Դարեն Քրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարեն Քրիս
Ծննդյան թիվ՝փետրվարի 5, 1987(1987-02-05)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, հեղինակ-կատարող, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, հնչյունավորող և կոմպոզիտոր
Պարգևներ՝
IMDb։ID 2023050
darrencriss.com

Դարեն Էվերեթ Քրիս (անգլ.՝ Darren Everett Criss, փետրվարի 5, 1987(1987-02-05)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3], ամերիկացի դերասան, երգիչ և երգերի հեղինակ։ Հայտնություն է ստացել «Glee» (2010-2015) հեռուստասերիալում դերակատարմամբ և արժանացել է Էմմի և Ոսկե Գլոբուս մրցանակների՝ կատարելով սերիական մարդասպան Էնդրյու Քյունենենի դերը «Ամերիկյան կրիմինալ պատմություններ։ Ջանի Վերսաչեի սպանությունը» (2018) հեռուստասերիալում։ Նա նաև հայտնվել է Բրոդվեյում և ֆիլմերում, թողարկել է մի շարք երգեր, թե որպես մենակատար, թե որպես խմբի անդամ։

Չիկագոյում տեղակայված StarKid Productions երաժշտական թատերական ընկերության հիմնադիր անդամ և համանախագահն է, առաջին անգամ իր վրա ուշադրություն է սևեռել StarKid-ի «A Very Potter Musical» ներկայացման մեջ կատարելով Հարի Փոթերի դերը և գրելով երաժշտության և տեքստերի մեծ մասը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում, Սերինա և Չարլզ Ուիլիամ Քրիսի` ներդրումային բանկիրի և արվեստների հովանավորի կրտսեր երեխան է[3][4][5][6]։ Ունի ավագ եղբայր՝ Չարլզ «Չակ» Քրիսը, որը Freelance Whales բենդի անդամ է[4]։ Քրիսը եվրասիացի է, նրա մայրը ծնունդով Ֆիլիպինների Սեբու քաղաքից է, ունի չինական, ֆիլիպինյան և իսպանական ծագում, իսկ հայրը՝ ծնունդով Փեսնսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքից է, ունի անգլիական, գերմանական և իռլանդական ծագում[7]։ Քրիսը հիմնականում մեծացել է Սան Ֆրանցիսկոյում, բացառությամբ 1988-ից 1992 թվականներին, երբ ընտանիքը բնակվում էր Հավայիի Հոնոլուլուում, որտեղ հայրը հիմնադրել է EastWest բանկը և զբաղեցրել նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը[6]։

Երաժշտական և թատերական թրեյնինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեն Քրիսը Չիկագոյի Նորթհալսթեդի առևտրային օրերում

Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը հայտնվել է դեռ վաղ մանկությունից, հինգ տարեկան հասակում սկսել է հաճախել ջութակի դասերի և հաջորդ 15 տարիներին ուսումնասիրել է դասական երաժշտություն[8]։ Քրիսը ինքնուրույն սովորել է նվագել այլ գործիքներ, այդ թվում կիթառ, ֆորտեպիանո, մանդոլինա, շրթհարմոն և թմբուկ[9][10]։ Ավագ դպրոցում խորացել է երաժշտության մեջ՝ զբաղեցնելով դպրոցական երգչախմբի կոնցերտմեյսթերի պաշտոնը, եղել է սեփական խմբի առաջնորդը և իր հասկակիցները քվեարկել են նրա օգտին «ամենայն հավանականությամբ Գրեմմի մրցանակի արժանանալու համար»[11][12]։ 15 տարեկանում սկսել է զբաղվել երաժշտական ստեղծագործությունների ուսումնասիրմամբ և գրել է իր առաջին երգը, որն ավելի ուշ օգտագործել է որպես 2009 թվականին թողարկված իր առաջին EP Human ալբոմի առաջատար սինգլ[13]։

Հետաքրքրություն է հայտնել կատարողական արվեստների նկատմամբ։ 10 տարեկան հասակում ընդունվել է Ամերիկյան կոնսերվատրիայի թատրոն («Երիտասարդ կոնսերվատորիա» նախագիծ), որտեղ ուսումնասիրել է թատերական ներկայացումներ իր կազմավորման ողջ ընթացքում[14]։ Սուրբ Իգնատիոսի անվան քոլեջում եղել է թատերական արվեստների նախագծի անդամ և ելույթ է ունեցել դասական պիեսներում, ներառյալ՝ «Երաժիշտը», «Աննա Ֆրանկի օրագիրը»[15] և «Ջութակահարը տանիքին»[16]։ Ակտիվ է եղել որպես դերասան և ռեժիսոր Միչիգանի համալսարանի ուսանողական թատերական «Արվեստների նկուղ» կազմակերպությունում[17]։ 2008 թվականին մեկ կիսամյակ անցկացրել է արտասահմանում, որտեղ ուսումնասիրել է իտալական թատրոնը Արեցցոյի dell’Arte ակադեմիայում[18]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեն Քրիսը «Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը» ներկայացման ժամանակ:

Դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի բեմում իր առաջնաելույթը կատարել է տաս տարեկան հասակում՝ կատարելով Սեզարիոյի դերը «Ֆաննի» մյուզիքլում (1997), հետո Ռիչարդ Ռոդջերսի թատրոնում անցկացվող Սթիվեն Սոնհայդի հեղինակային «Ես լսո՞ւմ եմ վալս» (1998) մյուզիքլում կատարել է Մաուրոյի և «Զենքը ձեռքին երեխաներ» մյուզիքլում (1999) Բորգեարա Քոլհաունի դերերը[19][20][21]։

Ողջ երիտասարդության ընթացքում հայտնվել է ամերիկյան թատերական կոնսերվատորիայում և խաղացել է «Սուրբ ծննդյան հեքիաթ», «Ամառային գիշերվա երազ» և «Վոյսեյի ժառանգությունը» պիեսներում[22]։ Միչիգանի համալսարանում ելույթ է ունեցել «Հպարտություն և նախապաշարմունք», «Մի քանի լավ տղաներ» և «Ինիշման կղզու անդամալույծը» բեմականացումներում։

StarKid Productions[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին պատկերավոր արվեստների բաժնում բակալավրի աստիճան ստանալուց հետո, Միչիգանի համալսարանից ընկերների և համակուրսեցիների հետ հիմնել է «StarKid» թատերական ընկերությունը։ Այդ ընկերությունում նրա առավել նշանակալից դերերն ունեցել է «Շատ Փոթերային մյուզիքլ» «Շատ Փոթերային շարունակություն» և «Շատ Փոթերային տարի» մյուզիքլներում (Ջոան Ռոուլինգի վիպաշարի հիման վրա)[23][24]։ «Շատ Փոթերային մյուզիքլի» երաժշտությունը և տեքստերը գրել է Էյ Ջեյ Հոլմսի հետ, իսկ «Ես և իմ առնանդամը»՝ Էյ Ջեյ Հոլմսի և Կառլոս Վալդեսի հետ։ Միայնակ գրել է սիքվելի՝ «Շատ Փոթերային մյուզիքլի» և «Աստղանավի» երաժշտությունը և տեքստը[25][26][27][28]։

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանկարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Ստեղծագործություն Արդյունք Ref.
2011 Variety Երիտասարդ բարեգործների ուժը Թրևոր նախագիծ Հաղթանակ
Dorian Awards Ծագող աստղ Glee Հաղթանակ [29]
Teen Choice Awards Ծագող աստղ Հաղթանակ [30]
NewNowNext Awards Լավագույն դերասան Հաղթանակ [31]
BroadwayWorld – Chicago Awards Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր Աստղանավ Հաղթանակ [32]
2012 BroadwayWorld – Chicago Awards Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր A Very Potter Senior Year Հաղթանակ [33]
Broadway.com Award Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի Հաղթանակ [34]
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ Glee Առաջադրված [35]
2013 Dorian Award Տարվա լավագույն հեռուստատեսային երաժշտական բեմականացում Առաջադրված [36]
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ Առաջադրված [37]
Shorty Awards Լավագույն հեռուստատեսային դերասան Ինքն իրեն Առաջադրված [38]
People's Choice Awards Սիրված կատակերգական հեռուստատեսային դերասան Glee Առաջադրված [39]
Սիրված հեռուստատեսային դերասան Առաջադրված
Լավագույն էկրանային զույգ (Քրիս Քոլֆերի հետ) Առաջադրված
2015 Broadway.com Award Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը Հաղթանակ [40]
Էմմի Կատակերգական հեռուստասերիալի համար լավագույն երաժշտություն և երգեր «This Time» – Glee Առաջադրված [41]
Hollywood Music in Media Awards Լավագույն երաժշտական կատարում Հաղթանակ [42]
Ջիֆոնի կինոփառատոն Լավագույն դերասան Ընդհանուր աշխատանք Հաղթանակ [43]
2017 Los Angeles Drama Critics Circle Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը Առաջադրված
2018 MTV Movie & TV Awards Հեռուստասերիալում լավագույն կատարում Ամերիկյան կրիմինալ պատմություն։ Ջաննի Վերսաչեի սպանությունը Առաջադրված
Էմմի Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ
TCA Awards Դրամայում անհատական նվաճում Առաջադրված
2019 Ոսկե գլոբուս Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ [44]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 «Darren Criss profile». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  4. 4,0 4,1 Petrarca, Emilia (2013 թ․ հուլիսի 22). «Exclusive Video Premiere: 'Will I See You Again,' Chuck Criss». Interview. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  5. Henderson, Kathy. «Darren Criss and his Dream-Come-True Broadway Return in Hedwig and the Angry Inch». Broadway Direct. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  6. 6,0 6,1 «Philharmonia Baroque Orchestra: C. William Criss, Chair, Development Committee Cornerstone Campaign Committee». Philharmonia Baroque Orchestra. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին – via TeddyWing.com.
  7. «Glee star Darren Criss visits his mom's homeland, the Philippines!». Zeibiz.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Darren Criss, "The Morning Show" Interview». Global News/The Morning Show. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  9. «Darren Criss bio». Darrencriss.snappages.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  10. Wishnevski, Etan; Walsh, Stephanie. «DARREN CRISS Interview part 1». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին – via YouTube.
  11. «Winter Pops 04». Saint Ignatius College Preparatory. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. «Inside SI» (PDF). St. Ignatius College Preparatory. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  13. «Glee's Darren Criss Performs "Human'"». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  14. «Young Conservatory». American Conservatory Theater. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «Darren Criss '05 a hit on Broadway». St. Ignatius College Preparatory. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  16. Wontorek, Paul. «Show People with Paul Wontorek: Darren Criss of Glee & How to Succeed». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  17. Halley, Rhiannon (2009 թ․ ապրիլի 8). «How self-produced productions thrive on campus». The Michigan Daily. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  18. «Accademia dell'Arte website». Dell-arte.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. McMahon, Regan (2011 թ․ հունվարի 4). «Day in Pictures, December 26, 2000». The San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  20. «Do I Hear a Waltz?». 42ndstmoon.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  21. «Babes in Arms». 42ndstmoon.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  22. Levin, Ken (2010 թ․ դեկտեմբերի 16). «42nd Street Moon: A Glee – ful experience with Babes in Arms». 42ndstreetmoon.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  23. Shekhar Pandey, Kavi (2011 թ․ նոյեմբերի 2). «The StarKids Are All Right: The rise of a 'U' theater troupe from the Basement to the national stage». The Michigan Daily. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  24. «Shows». StarKid Productions. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  25. «A Very Potter Musical». StarKid Productions (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  26. «A Very Potter Sequel». StarKid Productions (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  27. «Starship». StarKid Productions (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  28. «Me And My Dick». StarKid Productions (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  29. Kilday, Gregg (2011 թ․ հունվարի 18). «'Glee,' 'I Am Love' Score Dorian Awards». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  30. Mitovich, Matt Webb (2011 թ․ հուլիսի 19). «Little Liars, Switched at Birth Lead Latest Teen Choice Nods; Darren Criss Up for Breakout Star». TV Line. Mail.com Media. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  31. «Logo TV Awards». Logotv.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  32. Thompson, Paul. «2011 BroadwayWorld Chicago Award Winners». Broadway World. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  33. «2012 BroadwayWorld Chicago Award Winners». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  34. «Newsies Wins Big at Broadway.com Audience Choice Awards». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  35. «The 18th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  36. Kilday, Gregg. «Gay and Lesbian Entertainment Critics Announce Dorian Award Nominees». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  37. «The 19th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  38. «Honoring The Best In Social Media». The Shorty Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  39. «People's Choice Awards 2014 Nominees». People's Choice Awards. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  40. «Finding Neverland, Kristin Chenoweth, Bradley Cooper & Darren Criss Among Big Winners of 2015 Broadway.com Audience Choice Awards». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  41. Lynch, Joe (2015 թ․ հուլիսի 16). «Emmy 2015 Nominees: Katy Perry, Darren Criss, Taraji P. Henson, Queen Latifah & More». Billboard. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  42. Guevara, Ruben (2015 թ․ նոյեմբերի 12). «Hollywood Music in Media Awards Honor 'Mad Max: Fury Road,' 'Beasts of No Nation,' 'Peanuts'». Indiewire. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  43. Lloyd Webber, Imogen. «Odds & Ends: Andy Karl Boards Jennifer Ehle Movie, President Obama Wants a Tony for Hamilton & More». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  44. Hipes, Patrick (2018 թ․ դեկտեմբերի 12). «SAG Awards Nominations: 'A Star Is Born', 'Mrs. Maisel', 'Ozark' Lead Way – The Full List». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեն Քրիս» հոդվածին։