Դիանա և Կալիստո (նկար, Տիցիան)
Դիանա և Կալիստո | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1][2] |
տարի | 1550[2] |
բարձրություն | 187,5 սանտիմետր[3] |
լայնություն | 205,5 սանտիմետր[3] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ[1][2] և կտավ[1][2] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[4] և Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ[1] և Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ |
հիմնական թեմա | Դիանա և Կալիստո |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/08b/4dian_c.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Diana and Callisto by Titian Վիքիպահեստում |
«Դիանա և Կալիստո» (իտալ.՝ Diana e Callisto), վենետիկյան նկարիչ Տիցիանի կտավը, որը ստեղծվել է 1556-1559 թվականներին։ Նկարը պատկերում է Կալիստոյի դիցաբանությունից մի հատված, երբ աստվածուհի Դիանան հայտնաբերում է, որ իր հավերժահարսը հղիացել է Յուպիտերից։ Նկարն ընդգրկված է եղել Ֆիլիպ II-ի Օռլեական հավաքածուում, ինչն իր ժամանակին համարվել է գեղանկարչության ամենախոշոր մասնավոր հավաքածուն։ Ներկայումս կտավը գտնվում է Էդինբուրգի Շոտլանդիայի ազգային պատկերասրահում։ Ավելի ուշ պատկերված մեկ այլ տարբերակ (մոտ․ 1566 թվական) գտնվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դիանա և Կալիստո» կտավը հանդիսանում է Տիցիանի յոթ հանրահայտ ստեղծագործություններից մեկը։ Նրանցում պատկերված են Օվիդիուսի «Կերպարանափոխություններ» (Metamorphoses) պոեմից դիցաբանական տեսարաններ, որոնք նկարվել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար։ Մինչև 1704 թվականը կտավը մնացել է Իսպանիայում, որից հետո Ֆիլիպ V թագավորը նվիրաբերել է այն ֆրանսիացի դեսպանին։ Շուտով նկարը հայտնվում է օռլեական հերցոգ Ֆիլիպ II-ի հավաքածուում, որը Լյուդովիկոս XIV-ի զարմիկն էր և անչափահաս Լուի Ֆրանսիացու ռեգենտը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո Ֆիլիպ II դուքսը հավաքածուն վաճառում է մի բրյուսելյան բանկիրի։
Հինգ տարի անց կոմսի մահվանից հետո նրա զարմիկ Գովերը ժառանգում է հավաքածուն։ Վերջինս իր լոնդոնյան տանը հավաքածուն դնում է համընդհանուր ցուցադրման։ Այդ ժամանակվանից ի վեր նկարը հասանելի է հանրությանը։ 1939 թվականի սեպտեմբերին, երբ սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, հավաքածուն Լոնդոնից տեղափոխվում է Շոտլանդիա։ 1945 թվականից ի վեր 26 նկարից բաղկացած հավաքածուն (որոնցից 16-ը օռլեական հավաքածուից են), որը ստացել է «Սազերլենդյան փոխառություն» անվանումը, գտնվում է Էդինբուրգի Շոտլանդիայի ազգային պատկերասրահում։ Տիցիանի «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» կտավները ոգեշնչել են բազմաթիվ նկարիչների, ներառյալ՝ Ուիլյամ Թըրներին[5] ու Լյուսյեն Ֆրոյդին, ընդ որում՝ վերջինս այս երկու նկարները բնորոշել է որպես՝ «պարզապես ամենագեղեցիկ կտավներն աշխարհում»[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Art UK — Art UK.
- ↑ 3,0 3,1 nationalgalleries.org
- ↑ http://www.nationalgallery.org.uk/paintings/titian-diana-and-callisto
- ↑ Paul Hills, «Titian’s Fire: Pyrotechnics and Representations in Sixteenth-Century Venice», Oxford Art Journal 2007 30(2), pages 185—204
- ↑ Freud, Lucian (2001 թ․ դեկտեմբերի 22). «Artists on art: Freud on Titian». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Galleries of Scotland catalogue entry for Diana and Callisto(չաշխատող հղում)
- Jones, Jonathan (2008 թ․ օգոստոսի 28). «The battle of the Titians». The Guardian. London. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- Titian, Diana and Callisto, ColourLex
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա և Կալիստո (նկար, Տիցիան)» հոդվածին։ |
|