Դմիտրի Ֆուրմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Ֆուրմանով
Furmanov by malutin.jpg
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1891
ԾննդավայրՖուրմանով, Իվանովոյի մարզ
Վախճանվել էմարտի 15, 1926(1926-03-15)[1] (34 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող, հեղափոխական, սցենարիստ և զինծառայող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունFaculty of History and Philology of Moscow University?
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան
ԱմուսինԱննա Ստեշենկո
Դմիտրի Ֆուրմանով Վիքիքաղվածքում
Dmitry Furmanov Վիքիպահեստում

Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանով (ռուս.՝ Дмитрий Андреевич Фурманов, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1891, Ֆուրմանով, Իվանովոյի մարզ - մարտի 15, 1926(1926-03-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող, ԽՄԿԿ անդամ՝ 1918 թ.-ից։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912-14 թթ. սովորել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ․ 1915 թ.-ին սանիտարական ջոկատի կազմում մասնակցել է Սարիղամիշում, Ալեքսանդրապոլում, Երևանում տեղի ունեցած կռիվներին։ 1917-18 թթ.՝ էսէռ մաքսիմալիստ, այնուհետև՝ անարխիստ։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է հեղափոխական շտաբի նախագահ, 1919-21 թթ.-ին՝ քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում Չապաևյան դիվիզիայի կոմիսար, Թուրքեստանյան ռազմաճակատի քաղվարչության պետ և այլն։ Ֆուրմանովը գլխավորել է Կուրանում վրանգելյան դեսանտի վերացումը։ 1921 թվականից ապրել է Մոսկվայում։ 1924 թ.-ին ավարտել է առաջին պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ 1924-25 թթ.-ին պրոլետգրողների մոսկովյան ասոցիացիայի քարտուղարն էր։

Քաղաքացիական կռիվների տարիներին Դմիտրի Ֆուրմանովը հանդես է եկել հիմնականում իբրև հրապարակագիր։ Կուրանում վրանգելականների ջախջախման մասին է առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կարմիր դեսանտ» վիպակը (1922, հայ․ հրտ․ 1936)։ Ֆուրմանովին համընդհանուր ճանաչում են բերել «Չապաև» (1923, հայ հրտ. 1951) և «Խռովություն» (1925, հայ․ հրտ․ 1934) վեպերը, որոնցում, մեկնակետ ընդունելով իր տեսածն ու ապրածը, պատմականորեն հավաստի փաստերը, նա հասել է գաղափարագեղագիտական մեծ ընդհանրացումների։ «Չապաև»-ը 20-ական թթ․ խորհրդային արձակի լավագույն գործերից է․։ «Խռովություն»-ում շոշափված է պրոլետարական հումանիզմի թեման, ցույց է արված կոմունիստների գաղափարաբարոյական բարձր նկարագիրը։

Ֆուրմանովի երկերը թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների և օտար լեզուներով, բեմականացվել են, էկրանավորվել․ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Գ․ Ն․ և Մ․ Դ․ Վասիլևների «Չապաև» կինոնկարը։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Դ. Ֆուրմանովի երկերը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք մահապատիժ (հատված «Չապաև» վեպից), Ե., Պետհրատ, 1930, 16 էջ: Ռուս. թարգմ.՝ Գրաբիոս:
  • Կարմիր դեսանտ (պատմվածք), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրհրատ, 1936, 39 էջ: Ռուս. թարգմ.՝ Շվարդ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Собр․ соч․, т․ 1-4, Մոսկվա․, 1960—61․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Фурманов Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png