Դարեն Քրիս
Դարեն Քրիս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 5, 1987[1][2] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան, հեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, հնչյունավորող և կոմպոզիտոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2023050 |
darrencriss.com |
Դարեն Էվերեթ Քրիս (անգլ.՝ Darren Everett Criss, փետրվարի 5, 1987[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3], ամերիկացի դերասան, երգիչ և երգերի հեղինակ։ Հայտնություն է ստացել «Glee» (2010-2015) հեռուստասերիալում դերակատարմամբ և արժանացել է Էմմի և Ոսկե Գլոբուս մրցանակների՝ կատարելով սերիական մարդասպան Էնդրյու Քյունենենի դերը «Ամերիկյան կրիմինալ պատմություններ։ Ջանի Վերսաչեի սպանությունը» (2018) հեռուստասերիալում։ Նա նաև հայտնվել է Բրոդվեյում և ֆիլմերում, թողարկել է մի շարք երգեր, թե որպես մենակատար, թե որպես խմբի անդամ։
Չիկագոյում տեղակայված StarKid Productions երաժշտական թատերական ընկերության հիմնադիր անդամ և համանախագահն է, առաջին անգամ իր վրա ուշադրություն է սևեռել StarKid-ի «A Very Potter Musical» ներկայացման մեջ կատարելով Հարի Փոթերի դերը և գրելով երաժշտության և տեքստերի մեծ մասը։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում, Սերինա և Չարլզ Ուիլիամ Քրիսի` ներդրումային բանկիրի և արվեստների հովանավորի կրտսեր երեխան է[3][4][5][6]։ Ունի ավագ եղբայր՝ Չարլզ «Չակ» Քրիսը, որը Freelance Whales բենդի անդամ է[4]։ Քրիսը եվրասիացի է, նրա մայրը ծնունդով Ֆիլիպինների Սեբու քաղաքից է, ունի չինական, ֆիլիպինյան և իսպանական ծագում, իսկ հայրը՝ ծնունդով Փեսնսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքից է, ունի անգլիական, գերմանական և իռլանդական ծագում[7]։ Քրիսը հիմնականում մեծացել է Սան Ֆրանցիսկոյում, բացառությամբ 1988-ից 1992 թվականներին, երբ ընտանիքը բնակվում էր Հավայիի Հոնոլուլուում, որտեղ հայրը հիմնադրել է EastWest բանկը և զբաղեցրել նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը[6]։
Երաժշտական և թատերական թրեյնինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը հայտնվել է դեռ վաղ մանկությունից, հինգ տարեկան հասակում սկսել է հաճախել ջութակի դասերի և հաջորդ 15 տարիներին ուսումնասիրել է դասական երաժշտություն[8]։ Քրիսը ինքնուրույն սովորել է նվագել այլ գործիքներ, այդ թվում կիթառ, ֆորտեպիանո, մանդոլինա, շրթհարմոն և թմբուկ[9][10]։ Ավագ դպրոցում խորացել է երաժշտության մեջ՝ զբաղեցնելով դպրոցական երգչախմբի կոնցերտմեյսթերի պաշտոնը, եղել է սեփական խմբի առաջնորդը և իր հասկակիցները քվեարկել են նրա օգտին «ամենայն հավանականությամբ Գրեմմի մրցանակի արժանանալու համար»[11][12]։ 15 տարեկանում սկսել է զբաղվել երաժշտական ստեղծագործությունների ուսումնասիրմամբ և գրել է իր առաջին երգը, որն ավելի ուշ օգտագործել է որպես 2009 թվականին թողարկված իր առաջին EP Human ալբոմի առաջատար սինգլ[13]։
Հետաքրքրություն է հայտնել կատարողական արվեստների նկատմամբ։ 10 տարեկան հասակում ընդունվել է Ամերիկյան կոնսերվատրիայի թատրոն («Երիտասարդ կոնսերվատորիա» նախագիծ), որտեղ ուսումնասիրել է թատերական ներկայացումներ իր կազմավորման ողջ ընթացքում[14]։ Սուրբ Իգնատիոսի անվան քոլեջում եղել է թատերական արվեստների նախագծի անդամ և ելույթ է ունեցել դասական պիեսներում, ներառյալ՝ «Երաժիշտը», «Աննա Ֆրանկի օրագիրը»[15] և «Ջութակահարը տանիքին»[16]։ Ակտիվ է եղել որպես դերասան և ռեժիսոր Միչիգանի համալսարանի ուսանողական թատերական «Արվեստների նկուղ» կազմակերպությունում[17]։ 2008 թվականին մեկ կիսամյակ անցկացրել է արտասահմանում, որտեղ ուսումնասիրել է իտալական թատրոնը Արեցցոյի dell’Arte ակադեմիայում[18]
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի բեմում իր առաջնաելույթը կատարել է տաս տարեկան հասակում՝ կատարելով Սեզարիոյի դերը «Ֆաննի» մյուզիքլում (1997), հետո Ռիչարդ Ռոդջերսի թատրոնում անցկացվող Սթիվեն Սոնհայդի հեղինակային «Ես լսո՞ւմ եմ վալս» (1998) մյուզիքլում կատարել է Մաուրոյի և «Զենքը ձեռքին երեխաներ» մյուզիքլում (1999) Բորգեարա Քոլհաունի դերերը[19][20][21]։
Ողջ երիտասարդության ընթացքում հայտնվել է ամերիկյան թատերական կոնսերվատորիայում և խաղացել է «Սուրբ ծննդյան հեքիաթ», «Ամառային գիշերվա երազ» և «Վոյսեյի ժառանգությունը» պիեսներում[22]։ Միչիգանի համալսարանում ելույթ է ունեցել «Հպարտություն և նախապաշարմունք», «Մի քանի լավ տղաներ» և «Ինիշման կղզու անդամալույծը» բեմականացումներում։
StarKid Productions[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին պատկերավոր արվեստների բաժնում բակալավրի աստիճան ստանալուց հետո, Միչիգանի համալսարանից ընկերների և համակուրսեցիների հետ հիմնել է «StarKid» թատերական ընկերությունը։ Այդ ընկերությունում նրա առավել նշանակալից դերերն ունեցել է «Շատ Փոթերային մյուզիքլ» «Շատ Փոթերային շարունակություն» և «Շատ Փոթերային տարի» մյուզիքլներում (Ջոան Ռոուլինգի վիպաշարի հիման վրա)[23][24]։ «Շատ Փոթերային մյուզիքլի» երաժշտությունը և տեքստերը գրել է Էյ Ջեյ Հոլմսի հետ, իսկ «Ես և իմ առնանդամը»՝ Էյ Ջեյ Հոլմսի և Կառլոս Վալդեսի հետ։ Միայնակ գրել է սիքվելի՝ «Շատ Փոթերային մյուզիքլի» և «Աստղանավի» երաժշտությունը և տեքստը[25][26][27][28]։
Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Glee Live! In Concert!
- Listen Up Tour (2013)
- LM/DC Tour ( Լիա Միշելի հետ) (2018)
Մրցանակներ և անվանկարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Ստեղծագործություն | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2011 | Variety | Երիտասարդ բարեգործների ուժը | Թրևոր նախագիծ | Հաղթանակ | |
Dorian Awards | Ծագող աստղ | Glee | Հաղթանակ | [29] | |
Teen Choice Awards | Ծագող աստղ | Հաղթանակ | [30] | ||
NewNowNext Awards | Լավագույն դերասան | Հաղթանակ | [31] | ||
BroadwayWorld – Chicago Awards | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Աստղանավ | Հաղթանակ | [32] | |
2012 | BroadwayWorld – Chicago Awards | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | A Very Potter Senior Year | Հաղթանակ | [33] |
Broadway.com Award | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի | Հաղթանակ | [34] | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա | Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ | Glee | Առաջադրված | [35] | |
2013 | Dorian Award | Տարվա լավագույն հեռուստատեսային երաժշտական բեմականացում | Առաջադրված | [36] | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա | Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | [37] | ||
Shorty Awards | Լավագույն հեռուստատեսային դերասան | Ինքն իրեն | Առաջադրված | [38] | |
People's Choice Awards | Սիրված կատակերգական հեռուստատեսային դերասան | Glee | Առաջադրված | [39] | |
Սիրված հեռուստատեսային դերասան | Առաջադրված | ||||
Լավագույն էկրանային զույգ (Քրիս Քոլֆերի հետ) | Առաջադրված | ||||
2015 | Broadway.com Award | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը | Հաղթանակ | [40] |
Էմմի | Կատակերգական հեռուստասերիալի համար լավագույն երաժշտություն և երգեր | «This Time» – Glee | Առաջադրված | [41] | |
Hollywood Music in Media Awards | Լավագույն երաժշտական կատարում | Հաղթանակ | [42] | ||
Ջիֆոնի կինոփառատոն | Լավագույն դերասան | Ընդհանուր աշխատանք | Հաղթանակ | [43] | |
2017 | Los Angeles Drama Critics Circle | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը | Առաջադրված | |
2018 | MTV Movie & TV Awards | Հեռուստասերիալում լավագույն կատարում | Ամերիկյան կրիմինալ պատմություն։ Ջաննի Վերսաչեի սպանությունը | Առաջադրված | |
Էմմի | Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | |||
TCA Awards | Դրամայում անհատական նվաճում | Առաջադրված | |||
2019 | Ոսկե գլոբուս | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | ||
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | [44] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 «Darren Criss profile»։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2015-ին։ Վերցված է March 12, 2015
- ↑ 4,0 4,1 Petrarca Emilia (July 22, 2013)։ «Exclusive Video Premiere: 'Will I See You Again,' Chuck Criss»։ Interview։ Արխիվացված է օրիգինալից July 23, 2013-ին։ Վերցված է March 19, 2015
- ↑ Henderson Kathy։ «Darren Criss and his Dream-Come-True Broadway Return in Hedwig and the Angry Inch»։ Broadway Direct։ Արխիվացված է օրիգինալից April 16, 2015-ին։ Վերցված է April 22, 2015
- ↑ 6,0 6,1 «Philharmonia Baroque Orchestra: C. William Criss, Chair, Development Committee Cornerstone Campaign Committee»։ Philharmonia Baroque Orchestra։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2013-ին։ Վերցված է September 27, 2011 – via TeddyWing.com
- ↑ «Glee star Darren Criss visits his mom's homeland, the Philippines!»։ Zeibiz.com։ Արխիվացված է օրիգինալից July 18, 2012-ին։ Վերցված է April 22, 2012
- ↑ «Darren Criss, "The Morning Show" Interview»։ Global News/The Morning Show։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2013-ին։ Վերցված է June 13, 2013
- ↑ «Darren Criss bio»։ Darrencriss.snappages.com։ Արխիվացված է օրիգինալից July 16, 2012-ին։ Վերցված է March 1, 2011
- ↑ Wishnevski, Etan, Walsh, Stephanie։ «DARREN CRISS Interview part 1»։ Արխիվացված է օրիգինալից June 16, 2011-ին։ Վերցված է September 27, 2011 – via YouTube
- ↑ «Winter Pops 04»։ Saint Ignatius College Preparatory։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2012-ին։ Վերցված է December 15, 2011
- ↑ «Inside SI»։ St. Ignatius College Preparatory։ Արխիվացված է օրիգինալից August 24, 2013-ին։ Վերցված է May 21, 2012
- ↑ «Glee's Darren Criss Performs "Human'"»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 11 April 2013-ին։ Վերցված է 7 March 2013
- ↑ «Young Conservatory»։ American Conservatory Theater։ Արխիվացված է օրիգինալից October 3, 2011-ին։ Վերցված է September 27, 2011
- ↑ «Darren Criss '05 a hit on Broadway»։ St. Ignatius College Preparatory։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2013-ին։ Վերցված է March 5, 2013
- ↑ Wontorek Paul։ «Show People with Paul Wontorek: Darren Criss of Glee & How to Succeed»։ Broadway.com։ Արխիվացված է օրիգինալից March 1, 2013-ին։ Վերցված է March 5, 2013
- ↑ Halley Rhiannon (April 8, 2009)։ «How self-produced productions thrive on campus»։ The Michigan Daily։ Արխիվացված է օրիգինալից July 20, 2012-ին։ Վերցված է October 24, 2011
- ↑ «Accademia dell'Arte website»։ Dell-arte.org։ Արխիվացված է օրիգինալից December 23, 2011-ին։ Վերցված է September 27, 2011
- ↑ McMahon Regan (January 4, 2011)։ «Day in Pictures, December 26, 2000»։ The San Francisco Chronicle։ Արխիվացված է օրիգինալից March 22, 2011-ին։ Վերցված է May 19, 2011
- ↑ «Do I Hear a Waltz?»։ 42ndstmoon.com։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2011-ին։ Վերցված է March 1, 2011
- ↑ «Babes in Arms»։ 42ndstmoon.com։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2011-ին։ Վերցված է March 1, 2011
- ↑ Levin Ken (December 16, 2010)։ «42nd Street Moon: A Glee – ful experience with Babes in Arms»։ 42ndstreetmoon.blogspot.com։ Արխիվացված է օրիգինալից April 2, 2012-ին։ Վերցված է September 27, 2011
- ↑ Shekhar Pandey Kavi (November 2, 2011)։ «The StarKids Are All Right: The rise of a 'U' theater troupe from the Basement to the national stage»։ The Michigan Daily։ Արխիվացված է օրիգինալից November 5, 2011-ին։ Վերցված է November 8, 2011
- ↑ «Shows»։ StarKid Productions։ Արխիվացված է օրիգինալից February 26, 2013-ին։ Վերցված է March 7, 2013
- ↑ «A Very Potter Musical»։ StarKid Productions (en-US)։ Արխիվացված է օրիգինալից June 26, 2019-ին։ Վերցված է 2019-07-07
- ↑ «A Very Potter Sequel»։ StarKid Productions (en-US)։ Արխիվացված է օրիգինալից June 9, 2019-ին։ Վերցված է 2019-07-07
- ↑ «Starship»։ StarKid Productions (en-US)։ Արխիվացված է օրիգինալից June 13, 2016-ին։ Վերցված է 2019-07-07
- ↑ «Me And My Dick»։ StarKid Productions (en-US)։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2019-ին։ Վերցված է 2019-07-07
- ↑ Kilday Gregg (January 18, 2011)։ «'Glee,' 'I Am Love' Score Dorian Awards»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից January 22, 2011-ին։ Վերցված է January 25, 2011
- ↑ Mitovich Matt Webb (July 19, 2011)։ «Little Liars, Switched at Birth Lead Latest Teen Choice Nods; Darren Criss Up for Breakout Star»։ TV Line։ Mail.com Media։ Արխիվացված է օրիգինալից July 24, 2011-ին։ Վերցված է August 1, 2011
- ↑ «Logo TV Awards»։ Logotv.com։ Արխիվացված է օրիգինալից June 16, 2011-ին։ Վերցված է September 27, 2011
- ↑ Thompson Paul։ «2011 BroadwayWorld Chicago Award Winners»։ Broadway World։ Արխիվացված է օրիգինալից February 13, 2012-ին։ Վերցված է January 7, 2012
- ↑ «2012 BroadwayWorld Chicago Award Winners»։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2012-ին։ Վերցված է December 21, 2012
- ↑ «Newsies Wins Big at Broadway.com Audience Choice Awards»։ Broadway.com։ Արխիվացված է օրիգինալից May 16, 2012-ին։ Վերցված է May 14, 2012
- ↑ «The 18th Annual Screen Actors Guild Awards»։ Screen Actors Guild։ Արխիվացված է օրիգինալից December 19, 2011-ին։ Վերցված է December 14, 2011
- ↑ Kilday Gregg։ «Gay and Lesbian Entertainment Critics Announce Dorian Award Nominees»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից January 12, 2013-ին։ Վերցված է January 9, 2013
- ↑ «The 19th Annual Screen Actors Guild Awards»։ Screen Actors Guild։ Արխիվացված է օրիգինալից December 29, 2013-ին։ Վերցված է December 12, 2012
- ↑ «Honoring The Best In Social Media»։ The Shorty Awards։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2013-ին։ Վերցված է February 6, 2013
- ↑ «People's Choice Awards 2014 Nominees»։ People's Choice Awards։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2011-ին։ Վերցված է November 13, 2013
- ↑ «Finding Neverland, Kristin Chenoweth, Bradley Cooper & Darren Criss Among Big Winners of 2015 Broadway.com Audience Choice Awards»։ Broadway.com։ Արխիվացված է օրիգինալից May 18, 2015-ին։ Վերցված է 20 May 2015
- ↑ Lynch Joe (July 16, 2015)։ «Emmy 2015 Nominees: Katy Perry, Darren Criss, Taraji P. Henson, Queen Latifah & More»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից July 18, 2015-ին։ Վերցված է July 16, 2015
- ↑ Guevara Ruben (November 12, 2015)։ «Hollywood Music in Media Awards Honor 'Mad Max: Fury Road,' 'Beasts of No Nation,' 'Peanuts'»։ Indiewire։ Արխիվացված է օրիգինալից August 17, 2016-ին։ Վերցված է December 10, 2015
- ↑ Lloyd Webber Imogen։ «Odds & Ends: Andy Karl Boards Jennifer Ehle Movie, President Obama Wants a Tony for Hamilton & More»։ Broadway.com։ Արխիվացված է օրիգինալից July 28, 2015-ին։ Վերցված է July 28, 2015
- ↑ Hipes Patrick (December 12, 2018)։ «SAG Awards Nominations: 'A Star Is Born', 'Mrs. Maisel', 'Ozark' Lead Way – The Full List»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից March 29, 2019-ին։ Վերցված է December 12, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դարեն Քրիս Վիքիպահեստում |
---|
|
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- Հնչյունավորողներ
- Ամերիկացի ինտերնետային աստղեր
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Երգերի հեղինակներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ