Jump to content

Դավենփորթ (Այովա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դավենփորթ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՍկոտ շրջան
Հիմնադրված էմայիսի 14, 1836 թ.
Մակերես168,387338 կմ²
ԲԾՄ180 մետր
Բնակչություն101 724 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ563
Փոստային դասիչ52801–52809, 52801, 52803, 52805 և 52809
Պաշտոնական կայքcityofdavenportiowa.com(անգլ.)
Դավենփորթ (Այովա) (ԱՄՆ)##
Դավենփորթ (Այովա) (ԱՄՆ)

Դավենփորթ (անգլ.՝ Davenport), քաղաք Միսիսիպի գետի վրա, որը գտնվում է ԱՄՆ-ի կենտրոնական մասի Այովա նահանգի Սկոտ շրջանում։ 2000 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 98 359 մարդ, 2006 թվականի դրությամբ՝ 99 514 մարդ։ Դավենփորթը հիմնադրվել է 1836 թվականի մայիսի 14-ին և անվանվել է ի պատիվ քաղաքի հիմնադիր Անտոնի լե Կլերայի ընկերոջ՝ գնդապետ Ջորջ Դավենփորթի։

Դավենփորթն այն քաղաքներից է, որոնք միասին կազմում են չորս քաղաքների շրջանը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավենփորթի ամենամեծ տնտեսությունն արդյունաբերական արտադրությունն է, որը բնակչությանը ապահովում է ավելի քան 7600 աշխատատեղով[2]։

Զարգացած արտադրական ոլորտներ․ սև մետաղաձուլություն, մեքենաշինություն (այդ թվում Deere & Company գործարանը), սննդի արդյունաբերություն։

Դավենփորթի կենտրոնի արևելյան հատվածը, որը պատմականորեն հայտնի է որպես Բաքթաուն, 19-րդ և 20-րդ դարերի վերջին հայտնի էր իր անօրինական լիկյորային բարերով (ոգելից խմիչքներն արգելող ցամաք օրենքի ժամանակ), պարասրահներով, գերմանական երաժշտության տաղավարներով։ Բաքթաունում գոյություն են ունեցել 42 հասարակաց տներ երկու քաղաքային թաղամասերում, այս փաստը հաստատվել է։ Բաքթաունի համբավը տարածվեց ողջ Ամերիկայում։ Նրա մասին խոսում էին որպես «ամերիկյան ամենաստոր քաղաքի»։ Այնուամենայնիվ, Բաքթաունը հայտնի էր նաև իր մեկ այլ կողմով։ Այնտեղ ապրող մարդկանց գերմանական հզոր ժառանգությունը ձևավորեց Բաքթաունի՝ որպես մշակութային կենտրոնի պատկերը։ Արվեստը, երաժշտությունը գերմանական ապրելակերպի կենտրոնն էին։

1856 թվականին քաղաքում հիմնադրվեց դավենփորթյան գերմանական «Strasser Union Marching Band» երգչախումբը։ 1916 թվականին հիմնադրվեց «Tri City Symphony Orchestra» երգչախումբը, որն ամերիկյան երգչախմբերի մեջ զբաղեցնում էր 12-րդ տեղը, իսկ նրա անդամների երկու երրորդը «Strasser Marching Band»-ի երաժիշտներից էին։ Շատերը համարում են, որ հենց սրանից է ձևավորվել հայտնի սիմֆոնիկ երգչախումբը։ Հստակ է, որ Դավենփորթը «կառուցվել է արվեստների վրա»։ Նույնիսկ նախքան ասֆալտապատ փողոցների ու քաղաքային տները հոսող ջրով ապահովող ջրատարների կառուցումն արդեն կային քառասուն ոտնաչափ գմբեթավոր առաստաղներով օպերային թատրոններ։ Այս թատրոններում հանդես են եկել Չիկագոյի թատերախմբերը, որոնք այստեղ են հասել ձիով։ «Օպերային տների» մեջ ամենից հայտնին «The Burtis Opera House»-ն էր։ Այս թատրոնը մինչ այժմ էլ գտնվում է նախկին տեղում՝ Բաքթաունի հյուսիսային մասում։ Դավենփորթում է գտնվում ԱՄՆ-ի առաջին քաղաքային պատկերասրահը։ Այն հիմնադրվել է 1925 թվականին գերմանացի Չարլզ Ֆիկեի կողմից։ Այժմ այն կոչվում է «Figge» արվեստի թանգարան։ Բաքթաունում ելույթով են հանդես եկել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը և Բիքս Բադերբեկը։ Այժմ հայտնի Բաքթաուն արվեստի կենտրոնը քաղաքային կյանքի սիրտն էր։ Այն նաև հայտնի է որպես Ամառային այգի կամ Բրիկա Մոնրոյի պարասրահ։

Սպորտ և հանգիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավենփորթն ունի ավելի քան հիսուն այգի կամ հանգստի ուղիներ[3]։ Դավենփորթի գլխավոր զբոսայգիներից մեկը Կրեդիտ կղզին է, որը գտնվում է Միսիսիպի գետի ափին և ունի 450 ակր (1,8 կմ2) տարածք[3]։ Ֆեյերվարի այգին, որում գործում է լողավազան, տարեկան ընդունում է ավելի քան 20 000 այցելու[3]։ Յունգ այգում գործում են բեյսբոլի և սոֆթբոլի դաշտեր, լողափնյա վոլեյբոլի համար նախատեսված վայր և բասկետբոլի դաշտ[3]։ Լեյկերը գտնվում է հենց Միսիսիպի գետի ափին և ընդունում է բազմաթիվ ամառային իրադարձություններ, այդ թվում երաժշտական և ուտելիքի փառատոններ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Davenport, IA». United States Census Bureau. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «City of Davenport». City of Davenport. Արխիվացված է օրիգինալից January 1, 2011=yes=mdy-all-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. Geyer, Thomas. «Q-C Packed with People». Quad-City Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավենփորթ (Այովա)» հոդվածին։