Դեյվ Շափել
Դեյվ Շափել անգլ.՝ Dave Chappelle | |
---|---|
Հասակը | 183 սմ |
Ծնվել է | օգոստոսի 24, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Կրթություն | Eastern High School? և Duke Ellington School of the Arts? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | մուսուլման[1] |
Մասնագիտություն | Դերասան, Սցենարիստ, Պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1982–2005 |
Ժանրեր | Կատակերգություն, Մելոդրամա, Քրեական |
Ընտրանի | "Ադամանդե ոստիկանը", "Օդային բանտ", "Նամակ ձեզ համար" |
Ծնողներ | հայր՝ William David Chappelle III?, մայր՝ Yvonne Seon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դևիդ Քարի Վեբեր Շափել (անգլ.՝ David Khari Webber Chappelle[2], օգոստոսի 24, 1973[3], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի կատակերգակ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Օդային բանտ», «Նամակ ձեզ համար» և «200 ծխախոտ» ֆիլմերից։ Comedy Central հեռուստաալիքը իր կազմած 100 մեծագույն հումորիստների ցանկում նրան հատկացրել է 43-րդ տեղը[5]։
Շափելի երգիծական արվեստը բնորոշվում է որպես «պոետիկ տեսակետից չզտված ու խորաթափանց, հասարակական-քաղաքական տեսակետից ներհայեցական (ինտերոսպեկտիվ) ու նաև՝ ունակ լուսաբանելու և քննելու տագնապալի և սուր թեմաներ»[6]։ Շափելն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ չորս «Էմմի»-ի, երեք «Գրեմմի»-ի[7], հումորի ասպարեզում ամերիկյան ամենաբարձր պարգևներից մեկին՝ Մարկ Տվենի անվան մրցանակի։ Նրան մեծ համբավ են բերել հատկապես Chappelle's Show ընդհանուր խորագիը կրող երգիծական մանրապատումների շարքերը (2003–2006): Այդ շարքերն ավարտելուց հետո նա վերստին անցել է սթենդ-ափ կատակերգությանը (stand-up comedy)՝ շրջագայելով Միացյալ Նահանգներով[8]։ 2006 թվականին Esquire ամսագիրը Շափելին բնորոշել է իբրև «ամերիկյան կատակերգական հանճարի» ("comic genius of America")[9], 2013-ին Billboard ամսագիրը՝ «լավագույն գրողի»[10], 2017-ին Rolling Stone-ը նրան 9-րդ տեղն է հատկացրել իր կազմած «Բոլոր ժամանակների 50 լավագույն սթենդ-ափ կատակերգակներ» ("50 Best Stand Up Comics of All Time") ցանկում[11]։
2016 թվականին Շափելը $20 միլիոն դոլարի հատուկ պայմանագիր է կնքել Netflix-ի հետ և, իրականացնելով այդ պայմանագրի պահանջները, 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն թողարկել էր հինգ հատուկ սթենդ-ափ[12]։
Իր առաջին «Էմմի» մրցանակին Շափելն արժանացել է 2017 թվականին՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live) ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոուում ունեցած ելույթների համար[13]։ 2018-ին «Գրեմմի» մրցանակ է ստացել Netflix-ի պատվերով թողարկած The Age of Spin & Deep in the Heart of Texas խորագիրը կրող կատակերգական ալբոմի համար[14]։ Netflix-ի համար հատուկ պատրաստած մեկ այլ ալբոմ՝ Equanimity-ն 2018 թվականին «Էմմի»-ի առաջադրվել երեք անվանակարգում և հաղթող է ճանաչվել ու շահել մրցանակը Outstanding Variety Special (Pre-Recorded) անվանակարգում։ Հաջորդ տարում հենց Շափելն է արժանի համարվել պարգևատրվելու Քեննեդու կենտրոնի սահմանած՝ Մարկ Տվենի անվան մրցանակով[15], որը համարվում է Ամերիկայի բարձրագույն պատվավոր պարգևը կատակերգականի ասպարեզում (America's highest comedy honor)[16][17]: Շափելին հերթական «Գրեմմի»-ն բերել է 2019 թվականին թողարկած Sticks & Stones-ը, որն այդ հեղինակավոր մրցանակը շահել է «Լավագույն կատակերգական ալբոմ» (Best Comedy Album) անվանակարգում[18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Շափելն ամուսնացել է Էլեն Մենդոսա Էրֆի հետ։ Ունեն երկու որդի՝ Սուլեյման[19][20], Իբրահիմ[21] և մեկ դուստր՝ Սանաա անունով։ 1991 թվականին Շափելն իսլամ է ընդունել[22]։
2004 թվականին նա շատ ժամանակ ու ջանքեր է նվիրել Մեն նահանգի Օթիսֆիլդ քաղաքում կազմակերպված «Խաղաղության սերմեր» (Seeds of Peace) միջազգային ճամբարին, որտեղ ի մի էին եկել կոնֆլիկտներ ունեցող համայնքների երիտասարդ առաջնորդներ[23]։
ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում Շափելն աջակցել է Էնդրյու Յանգին[24]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1993 | Robin Hood: Men in Tights/Ռոբին Հուդ. տրիկոյով տղամարդիկ | Հափչի՜ | |
Undercover Blues/Գաղտնի գործակալներ | Օզի | ||
1994 | Getting In/Մուտք | Ռոն | |
1996 | The Nutty Professor/Խփնված պրոֆեսորը | Ռեգգի Ուորիգտոն | |
Joe's Apartment/Ջոյի բնակարանը | Խավարասեր (հնչյունավորումը) | ||
1997 | Con Air/Օդեղեն բանտ | Բիլյարդի գնդակ | |
The Real Blonde/Իսկական շիկահեր | |||
Damn Whitey/Անիծյալ Ուայթի | Դեյվ | Կարճամետրաժ | |
Bowl of Pork | Սև Ֆորեսթ Գամփ | Կարճամետրաժ | |
1998 | Half Baked/Կիսաթխված | Թըրգուդ Ջենկինս / Սըր Շատ եմ ծխում | Նաև սցենարիստն ու պրոդյուսերն է։ |
Woo' | Լեննի | ||
You've Got Mail/Նամակ ձեզ համար | Քևին Ջեքսոն | ||
1999 | 200 Cigarettes/200 գլանակ | Դիսկո տաքսիստ | |
Blue Streak/Ադամանդե ոստիկանը | Թալլի | ||
2000 | Screwed/Առևանգվածը | Ռըսթի Փի Հեյես | |
2002 | Undercover Brother/Գաղտնի եղբայր | Դավադրության եղբայր | |
2006 | Dave Chappelle's Block Party | Մարմնավորել է հենց իրեն։ | Նաև սցենարիստն ու պրոդյուսերն է։ |
2015 | Chi-Raq | Մորիս | |
2018 | A Star Is Born/Աստղ է ծնվել | Նուդլս[25][26] |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1992-95 | Def Comedy Jam | Մարմնավորել է հենց իրեն | 2 դրվագում |
1995 | Home Improvement/Տան վերանորոգում | Դեյվ | "Talk to Me" դրվագում |
1996 | Buddies | Դեյվ Քարլիսլ | 14 դրվագում, գլխավոր դեր |
1997 | Dr. Katz, Professional Therapist | Դեյվ (հնչյունավորում) | "Electric Bike" դրվագում |
1997 | Happily Ever After: Fairy Tales for Every Child | Սարդ (հնչյունավորում) | "Mother Goose" դրվագում |
1998 | The Larry Sanders Show | Dave Chappelle | "Pilots and Pens Lost" դրվագում |
1998 | HBO Comedy Half-Hour | Մարմնավորել է հենց իրեն | "Dave Chappelle" դրվագում |
2002–07 | Crank Yankers | Ֆրենսիս (հնչյունավորում) | 2 դրվագում |
2003 | Wanda at Large' | Վինսենթ | "The Favor" դրվագում |
2003–04 | Chappelle's Show | Մարմնավորել է հենց իրեն (հյուրընկալվող) | 28 դրվագում։ Նաև համահեղինակ սցենարիստն ու պրոդյուսերն է։ |
2016 2019 2020 |
Saturday Night Live | Մարմնավորել է հենց իրեն (հյուրընկալվող) Մարմնավորել է հենց իրեն (հյուրընկալող) Մարմնավորել է հենց իրեն (հյուրընկալվող) |
Dave Chappelle/A Tribe Called Quest դրվագում Eddie Murphy/Lizzo դրվագում Dave Chappelle/Foo Fighters դրվագում |
2018 | Comedians in Cars Getting Coffee | Մարմնավորել է հենց իրեն | "Nobody Says, “I Wish I Had A Camera" դրվագում |
2020 | 22nd Mark Twain Prize for American Humor | Մարմնավորել է հենց իրեն (մեծարվող) | Հեռուստատեսային հատուկ թողարկում[27] |
Հատուկ սթենդ ափ թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Հարթակը | Ref. |
---|---|---|---|
2000 | Dave Chappelle: Killin' Them Softly | HBO | [28] |
2004 | Dave Chappelle: For What It's Worth | Showtime հեռուստացանց | [29] |
2017 | The Age of Spin: Dave Chappelle Live at the Hollywood Palladium | Netflix | [30] |
2017 | Deep in the Heart of Texas: Dave Chappelle Live at Austin City Limits | ||
2017 | Dave Chappelle: Equanimity | [31] | |
2017 | Dave Chappelle: The Bird Revelation | ||
2019 | Dave Chappelle: Sticks & Stones | [32] | |
2020 | Dave Chappelle: 8:46 | YouTube | [33] |
2020 | Dave Chappelle: Unforgiven | IGTV | [34] |
2021 | Dave Chappelle: Redemption Song | [35] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://discord.gg/gphWvGa9
- ↑ |título=Obituaries: Henry T. Chappelle|editorial=Yellow Springs News|fecha=marzo de 1991}}
- ↑ SNAC — 2010.
- ↑ http://www.esquire.com/features/ESQ0506CHAPPELLE_92%7Ctítulo=Heaven(չաշխատող հղում) Hell Dave Chappelle|editorial=Esquire|autor=Powell, Kevin|enlaceautor=Kevin Powell|fecha=30 de abril de 2006|fechaacceso=1 de noviembre de 2008}}
- ↑ http://www.amiannoying.com/%28S%284jcj0nq2pirw2iioa2psag55%29%29/collection.aspx?collection=2970%7Ctítulo=AaIAnnoying.com - Comedy Central's 100 Greatest Stand-Ups|fechaacceso=19 Sept., 2009}}
- ↑ Tinsley, Justin (2017 թ․ մարտի 20). «Dave Chappelle's intimate new Netflix specials are brilliant». The Undefeated. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Dave Chappelle: Grammys». The Recording Academy. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Zinoman, Jason (2013 թ․ օգոստոսի 15). «A Comic Quits Quitting». The New York Times.
- ↑ Powell, Kevin (2006 թ․ ապրիլի 30). «Heaven Hell Dave Chappelle». Esquire. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Chappelle's Show: 10 Best Musical Sketches». Billboard.
- ↑ Love, Matthew (2017 թ․ փետրվարի 14). «50 Best Stand-Up Comics of All Time». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Porter, Rick (2019 թ․ օգոստոսի 15). «Dave Chappelle Sets Fifth Netflix Stand-Up Special». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «2017 Emmy Award Winners». Rotten Tomatoes.
- ↑ «Grammys awards 2018: full list of winners». The Guardian. 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «'The Best Part Of The First Amendment': Dave Chappelle Accepts Mark Twain Prize». PBS. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Blair, Elizabeth; Jarenwattananon, Patrick (2019 թ․ մայիսի 7). «Dave Chappelle To Be Awarded Mark Twain Prize For American Humor». NPR. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Itzkoff, Dave (2019 թ․ մայիսի 7). «Dave Chappelle to Receive Mark Twain Prize for Humor». The New York Times. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Grammy Winners 2020 by Zoe Haylock, Vulture.com, January 26, 2020.
- ↑ Gordon, Devin (2005 թ․ մայիսի 16). «Fears of a Clown». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 20-ին.
- ↑ Klein, Joshua (2001 թ․ մարտի 7). «The sixth man». The A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Kids of Chappelle Family - Sanaa Chappelle, Ibrahim Chappelle, and Sulayman Chappelle». 2018 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Dave Chappelle talks Muslim beliefs Zam Zam. West Dawn Media. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին – via YouTube.
- ↑ «Dave Chappelle to Emcee NBA Basketball Clinic». Otisfield, Maine: Seeds of Peace. 2004 թ․ հուլիսի 21.
- ↑ «Dave Chappelle endorses Andrew Yang in Democratic primary». The Hill. 2020 թ․ հունվարի 14.
- ↑ «Dave Chappelle: Emmys». Academy of Television Arts & Sciences. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «A Star Is Born, Marvelous Mrs. Maisel, and Ozark Lead SAG Nominations». Vulture. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Dave Chappelle's Star-Studded Mark Twain Prize Tribute Is Now Streaming On Netflix». Okayplayer. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «The joker's mild Dave Chappelle is 'Killin' Them Softly' in HBO special». New York Daily News. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «DAVE CHAPPELLE: FOR WHAT IT'S WORTH». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Dave Chappelle's new Netflix specials reveal a comic who knows he's out of touch but is willing to talk it out». Vox. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Dave Chappelle Is Mostly Disappointing in His New Netflix Specials». Variety. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Dave Chappelle's Netflix special Sticks & Stones targets Michael Jackson's accusers, #MeToo, and cancel culture». Vox. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ France, Lisa Respers (2020 թ․ հունիսի 12). «Dave Chappelle drops Hard-Hitting '8:46' Special» (ամերիկյան անգլերեն). CNN. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Goodman, William (2020 թ․ հունիսի 12). «Unforgiven: A Timeline of Dave Chappelle's Falling-Out With ViacomCBS Over 'Chappelle's Show'». Complex (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Yang, Rachel (2021 թ․ փետրվարի 12). «Dave Chappelle announces Chappelle's Show is returning to Netflix in surprise new clip». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվ Շափել Internet Movie Database կայքում
- "Transcripts: Interview with Dave Chappelle". Anderson Cooper 360, July 7, 2006. CNN.
- «Dave Chapelle». Fresh Air. NPR. 2006 թ․ հուլիսի 7.
- Rachel Kaadzi Ghansah (2013 թ․ հոկտեմբեր). «If He Hollers Let Him Go». The Believer. 11 (8). Արխիվացված է օրիգինալից 2017-03-06-ին. Վերցված է 2021-02-22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվ Շափել» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1973 ծնունդներ
- Օգոստոսի 24 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Իսլամ ընդունածներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի տղամարդ կատակերգուներ