200 ծխախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
200 ծխախոտ
200 Cigarettes
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, կինոկատակերգություն և դրամա
Թվական1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորRisa Bramon Garcia?
ՊրոդյուսերBetsy Beers?
ԴերակատարներԲեն Աֆլեք, Քեյսի Աֆֆլեք, Դեյվ Շափել, Angela Featherstone?, Ջանին Գարոֆալո, Քեյթ Հադսոն, Քորթնի Լավ, Ջեյ Մոր, Martha Plimpton?, Քրիստինա Ռիչի, Փոլ Ռադ, Caleb Carr?, Catherine Kellner?, Elvis Costello?, Գեբի Հոֆման, Կիլէրմո Տիազ, Նիկոլ Արի Փարկեր, David Johansen?[1] և Brian McCardie?[1]
ՕպերատորFrank Prinzi?
ԵրաժշտությունBob Mothersbaugh?
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրՆյու Յորք և Նյու Յորք շրջան
ԿինոընկերությունMTV Films
Տևողություն97 րոպե

200 ծխախոտ, 1999 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ։ Կատակերգության գլխավոր հերոսները՝ Նյու Յորքի մի քանի երիտասարդ բնակիչներն են, որոնց միավորում է ամանորյա խնջույքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում նոր՝ 1982 տարվա նախօրյակին։ Մոնիկան պատրաստվում է հսկայական խնջույքի, սակայն բոլոր հյուրերն անհարգալից պատճառով ուշանում են։ Միակ ժամանակին եկած հյուրը՝ Հիլլարին, փախչում է։ Միևնույն ժամանակ, Մոնիկայի զարմուհին՝ Վելը և նրա ընկերուհին՝ Սթեֆին, որոնք ժամանել էին արվարձանից ոչ մի կերպ չեն կարողանում գտնել Մոնիկայի տան հասցեն։ Թափառելով քաղաքում, նրանք գնում են ակումբ, որտեղ ծանոթանում են փանկեր Թոմի և Դեյվի հետ։ Անփույթ և չկողմնորոշվող Սինդին պատրաստվում է գնալ խնջույքին Ջեկի հետ, սակայն երբեք լուրջ հարաբերությունների մեջ չի մտնում։ Լյուսին անտարբեր չէ իր լավագույն ընկեր Քևինի նկատմամբ, որը հենց նոր էր բաժանվել իր ընկերուհուց՝ Էլլիից։ Ընկերուհիներ Բրիջեթը և Քեյթլինն աչք են դրել գեղեցիկ բարմենի վրա։ Էրիկը, Մոնիկայի նախկին ընկերը, փորձում էր հասկանալ, թե ինչու են աղջիկները մմիշտ լքում նրան։ Եվս մեկ հերոս է, էքսցենտրիկ տաքսիստը, որն ամբողջ գիշեր քշում է քաղաքում, և տեղ է հասցնում ֆիլմի գործող անձանց։ Վերջապես, բոլորը հասնում են խնջույքին, երբ այդ պահին Մոնիկան, որը հյուրերին սպասելուց բավականին խմել էր, արդեն քնած էր։ Միայն առավոտյան արթնանալով, նա իմանում է, որ իր խնջույքը ստացվել է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Բեն Աֆլեք Բարմեն
Քեյսի Աֆլեք Թոմ
Դեյվ Շափել Տաքսիստ
Գիլերմո Դիաս Դեյվ
Անժելա Ֆեզերսթոուն Քեյթլին
Ջանին Գարոֆալո Էլլի
Գաբի Հոֆֆման Ստեֆի
Քեյթ Հադսոն Սինդի
Կետրին Կելլներ Հիլլարի
Քորթնի Լավ Լյուսի
Բրայան Մակկարդի Էրիկ
Ջեյ Մոր Ջեկ
Նիկոլ Արի Փարքեր Բրիջետ
Մարտա Պլիմտոն Մոնիկա
Քրիստինա Ռիչի Վել
Փոլ Ռադ Քևին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]