Դեղին մարմին
Դեղին մարմին | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Corpus luteum Վիքիպահեստում |
Դեղին մարմինը (լատիներեն «դեղին մարմին», hոգնակի ձև՝ corpora lutea) կանանց ձվարաններում տեղակայված ժամանակավոր էնդոկրին գեղձ է, որը արտադրում է պրոգեստերոն, համեմատաբար ավելի ցածր քանակությամբ ինհիբին A և էստրադիոլ[1][2]։ Դրանք համարվում են ձվարանի ֆոլիկուլի մնացորրդներ, որոնք ձվազատվել են նախորդ դաշտանային ցիկլի օվուլյացիայի ընթացքում[3]։
Դեղին մարմինը իր գունավորումը ունի շնորհիվ բջիջներում պարունակվող կարոտիդների մեծ խտության։ Այն արտազատում է չափավոր քանակությամբ էստրոգեն, որն արգելակում է գոնադոտրոպին ռելեյզինգ հորմոնի (GnRH) հետագա արտազատումը և դրա շնորհիվ արգելակվում են լյուտեինացնող (LH) և ֆոլիկուլոխթանիչ հորմոնների(FSH) արտազատումը։ Յուրանքանչյուր դաշտանային ցիկլի ժամանակ ձվազատման արդյունքում առաջանում են նոր դեղին մարմին։
Զարգացում և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին մարմինը ձևավորվում է ձվարանի ֆոլիկուլից, դաշտանային ցիկլի լյուտեինային փուլում, օվուլյացիայի ընթացքում երկրորդային ձվաբջջի ձվազատման արդյունքում։ Ֆոլիկուլը սկզբում ձևավորում է արյունային մարմին, նախքան դեղին մարմին դառնալը։ Այն ադպես կոչում են տեսանելի արյան առկայության պատճառով, որը մնում է ֆոլիկուլի պատռումից հետո։ Մինչ ձվաբջիջը (հետագայում՝ զիգոտը, եթե բեղմնավորումը տեղի ունենա) արգանդափողով անցնում է արգանդ, դեղին մարմինը մնում է ձվարանում։
Դեղին մարմինը սովորաբար շատ մեծ է ձվարանների չափի համեմատ, մարդկանց մոտ նրա չափերը տատանվում են 2-ից մինչև 5 սմ-ի միջև[4]։
Նրա բջիջները զարգանում են ձվարանների ֆոլիկուլը շրջապատող ֆոլիկուլային բջիջներից։ Ֆոլիկուլյար տեկա բջիջները լյուտեինացվում են փոքր լյուտեային բջիջների (տեկա-լյուտեինային բջիջներ), իսկ ֆոլիկուլային հատիկավոր բջիջները՝ լյուտեինացված մեծ բջիջների (գրանուլոզ-լյուտեին բջիջներ)՝ ձևավորելով դեղին մարմինը։ Պրոգեստերոնը սինթեզվում է խոլեստերինից ինչպես մեծ, այնպես էլ փոքր լյուտեալ բջիջների կողմից՝ լյուտալային հասունացման ժամանակ[5]։ Խոլեստերին-LDL կոմպլեքսները կապվում են լյուտեինային բջիջների պլազմատիկ թաղանթի ընկալիչների հետ և անցնում բջջի ներս։ Խոլեստերինն ազատվում և պահվում է բջիջում՝ որպես խոլեստերինի էսթեր։ Խոշոր լուտեինային բջիջները արտադրում են ավելի շատ պրոգեստերոն՝ բջջի ներսում պրոտեին կինազ A-ի (PKA) բարձր ակտիվության պատճառով։ Փոքր լյուտեինային բջիջները ունեն LH ընկալիչներ, որոնք կարգավորում են PKA-ի գործունեությունը բջջի ներսում։ PKA-ն ակտիվորեն ֆոսֆորիլացնում է ստերոիդոգեն սուր կարգավորող սպիտակուցը (StAR) և տրանսլոկատոր պրոտեինը՝ խոլեստերինը արտաքին միտոքոնդրիալ թաղանթից ներքին միտոքոնդրիալ թաղանթ տեղափոխելու համար[6]։
Դեղին մարմնի զարգացումը ուղեկցվում է ստերոիդոգեն P450scc ֆերմենտի մակարդակի բարձրացմամբ, որը խոլեստերինը միտոքոնդրիումում վերածում է պրեգնեոլոնի[7]։ Պրեգնեոլոնը այնուհետև վերածվում է պրոգեստերոնի, որը արտազատվում է բջջից և անցնում արյան հոսքի մեջ[7]։
Միտոքոնդրիալ P450 համակարգի էլեկտրոնների փոխադրման շղթան, ներառյալ ադրենոդոքսին ռեդուկտազը և ադրենոդոքսինը, արտազատում է էլեկտրոններ, ինչը հանգեցնում է սուպերօքսիդ ռադիկալի ձևավորմանը[8][9]։ Ըստ երևույթին, այս համակարգի կողմից արտադրվող ռադիկալներին և ուժեղացված միտոքոնդրիումային նյութափոխանակությանը դիմակայելու համար, հակաօքսիդանտ ֆերմենտների կատալազի և սուպերօքսիդ դիսմուտազի մակարդակները նույնպես աճում են` դեղին մարմնի ուժեղացված ստերոիդոգենեզին զուգահեռ[7]։
Տեկա լյուտեինային բջիջները չունեն արոմատազա ֆերմենտ, որն անհրաժեշտ է էստրոգեն արտադրելու համար, ուստի նրանք կարող են իրականացնել միայն ստերոիդոգենեզ՝ անդրոգենների ձևավորմամբ։ Գրանուլոզա լյուտեինային բջիջները ունեն արոմատազա ֆերմենտ և այն օգտագործում են էստրոգեններ արտադրելու համար՝ օգտագործելով տեկա լյուտեինային բջիջների կողմից սինթեզված անդրոգենները, քանի որ գրանուլոզա լյուտեինային բջիջներն ինքնին չունեն 17α-հիդրօքսիլազ կամ 17,20 լիազա՝ անդրոգեններ արտադրելու համար[5]։ Երբ դեղին մարմինը հետընթաց է ապրում, մնացորդը հայտնի է որպես սպիտակ մարմին[11]։
Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին մարմինը էական նշանակություն ունի կանանց մոտ հղիության ձևավորման և պահպանման համար։ Դեղին մարմինը արտազատում է պրոգեստերոն, որը ստերոիդ հորմոն է, որը պատասխանատու է համապատասխանաբար էնդոմետրիումի զարգացման և պահպանման համար։ Այն նաև արտադրում է ռելաքսին հորմոն, որը պատասխանատու է կոնքոսկրի սիմֆիզի փափկացման համար, որն օգնում է ծննդաբերությանը[12]։
Անհաջող բեղմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, դեղին մարմինը դադարում է պրոգեստերոն արտազատել և հետ է զարգանում (մարդկանց մոտ մոտավորապես 10 օրվա ընթացքում)։ Այնուհետև այն վերափոխվում է սպիտակ մարմնի, որը իրենից ներկայացնում է դեղին մարմնին փոխարինած շարակցական հյուվածք[13]։
Պրոգեստերոնի արտազատման դադարեցման դեպքում արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումի ֆունկցիոնալ, ներքին շերտը) դուրս է մղվում հեշտոցով (ընթանում է դաշտանի տեսքով)։ Դաշտանային ցիկլի ընթացքում ֆունկցիոնալ շերտը վերականգնվում է՝ ապահովելով սնուցող հյուսվածք՝ հնարավոր բեղմնավորման և իմպլանտացիայի համար[14][15]։
Հաջողված բեղնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է և տեղի է ունենում իմպլանտացիա, բլաստոցիստի սինցիտիոտրոֆոբլաստ (տրոֆոբլաստից ստացված) բջիջները արտազատում են մարդու քորիոնիկ գոնադոտրոպին (hCG կամ այլ տեսակների նմանատիպ հորմոն) բեղմնավորումից հետո 9-րդ օրը։
Մարդու խորիոնային գոնադոտրոպինը ազդանշան է տալիս դեղին մարմնին, որպեսզի այն շարունակի պրոգեստերոնի արտազատումը, դրանով իսկ պահպանելով արգանդի հաստ լորձաթաղանթը (էնդոմետրիումը) և ապահովելով արյունատար անոթներով հարուստ տարածք, որտեղ կարող է զարգանալ զիգոտ(ներ)ը։ Այս պահից սկսած դեղին մարմինը կոչվում է հղիության դեղին մարմին[16]։
Պրոստագլանդինների ներմուծումն դեղին մարմնի գործունեության ժամանակահատվածում առաջացնում է դեղին մարմնի հետզարգացում և պտղի վիժում։ Մարդկանց մոտ, ի վերջո, ընկերքային բջիջները ստանձնում են պրոգեստերոնի արտադրությունը, և դեղին մարմինը հետ է զարգանում և վերածվում սպիտակ մարմնի՝ առանց սաղմի/պտղի կորստի։
Հաշվի առնելով դեղին մարմնի այդ ֆունկցիան, կատարվում է դեղորայքային միջամտություն, նրա ֆունկցիան լրացնելու, սաղմի իմպլանտացիայի և զարգացման հարցում հաջողության հասնելու նպատակով։
Կարոտինոիդների պարունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին մարմնի դեղին գույնը, ինչպես նաև ցանցաթաղանթի դեղին բծի գույնը, պայմանավորված է որոշ կարոտինոիդների, հատկապես լյուտեինի խտությամբ։ 1968 թվականին զեկույցում նշվում էր, որ բետա-կարոտինը սինթեզվում է լաբորատոր պայմաններում կովերի դեղին մարմնի շերտերում։ Այնուամենայնիվ, փորձեր են արվել կրկնել այս բացահայտումները, բայց հաջողության չեն հասել։ Գաղափարը ներկայումս չի ընդունվում գիտական հանրության կողմից[17]։
Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին մարմինը նման կառուցվածքային ու գործառույթային հատկություններով օժտված է նաև որոշ սողունների մոտ[18]։ Նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում նաև կաթնասունների մոտ[19]։
Լրացուցիչ պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ձվարանների փոփոխությունների հերթականությունը
-
Մարդու ձվաբջիջը լիովին զարգացած դեղին մարմնի հետ
-
Լյուտեինիզացված ֆոլիկուլյար կիստա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Histology Laboratory Manual». www.columbia.edu. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Inquiry Into Biology (Textbook). McGraw-Hill Ryerson. 2007. էջեր 497. ISBN 978-0-07-096052-7.
- ↑ Karch, 2017
- ↑ Vegetti W, Alagna F (2006). «FSH and follucogenesis: from physiology to ovarian stimulation». Reproductive biomedicine Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 5,0 5,1 Boron, 2005
- ↑ Niswender GD (2002 թ․ մարտ). «Molecular control of luteal secretion of progesterone». Reproduction. 123 (3): 333–9. doi:10.1530/rep.0.1230333. PMID 11882010.
- ↑ 7,0 7,1 7,2 Rapoport R, Sklan D, Wolfenson D, Shaham-Albalancy A, Hanukoglu I (1998 թ․ մարտ). «Antioxidant capacity is correlated with steroidogenic status of the corpus luteum during the bovine estrous cycle». Biochim. Biophys. Acta. 1380 (1): 133–40. doi:10.1016/S0304-4165(97)00136-0. PMID 9545562.
- ↑ Hanukoglu I, Rapoport R, Weiner L, Sklan D (1993 թ․ սեպտեմբեր). «Electron leakage from the mitochondrial NADPH-adrenodoxin reductase-adrenodoxin-P450scc (cholesterol side chain cleavage) system». Arch. Biochem. Biophys. 305 (2): 489–98. doi:10.1006/abbi.1993.1452. PMID 8396893.
- ↑ Rapoport R, Sklan D, Hanukoglu I (1995 թ․ մարտ). «Electron leakage from the adrenal cortex mitochondrial P450scc and P450c11 systems: NADPH and steroid dependence». Arch. Biochem. Biophys. 317 (2): 412–6. doi:10.1006/abbi.1995.1182. PMID 7893157.
- ↑ Häggström, Mikael; Richfield, David (2014). «Diagram of the pathways of human steroidogenesis». WikiJournal of Medicine. 1 (1). doi:10.15347/wjm/2014.005. ISSN 2002-4436.
- ↑ Marieb, Elaine (2013). Anatomy & physiology. Benjamin-Cummings. էջ 915. ISBN 9780321887603.
- ↑ Wang, Yan; Li, Yong-Qiang; Tian, Mei-Rong; Wang, Nan; Zheng, Zun-Cheng (2021 թ․ հունվարի 6). «Role of relaxin in diastasis of the pubic symphysis peripartum». World Journal of Clinical Cases. 9 (1): 91–101. doi:10.12998/wjcc.v9.i1.91. ISSN 2307-8960. PMC 7809669. PMID 33511175.
- ↑ Kirkendoll, Shelbie D.; Bacha, Dhouha (2023), «Histology, Corpus Albicans», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 31424854, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին
- ↑ Critchley, Hilary O. D.; Babayev, Elnur; Bulun, Serdar E.; Clark, Sandy; Garcia-Grau, Iolanda; Gregersen, Peter K.; Kilcoyne, Aoife; Kim, Ji-Yong Julie; Lavender, Missy; Marsh, Erica E.; Matteson, Kristen A.; Maybin, Jacqueline A.; Metz, Christine N.; Moreno, Inmaculada; Silk, Kami (2020 թ․ նոյեմբեր). «Menstruation: science and society». American Journal of Obstetrics and Gynecology. 223 (5): 624–664. doi:10.1016/j.ajog.2020.06.004. ISSN 1097-6868. PMC 7661839. PMID 32707266.
- ↑ Campo, Hannes; Murphy, Alina; Yildiz, Sule; Woodruff, Teresa; Cervelló, Irene; Kim, J. Julie (2020 թ․ հուլիս). «Microphysiological Modeling of the Human Endometrium». Tissue Engineering. Part A. 26 (13–14): 759–768. doi:10.1089/ten.tea.2020.0022. ISSN 1937-335X. PMC 7398432. PMID 32348708.
- ↑ Oliver, Rebecca; Pillarisetty, Leela Sharath (2023), «Anatomy, Abdomen and Pelvis, Ovary Corpus Luteum», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 30969526, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին
- ↑ Brian Davis. Carotenoid metabolism as a preparation for function. Pure and Applied Chemistry, Vol. 63, No. 1, pp. 131–140, 1991. available online. Արխիվացված 2011-07-26 Wayback Machine Accessed April 30, 2010.
- ↑ Trauth, Stanley E. (1978). «Ovarian Cycle of Crotaphytus collaris (Reptilia, Lacertilia, Iguanidae) from Arkansas with Emphasis on Corpora Albicantia, Follicular Atresia, and Reproductive Potential». Journal of Herpetology. 12 (4): 461–470. doi:10.2307/1563350. ISSN 0022-1511. JSTOR 1563350.
- ↑ Dairy cattle fertility & sterility. Fort Atkinson, Wis: W.D. Hoard & Sons. 1996. ISBN 978-0932147271.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karch, Amy (2017). Focus on nursing pharmacology. Philadelphia: Wolters Kluwer. ISBN 9781496318213.
- Boron, Walter (2005). Medical physiology : a cellular and molecular approach. Philadelphia, Penns: Elsevier Saunders. ISBN 1-4160-2328-3.