Jump to content

Դոմինիկ Սոբոսլաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Սոբոսլաի
հունգ.՝ Dominik Szoboszlai
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 2000(2000-10-25)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Սեկաշֆեհերվար, Հունգարիա[1]
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Դոմինիկ Սոբոսլաի (հունգ.՝ Szoboszlai Dominik, հոկտեմբերի 25, 2000(2000-10-25)[1][2], Սեկաշֆեհերվար, Հունգարիա[1]), հունգարացի ֆուտբոլիստ, Հունգարիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլ» ակումբի կիսապաշտպան։

Դոմինիկն իր կարիերայում անցել է բազմաթիվ ֆուտբոլային դպրոցներ և ակադեմիաներ, 2016 թվականին տեղափոխվել է Ավստրիա՝ Զալցբուրգի «Ռեդ Բուլլ» ֆուտբոլային ակումբ։ Մասնակցել է ՈՒԵՖԱ 2017/18 պատանեկան լիգային, այնտեղ անցկացրել է 6 հանդիպում՝ խփելով 1 գոլ։

2017 թվականից հանդես է եկել «Լիֆերինգ» ֆարմ-կլուբի կազմում։ Ավստրիայի առաջին դիվիզիոնում նա իր առաջնախաղը նշել է 2017 թվականի հուլիսի 21-ին՝ «Կապֆենբերգի» դեմ խաղում[3]։ Նույն թվականի օգոստոսի 4-ին նա խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ «Բլաու-Վայս» թիմի դեմ[4]։ Ընդհանուր առմամբ, իր առաջնախաղային մրցաշրջանում նա անցկացրել է 33 հանդիպում, խփել 10 գոլ՝ լինելով թիմի առաջատարներից մեկը։ Նա մտել է առաջնության լավագույն ռմբարկուների տասնյակը։

2018 թվականի մայիսի 27-ին նա իր առաջնախաղը նշեց Ավստրիայի Բունդեսլիգայում «Աուստրիայի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 57-րդ րոպեին Ենոք Մվեպուի փոխարեն[5]։ 2018 թվականի հունվարին ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[6]։

Խաղացել է Հունգարիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում։ 2017 թվականի մայիսին նա հրավիրվել է Հունգարիայի գլխավոր հավաքական՝ նախապատրաստվելու Ռուսաստանի և Անդորրայի դեմ խաղերին[7]։ Մասնակցել է մարզումային հավաքին, սակայն պաշտոնական հանդիպումներում դաշտ դուրս չի եկել։

2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԲ Լայպցիգը հայտարարեց ֆուտբոլիստի տրանսֆերի մասին 20 միլիոն եվրոյի դիմաց։ Հունգարացի կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը[8]։

2023 թվականի հուլիսի 2-ին կնքել է պայմանագիր «Լիվերպուլ» ակումբի հետ[9]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Լիգա Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիֆերինգ Ավստրիայի երկրորդ Լիգա 2017/18 33 10 33 10
2018/19 9 6 9 6
Ընդհանուր 42 16 42 16
Ռեդ Բուլլ Բունդեսլիգա 2017/18 1 0 0 0 1 0
2018/19 16 3 3 2 1 0 20 5
2019/20 27 9 6 2 7 1 40 12
2020/21 12 4 2 1 8 4 22 9
Ընդհանուր 56 16 11 5 16 5 83 26
ՌԲ Լայպցիգ Բունդեսլիգա 2021/22 31 6 5 2 9 2 45 10
2022/23 31 6 7 3 8 1 46 10
Ընդհանուր 62 12 12 5 17 3 91 20
Լիվերպուլ Պրեմիեր-Լիգա 2023/24 4 1 0 0 0 0 4 1
Ընդհանուր կարիերայում 164 45 23 10 33 8 220 63
Հավաքական Թվական Խաղեր Գոլեր
Հունգարիա 2019 8 1
2020 4 2
2021 6 2
2022 6 1
Ընդհանուր 24 6

Խաղերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում․ 24 խաղ/6 գոլ; 11 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 10 պարտություն։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեդ Բուլլ Սալցբուրգ»

«ՌԲ Լայպցիգ»

  • 2002 թվականի տարվա ֆուտբոլիստ Հունգարիայում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. «Kapfenberg - Liefering» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Blaw-Weiss Linz - Liefering» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Austria - Red Bull Zalzburg» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Top-Talent erhält Profivertrag» (գերմաներեն) — Официальный сайт ФК «Ред-Булл» Зальцбург. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «RBS-Teenie erstmals im ungarischen Teamkader» (գերմաներեն) — laola1.at. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Футбол. «Лейпциг» объявил о переходе Собослаи». news.sportbox.ru (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. ««Ливерпуль» объявил о покупке полузащитника «Лейпцига» Собослаи». sport-express.ru (ռուսերեն). 2023 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.