Դմիտրի Ֆուրմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ֆուրմանով
ռուս.՝ Дмитрий Андреевич Фурманов
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1891
ԾննդավայրՖուրմանով, Nerekhtsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 15, 1926(1926-03-15)[2][1][3] (34 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, հեղափոխական, սցենարիստ և ռազմական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1915)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինԱննա Ստեշենկո
Դմիտրի Ֆուրմանով Վիքիքաղվածքում
 Dmitry Furmanov Վիքիպահեստում

Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանով (ռուս.՝ Дмитрий Андреевич Фурманов, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1891, Ֆուրմանով, Nerekhtsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 15, 1926(1926-03-15)[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912-14 թթ. սովորել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ․ 1915 թ.-ին սանիտարական ջոկատի կազմում մասնակցել է Սարիղամիշում, Ալեքսանդրապոլում, Երևանում տեղի ունեցած կռիվներին։ 1917-18 թթ.՝ էսէռ մաքսիմալիստ, այնուհետև՝ անարխիստ։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է հեղափոխական շտաբի նախագահ, 1919-21 թթ.-ին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում Չապաևյան դիվիզիայի կոմիսար, Թուրքեստանյան ռազմաճակատի քաղվարչության պետ և այլն։ Ֆուրմանովը գլխավորել է Կուրանում վրանգելյան դեսանտի վերացումը։ 1921 թվականից ապրել է Մոսկվայում։ 1924 թ.-ին ավարտել է առաջին պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ 1924-25 թվականներին եղել է պրոլետգրողների մոսկովյան ասոցիացիայի քարտուղարը։

Քաղաքացիական պատերազմի տարիներին հանդես է եկել հիմնականում իբրև հրապարակագիր։ Կուրանում վրանգելականների պարտության մասին է առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կարմիր դեսանտ» վիպակը (1922, հայերեն հրատարակչություն՝ 1936)։ Ֆուրմանովին համընդհանուր ճանաչում են բերել «Չապաև» (1923, հայ հրտ. 1951) և «Խռովություն» (1925, հայ․ հրտ․ 1934) վեպերը, որոնցում, մեկնակետ ընդունելով իր տեսածն ու ապրածը, փորձել է հասնել գաղափարագեղագիտական մեծ ընդհանրացումների։ «Չապաև»-ը համարվել է 1920-ական թվականների խորհրդային արձակի լավագույն գործերից։ «Խռովություն»-ում շոշափված է «պրոլետարական հումանիզմի» թեման, խորհրդային գաղափարախոսության դիրքերից ցույց է տրված կոմունիստների «գաղափարաբարոյական բարձր նկարագիրը»։

Ֆուրմանովի երկերը թարգմանվել են Խորհրդային Միության հանրապետությունների և այլ լեզուներով, բեմականացվել են, էկրանավորվել․ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Գ․ Ն․ և Մ․ Դ․ Վասիլևների «Չապաև» կինոնկարը[փա՞ստ]։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Դ. Ֆուրմանովի երկերը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք մահապատիժ (հատված «Չապաև» վեպից), Ե., Պետհրատ, 1930, 16 էջ։ Ռուս. թարգմ.՝ Գրաբիոս։
  • Կարմիր դեսանտ (պատմվածք), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրհրատ, 1936, 39 էջ։ Ռուս. թարգմ.՝ Շվարդ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Собр․ соч․, т․ 1-4, Մոսկվա․, 1960—61․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Фурманов Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 594—598. — ISBN 5-94848-307-X
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ֆուրմանով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ֆուրմանով» հոդվածին։