Դիանա և Կալիստո (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանա և Կալիստո
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1][2]
տարի1550[2]
բարձրություն187,5 սանտիմետր[3]
լայնություն205,5 սանտիմետր[3]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[1][2] և կտավ[1][2]
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[4] և Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[5]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ[1] և Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ
հիմնական թեմաԴիանա և Կալիստո
https://www.wga.hu/html/t/tiziano/08b/4dian_c.html կայք
Ծանոթագրություններ
 Diana and Callisto by Titian Վիքիպահեստում

«Դիանա և Կալիստո» (իտալ.՝ Diana e Callisto), վենետիկյան նկարիչ Տիցիանի կտավը, որը ստեղծվել է 1556-1559 թվականներին։ Նկարը պատկերում է Կալիստոյի դիցաբանությունից մի հատված, երբ աստվածուհի Դիանան հայտնաբերում է, որ իր հավերժահարսը հղիացել է Յուպիտերից։ Նկարն ընդգրկված է եղել Ֆիլիպ II-ի Օռլեական հավաքածուում, ինչն իր ժամանակին համարվել է գեղանկարչության ամենախոշոր մասնավոր հավաքածուն։ Ներկայումս կտավը գտնվում է Էդինբուրգի Շոտլանդիայի ազգային պատկերասրահում։ Ավելի ուշ պատկերված մեկ այլ տարբերակ (մոտ․ 1566 թվական) գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիանա և Կալիստո» կտավը հանդիսանում է Տիցիանի յոթ հանրահայտ ստեղծագործություններից մեկը։ Նրանցում պատկերված են Օվիդիուսի «Կերպարանափոխություններ» (Metamorphoses) պոեմից դիցաբանական տեսարաններ, որոնք նկարվել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար։ Մինչև 1704 թվականը կտավը մնացել է Իսպանիայում, որից հետո Ֆիլիպ V թագավորը նվիրաբերել է այն ֆրանսիացի դեսպանին։ Շուտով նկարը հայտնվում է օռլեական հերցոգ Ֆիլիպ II-ի հավաքածուում, որը Լյուդովիկոս XIV-ի զարմիկն էր և անչափահաս Լուի Ֆրանսիացու ռեգենտը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո Ֆիլիպ II դուքսը հավաքածուն վաճառում է մի բրյուսելյան բանկիրի։

Հինգ տարի անց կոմսի մահվանից հետո նրա զարմիկ Գովերը ժառանգում է հավաքածուն։ Վերջինս իր լոնդոնյան տանը հավաքածուն դնում է համընդհանուր ցուցադրման։ Այդ ժամանակվանից ի վեր նկարը հասանելի է հանրությանը։ 1939 թվականի սեպտեմբերին, երբ սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, հավաքածուն Լոնդոնից տեղափոխվում է Շոտլանդիա։ 1945 թվականից ի վեր 26 նկարից բաղկացած հավաքածուն (որոնցից 16-ը օռլեական հավաքածուից են), որը ստացել է «Սազերլենդյան փոխառություն» անվանումը, գտնվում է Էդինբուրգի Շոտլանդիայի ազգային պատկերասրահում։ Տիցիանի «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» կտավները ոգեշնչել են բազմաթիվ նկարիչների, ներառյալ՝ Ուիլյամ Թըրներին[6] ու Լյուսյեն Ֆրոյդին, ընդ որում՝ վերջինս այս երկու նկարները բնորոշել է որպես՝ «պարզապես ամենագեղեցիկ կտավներն աշխարհում»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/236930
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://artuk.org/discover/artworks/diana-and-callisto-229707
  3. 3,0 3,1 https://art.nationalgalleries.org/art-and-artists/8686/diana-and-callisto-1556-1559
  4. http://www.nationalgallery.org.uk/paintings/titian-diana-and-callisto
  5. https://artuk.org/discover/artworks/diana-and-callisto-229707
  6. Paul Hills, «Titian’s Fire: Pyrotechnics and Representations in Sixteenth-Century Venice», Oxford Art Journal 2007 30(2), pages 185—204
  7. Freud, Lucian (2001 թ․ դեկտեմբերի 22). «Artists on art: Freud on Titian». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա և Կալիստո (նկար, Տիցիան)» հոդվածին։