Jump to content

Դեմոսթենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմոսթենես
հին հունարեն՝ Δημοσθένης
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 384
ԾննդավայրUpper Paiania
Մահացել էհոկտեմբերի 12, մ. թ. ա. 322
Մահվան վայրՊորոս (կղզի), Poros Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, հռետոր և գրող
Ծնողներմայր՝ Kleobule?
Զբաղեցրած պաշտոններդեսպան
 Demosthenes Վիքիպահեստում

Դեմոսթենես[1] (մ. թ. ա. 384, Upper Paiania - հոկտեմբերի 12, մ. թ. ա. 322, Պորոս (կղզի), Poros Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան), Աթենքի և Հին Հունաստանի նշանավոր հռետոր, աթենական պետական գործիչ։ Հետևողականորեն հանդես էր գալիս Հունաստանի քաղաք-պետությունների նկատմամբ հզորացող Մակեդոնիայի գերիշխանության հաստատման դեմ։ Իր մի շարք ճառերում քննադատել է Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II նվաճողական քաղաքականությունը, դատափետել Աթենքի ներսում մակեդոնամետ հոսանքի գործիչներին, նպաստել Մակեդոնիայի դեմ հունական քաղաքների համախմբմանը և միասնական ճակատով հանդես գալուն։

Մ.թ.ա 338 թ. մակեդոնական զորքերը ջախջախում են Աթենքի և նրա դաշնակիցների մասնական ուժերը Քերոնեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչի հետևանքով Հունաստանն անցնում է Մակեդոնիայի փաստացի գերիշխանության տակ։ Փիլիպոսի որդին Ալեքսանդր Մակեդոնացին իր ուշադրությունը կենտրոնացնում է Աքեմենյան Պարսկաստանի նվաճման վրա, ինչը թույլ է տալիս Դեմոսթենեսին մնալ Աթենքում և շարունակել իր հակամակեդոնական գործունեությունը։

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքը նորից ընդվզում է, սակայն մ.թ.ա. 322 թ. Կրանոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հակամակեդոնական կոալիցիայի զորքերը ջավջախվում են մակեդոնական զորավար Անտիպատրոսի կողմից, որը պահանջում է Աթենքից իրեն փոխանցել դիմադրության առաջնորդներին, այդ թվում նաև Դեմոսթենեսին։ Հռետորը սկզբում փախնում է քաղաքից, բայց տեսնելով Անտիպատրոսի կողմից իրեն հետապնդման համար ուղարկված մարդկանց ինքնասպան է լինում։

Դեմոսթենեսի անվան տակ մեզ է հասել 61 քաղաքական և դատական ճառ, որոնցից առավել նշանավորներն են՝ Երեք օլիմփոսյան ճառերը, Փիլիպոս արքայի դեմ ուղղված երեք ճառերը, «Պսակի մասին» ճառը։ Ճառերը արտահայտիչ են, գրված են պարզ լեզվով, ձևը ենթարկվում է բովանդակությանը, փաստարկները տրամաբանված են, զգացմունքները հուժկու։ Կիկերոնն ու Քվինտիլիանոսը ճանաչում էին նրան որպես առաջին և մեծագույն հույն հռետոր։ Դեմոսթենեսի ճառերը մեծ ժողովրդականություն էին վայելում Բյուզանդիայում, Վերածննդի դարաշրջանում և Նոր ժամանակների Եվրոպայում, դրանց ոճը նմանակում էին Բոսյուեն, Ֆենելոնը, Մոնտեսքյոն և Միրաբոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
  • Античные писатели, словарь, СПб., 1999
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմոսթենես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմոսթենես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 346