զեմուր-Զաեր, Մարոկկո |
Դինաստիա | Q107336462? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Dominique Marie François René Galouzeau de Villepin |
Հայր | Xavier de Villepin? |
Մայր | Yvonne Hétier? |
Ամուսին | Marie-Laure de Villepin? |
Զավակներ | Marie de Villepin?, Arthur de Villepin? և Victoire de Villepin? |
Պարգևներ | |
Դոմինիկ Մարի ֆրանսուա Ռենե Գալուզո դե Վիլպեն (ֆր.՝ Dominique Marie François René Galouzeau de Villepin, նոյեմբերի 14, 1953[2][3][4][…], Ռաբաթ, Ռաբաթ-Սալե-Զեմուր-Զաեր, Մարոկկո), ֆրանսիացի պետական գործիչ, քննադատ և դիվանագետ, Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ 2005 թվականի մայիսի 31-ից մինչև 2007 թվականի մայիսի 15-ը, «Ժողովրդական շարժման միություն» կազմակերպության ներկայացուցիչ (UMP)։ 2010 թվականի հունիսի 19-ին գլխավորել է սեփական «Համերաշխ Հանրապետություն» (République solidaire, RS) քաղաքական շարժումը։
Հայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը քննադատ և դիվանագետ Կսավյե դե Վիլպենն է։ Որդու ծնվելու ժամանակ Կսավյե դե Վիլպենը աշխատել է Մարոկկոյում՝ այդ ժամանակ Ֆրանսիական Մարոկկո։ Այնուհետև դե Վիլպեն ավագը Վենեսուելայում եղել է Ֆրանսիայի դիվանագետ, ապա՝ ԱՄՆ-ում։ 1986 թվականին դե Վիլպենի հայրը ընտրվել է Ֆրանսիայի Սենատում, որտեղ 1993-ից ղեկավարել է միջազգային գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովը։ Հրաժարվել է այդ պաշտոնից 2002 թվականին (պահպանելով սենատորի պաշտոնը մինչև 2004 թվականը)՝ որդուն ԱԳՆ ղեկավար նշանակելուց հետո՝ անընդունելի համարելով նրա գործունեության դաշտը վերահսկելը։
Պատանեկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականի մայիսին 15 տարեկան հասակում, երբ Դոմինիկ դե Վիլպենը սովորել էր Վենեսուելայի Կարակաս քաղաքի ֆրանսիական քոլեջում, նա դպրոցի միակ աշակերտն էր, որը հայտարարել Էր Փարիզի հեղափոխական ուսանողների հետ համերաշխության գործադուլ։ Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա, ավարտել Թուլուզի դպրոցը, որից հետո քաղաքական գիտությունների ինստիտուտը, միաժամանակ սովորել է իրավունքի ֆակուլտետում։ Կրթությունն ավարտում է ENA-ի կառավարման ազգային դպրոցում։
Դիվանագիտական և վարչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին անդամակցել է գոլլիստական կուսակցությանը։ Զինվորական ծառայությունը որպես կրտսեր սպա անցկացրել է «Կլեմանսո» ավիակրի՝ Ֆրանսիայի ամենամեծ մարտական նավի վրա։
Աշխատել է ԱԳՆ քարտուղարությունում։ 1984 թվականից ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղարն է, այնուհետև դեսպանության մամուլի ծառայության ղեկավարը։ Ավելի ուշ եղել է Հնդկաստանում դեսպանատան առաջին խորհրդականը։
Հայրենիք վերադառնալուց հետո 1993 թվականին գլխավորում է ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի քարտուղարությունը։ 1995 թվականի մայիսին Ժյուպեի մատուցմամբ Ժակ Շիրակը դե Վիլպենին նշանակում է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար, այսինքն՝ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Դե Վիլպենը զբաղեցնում է այդ առանցքային պաշտոնը յոթ տարի։ Շիրակը, որը չուներ սեփական որդիներ, նրան ընկալում է որպես իր որդեգրած զավակ։ Դե Վիլպենը Շիրակին պատասխանում է անձնական նվիրումով։
Նախարար և վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև վարչապետ նշանակվելը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի (2002-2004, բողոքել է Իրաքում պատերազմի դեմ) և ներքին գործերի նախարարի (2004-2005, այդ պաշտոնում նրա նախորդը և իրավահաջորդը եղել է Նիկոլա Սարկոզին, որի հետ վարչապետի հարաբերությունները բարդ բնույթ էին կրում, թեև նրանք ներկայացնում էին մեկ կուսակցություն)։ Բոլոր ժամանակների ֆրանսիացի բարձրաստիճան քաղաքական գործիչների թվում կադրային դիվանագետ Վիլպենը հատկանշական է նրանով, որ երբեք ոչ մի ընտրովի պաշտոն չի զբաղեցրել և նույնիսկ չի առաջադրվել. բոլոր պաշտոններում նրան միայն նշանակում էին։
Կառավարությունը գլխավորել է այն բանից հետո, երբ ֆրանսիացիները հանրաքվեում քվեարկել են միավորված Եվրոպայի Սահմանադրության դեմ։ Իր ծրագրային ելույթում հայտարարել է, որ ԵՄ սահմանադրության հանրաքվեի տապալումը չի նշանակում, որ Ֆրանսիան հրաժարվում է միասնական Եվրոպայի գաղափարից։ Ներկայացրել է տնտեսական ոլորտում նոր կառավարության գործողությունների ծրագիրը. խոստացել է նվազեցնել գործազրկությունը, որը հասել է 10 տոկոսի, և 1 հազար եվրոյի չափով լրացուցիչ վճարումներ նշանակել այն ֆրանսիացիներին, ովքեր մեկ տարուց ավելի առանց աշխատանքի են մնում։ Բացի այդ, դե Վիլպենը հայտարարել է աշխատավարձի ֆոնդից հարկը կրճատելու մտադրության մասին[8]։
2005 թվականի նոյեմբերին՝ ներգաղթյալների հուզումներից հետո, հանդես եկավ ներգաղթի քաղաքականության խստացման նախաձեռնությամբ։ Որպես այդ վերահսկողության խստացման միջոց՝ Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է ավելացնել Ֆրանսիայի քաղաքացիների ամուսին հանդիսացող անձանց քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ հարցերի քննարկման ժամկետները։ Բացի այդ, ենթադրվում էր ավելի մանրակրկիտ դարձնել Երկիր հրավիրվող արտասահմանցի ուսանողների և Ֆրանսիայում արդեն գտնվող օտարերկրյա աշխատողների ընտանիքների անդամների ընտրությունը[9]։
«Ներգաղթային» ճգնաժամի ժամանակ հարցվածների 52 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետին (հարցման արդյունքները հրապարակվել են Journal du Dimanche թերթում)։
2006 թվականին նրա կառավարությունը նախաձեռնել էր «առաջին վարձույթի պայմանագրի» ներդրումը։ Այն նախատեսված է մինչև 26 տարեկան երիտասարդների համար և ունի կրճատված սոցիալական երաշխիքներ, ներառյալ առաջին երկու տարիների ընթացքում աշխատողին աշխատանքից ազատելու գործատուի իրավունքը, առանց բացատրելու պատճառները և Ֆրանսիայի համար ավանդական հատուկ վարույթը զբաղվածության դատարանում։ Այս նորամուծությանը դեմ են հանդես եկել ուսանողական ակտիվիստներն ու ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը[10]։ Ցուցարարներին միացան արհմիությունները։ Կառավարության և հասարակության միջև տևական դիմակայության արդյունքում, որն ուղեկցվում էր զանգվածային բողոքի ակցիաներով, իշխանությունը զիջումների է գնացել՝ սկզբունքորեն փոխելով արդեն խորհրդարանի միջոցով անցկացված օրենքը։ Նրա նոր խմբագրությունը նախատեսում է, որ պետությունը ֆինանսական օգնություն կցուցաբերի 16-25 տարեկան աշխատողներին վարձող գործատուներին, ինչպես նաև երիտասարդ աշխատողներին աշխատանքի առաջին տարվա ընթացքում կվճարի ամսական 400 եվրոյի չափով նպաստ։ Նոր օրինագիծը Ֆրանսիայի կառավարությանը կարժենա 150 մլն եվրո 2006 թվականին։
Այդ իրադարձություններն էապես ազդել են դե Վիլպենի ժողովրդականության վրա, ով այդ օրենքի վրա լուրջ խաղադրույք է կատարել սկզբնական տարբերակում. 2006 թվականի ապրիլին վարչապետի պաշտոնում նրա աշխատանքին հավանություն է տվել հարցվածների միայն 24 տոկոսը[11]։ Այս հանգամանքը անհնարին դարձրեց 2007 թվականի նախագահական ընտրություններում նրա թեկնածության առաջադրումը։
2007 թվականի մայիսի 15-ին Դոմինիկ դե Վիլպենի կառավարությունը հրաժարական տվեց, որն ընդունեց Շիրակի նախագահը՝ իշխանությունը նորընտիր նախագահ Սարկոզիին փոխանցելու նախօրեին։
Գրող և բանաստեղծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է մի քանի գրքերի, որոնք առաջացրել են լայն ընթերցողական հետաքրքրություն։ Նրա առավել հայտնի աշխատանքը՝ «Նապոլեոն Բոնապարտի հարյուր օրը, կամ ինքնազոհողության ոգին», թարգմանվել է ռուսերեն և 2004 թվականի հունվարին լույս է տեսել Մոսկվայում, նրա շնորհանդեսի համար դե Վիլպենն անձամբ է ժամանել Ռուսաստան, որտեղ հանդես է եկել մի շարք դասախոսություններով։ Բեսթսելեր է դարձել նաև «Գոռգուլիի ճիչը» գիրքը, որը քաղաքական-փիլիսոփայական շարադրություն է և լույս է տեսել 2002 թվականի մայիսին՝ ընտրություններում Ժակ Շիրակի հաղթանակից հետո։ (Գորգուլները Ֆրանսիայում բնորոշ են միջնադարյան գոթական տաճարների ճարտարապետության համար քարե ջրատարները տանիքների եզրին, որոնք ավարտվում են տգեղ խիմերի գլուխներով, որոնց ցրված երախների միջոցով անձրևաջրեր են թափվում)։ Դրանում հեղինակը՝ Նապոլեոնի մեծ երկրպագուն, անդրադարձել է Ֆրանսիայի ճակատագրին, նրա պատմական առաքելությանը, ժամանակակից Ֆրանսիայում իշխանության և հասարակության միջև հարաբերություններին։ Բեղմնավոր գրող․ նրա գրչին պատկանում է բանաստեղծական ժողովածուների և բազմաթիվ ռեֆերատների պատմական և փիլիսոփայական հատկություններով։
Մարդկանց թվում, որոնց նա իր համար կյանքի կայացման մոդելներ է համարում, 29-ամյա Կոմս դե Լաբեդուայերին, որը գնդակահարվել է 1815 թվականին Նապոլեոնի կողմը անցնելու համար, սյուրռեալիստ բանաստեղծ Ժան Պիեռ Դյուպրեին և Ռոշե Բեռնարին, որը գնդակահարվել է գերմանացիների կողմից։
Վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հուլիսին Դոմինիկ դե Վիլպենի նկատմամբ հետաքննություն էր սկսվել նախագահական ընտրություններից առաջ «կեղծ մատնության մեջ մասնակցության» (Նիկոլա Սարկոզիին զրպարտելու փորձ) մեղադրանքով։ Ավելի վաղ, 2006-ին ֆրանսիացի քննիչները հայտնաբերել էին ֆրանսիացի պաշտոնյաների կեղծ ցուցակը, որոնք իբր հաշիվներ էին պահում Clearstream քլիրինգային ընկերությունում։ Ցուցակում նշվում էր նաև այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սարկոզիի անունը։ Դե Վիլպենը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։ Դատախազը պահանջել է նրան նշանակել տուգանք 45 հազար եվրոյի և պայմանական ազատազրկում 18 ամիս ժամկետով։ Բայց Փարիզի ուղղիչ դատարանը նրան անմեղ է ճանաչել[12]։
2010 թվականի մարտին, հաշվի առնելով Նիկոլա Սարկոզիի չափազանց ցածր վարկանիշը և նրա կուսակցության ջախջախիչ անհաջողությունը 2010 թվականի մարտին կայացած տարածաշրջանային ընտրությունների ժամանակ, դե Վիլպենը ձեռնամուխ եղավ իր սեփական քաղաքական կուսակցության կազմակերպմանը, որն առանձին իշխող «Ժողովրդական շարժման միություն» կազմակերպությունն է[13]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա․ որդին՝ Արթուրը և երկու դստրերը՝ Մարին և Վիկտորիան։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արժանիքների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ (Ֆրանսիա)
- Լիտվայի Մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի Մեծ սպա (1998 թվականի դեկտեմբերի 10)
- «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ սպա (2004 թվականի ապրիլի 21)[14]
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Доминик де Вильпен Сто дней, или Дух самопожертвования. — М.: Стратегия, 2003. — 720 с. — 1000 экз. — ISBN 5-9234-0029-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.legifrance.gouv.fr/jopdf/common/jo_pdf.jsp?numJO=0&dateJO=19800612&numTexte=&pageDebut=55123&pageFin=
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://www.legifrance.gouv.fr/codes/id/LEGIARTI000037673449/2018-12-01/
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000047825991
- ↑ Lenta.ru: Новости: Де Вильпен объявил о стремлении Франции объединить Европу
- ↑ ПОЛИТ.РУ НОВОСТИ \ Глава МВД Франции: «Нам нужна селективная иммиграция» \ Версия для распечатки
- ↑ «Комментарии: У студентов Беларуси и России появился еще один фестиваль». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Новая Политика — Французы недовольны работой президента». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Саркози получил конкурента. // The New Times, 17.01.2011
- ↑ Dominique de Villepin launches new party with swipe at Nicolas Sarkozy (անգլ.)
- ↑ Указ Президента Литовской Республики от 21 апреля 2004 года № 20 (žr.154)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Доминик де Вильпен, премьер-министр Франции Արխիվացված 2006-03-03 Wayback Machine
- Познакомьтесь, Доминик де Вильпен, новый премьер-министр Франции
- Шпага Ширака — ответ горгульи Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ դը Վիլպեն» հոդվածին։ |
|
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի վարչապետներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիացի քաղծառայողներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ
- Ֆրանսիացի քննադատներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի փաստաբաններ