Դիանա և Ակտեոն (Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դիանա և Ակտեոն
Titian - Diana and Actaeon - Google Art Project.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Տիցիան
տարի 1556 և 1556
բարձրություն 184,5 սանտիմետր[1]
լայնություն 202,2 սանտիմետր[1]
ուղղություն Վենետիկի գեղարվեստի դպրոց
ժանր դիցաբանական գեղանկարչություն և նյու
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածու Լոնդոնի ազգային պատկերասրահ և Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ
հիմնական թեմա Diana and Actaeon
https://art.nationalgalleries.org/art-and-artists/8685/diana-and-actaeon?search=titian&search_set_offset=2 կայք
Diana and Actaeon by Titian Վիքիպահեստում


«Դիանա և Ակտեոն» (իտալ.՝ Diana e Atteone), վենետիկցի նկարիչ Տիցիանի կտավը, նկարված 1556-1559 թվականներին: Կտավը մտնում է այն 7 նկարների մեջ, որոնք Տիցիանը նկարել է դիցաբանական թեմատիկայով, Ֆիլիպ 2-րդ Իսպանացի արքայի պատվերով, 16-րդ դարում: Այդ ժամանակ դրանք այնքան բաց էին համարվում, որ դրանք կանանց ներկայությամբ ծածկվում էին: Մտել է Բրիջուոտերի հավաքածուի մեջ: Կտավի վրա պատկերված է այն պահը, երբ Ակտեոնը հանկարծակի տեսնում է մերկ Դիանային ու դրանով զայրացնում է աստվածուհուն: Տիցիանի մեծագույն կտավներից մեկն է[3]. 2008-2009 թվականներին Մեծ Բրիտանիայում համազգային արշավի արդյունքում կտավը գնվել է Էդինբուրգի ու Լոնդոնի ազգային պատկերասրահների կողմից ու հետագա 5 տարիների ընթացքում գտնվել է երկու պատկերասրահներում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիանա և Ակտեոն» կտավը համարվում է Տիցիանի յոթ հայտնի կտավներից մեկը, որոնք պատվիրել է Ֆիլիպ 2-րդ Իսպանացու կողմից: Կտավն Իսպանիայում է մնացել մինչև 1704 թվականը, երբ Իսպանիայի արքա Ֆիլիպ 5-րդը նվիրել է այն ֆրանսիական դեսպանին: Շուտով այն հայտնվել է Լյուդովիկոս 14-րդի զարմիկ, Օռլեանի հերցոգ Ֆիլիպ 2-ի հայտնի հավաքածուում: Ֆրանսիական հեղափոխությունից հետո հավաքածուն Օռլեանի հերցոգ Ֆիլիպ 2-րդի կողմից վաճառվել է մի բրյուսելցի բանկիրի, իր մահապատժից 2 տարի առաջ: Հավաքածուն տեղափոխվել է Լոնդոն վաճառքի համար և գնվել է երեք արիստոկրատների կողմից: Նրանցից մեկը` Ֆրենսիս Էգերտոնը, գնել է կտավների մեծ մասն իր համար, ներառյալ Տիցիանի «Դիանա և Ակտեոն»-ը, «Դիանա և Կալիստո» կտավները, Պուսենի 8 կտավ, Ռաֆայելի 3 կտավ և Ռեմբրանդտի «Ինքնանկար 51 տարեկանում» կտավը[4]: Կոմսի մահից 5 տարի անց հավաքածուն անցել է նրա զարմիկ Գովերին, ով այն համընդհանուր ցուցադրության է դրել լոնդոնյան իր տանը, Վեստմինստերում: Այդ ժամանակից ի վեր հավաքածուն մշտապես հասանելի է դարձել հանրությանը: 1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում հավաքածուն Լոնդոնից տեղափոխվել է Շոտլանդիա: 1945 թվականից 26 կտավից կազմված այդ հավաքածուն ստացել է «Սազերլենդյան փոխառություն» անունը և գտնվում է Էդինբուրգի ազգային պատկերասրահում, Շոտլանդիայում: Տիցիանի «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» կտավները ներշնչել են այլ նկարիչների, ներառյալ` Ուիլյամ Թըրներին[5] և Լյուսեն Ֆրեյդին, վերջինս նկարագրել է այդ կտավը որպես «աշխարհի գեղեցկագույն կտավ»[3]:

2008-2009 թվականների ազգային արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին «Սազերլենդյան հավաքածու»-ն ժառանգաբար անցել է Ֆրենսիս Էգերտոնին, Սազերլենդի 7-րդ հերցոգին և նրա հարստության հիմնական մասն էր կազմում: 2003 թվականին նա Տիցիանի «Վեներա Անադիոմենա» կտավը վաճառել է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին, իսկ 2007 թվականին հայտարարել է, որ ցանկություն ունի վաճառել իր հավաքածուի մի մասը, որպեսզի դիվերսիֆիկացնի իր կապիտալը: Նա առաջարկել է «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» զույգը բրիտանական ազգային պատկերասրահներին 100 միլիոն ֆունտ ստերլինգով, եթե մինչև 2008 թվականը պատկերասրահները ցույց տային, որ ի վիճակի են հավաքել այդ գումարը, այլապես դրանք պիտի ներկայացվեին աճուրդում: Լոնդոնի և Շոտլանդիայի ազգային պատկերասրահները հայտարարել են, որ կհավաքեն 50 միլիոն ֆունտ ստերլինգ նախ «Դիանա և Ակտեոն» կտավի համար, այնուհետև նույն կերպ գումար կհավաքվի նաև «Դիանա և Կալիստո» կտավի համար հաջորդ 3 տարիների ընթացքում[6][7][8]: Չնայած միջոցների հավաքման մեծ խնդիրներին ու ակցիայի հանդեպ քննադատություններին, 2009 թվականի փետրվարի 2-ին հայտարարվել է, որ անհրաժեշտ ֆինանսներ են հավաքվել նկարի գնման համար[9]: Կտավը 5 տարիների ընթացքում ցուցադրվել է Էդինբուրգի և Լոնդոնի ազգային պատկերասրահներում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://art.nationalgalleries.org/art-and-artists/8685/diana-and-actaeon-1556-1559
  2. http://www.nationalgallery.org.uk/paintings/titian-diana-and-actaeon
  3. 3,0 3,1 Freud Lucian (22 December 2001)։ «Artists on art: Freud on Titian»։ The Telegraph։ Վերցված է 2008-08-30 
  4. Rembrandt, «Self-Portrait, aged 51» — NGS catalogue entry
  5. Paul Hills, «Titian’s Fire: Pyrotechnics and Representations in Sixteenth-Century Venice», Oxford Art Journal 2007 30(2), pages 185—204
  6. Bates Stephen (28 August 2008)։ «Art auction: National galleries scramble to keep Titians as duke cashes in»։ The Guardian։ Վերցված է 2008-08-28 
  7. «Editorial: In praise of... the Bridgewater loan»։ The Guardian։ 28 August 2008։ Վերցված է 2008-08-28 
  8. National Galleries of Scotland press release
  9. «Funds secured for Titian painting»։ BBC News։ 2 February 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]