41°31′ հս․ լ. 90°32′ ամ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page

Քվադ սիթիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Quad Cities Montage.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես440 կմ²
##Քվադ սիթիզ (ԱՄՆ)
Red pog.png

Քվադ սիթիզ (անգլ.՝ Quad Cities, թարգմանաբար նշանակում է «Չորս քաղաք»), քաղաքային ագլոմերացիա ԱՄՆ-ում՝ Այովա և Իլինոյս նահանգների սահմանակցման վայրում, Միսիսիպի գետի զույգ ափերին։ Սկզբնական շրջանում ագլոմերացիայի հիմնական բնակավայրերն են համարվել Դավենպորտ, Ռոք Այլենդ ու Մոլին քաղաքները, և ագլոմերացիան կոչվել է «Երեք քաղաք» (անգլ.՝ Tri-Cities), հետագայում՝ 1930-ական թվականներին Իլինոյս նահանգի Իստ Մոլին քաղաքի կտրուկ աճի հետ կապված՝ հաստատվել է բնակավայրի ներկայիս անվանումը[1][2][3][4]։ Ավելի ուշ ագլոմերացիայի առավել խոշոր բնակավայրերին միացել է Այովա նահանգի Բետենդորֆ քաղաքը, և այդ կապակցությամբ առաջարկվել է բնակավայրը վերանվանել «Հինգ քաղաք» (անգլ.՝ Quint Cities), սակայն առաջարկությունը չի ընդունվել։

2013 թվականին Քվադ Սիթիզ մետրոպոլիսային տարածքում ապրում էր շուրջ 383.800, իսկ համակցված վիճակագրական տարածքում՝ 475 հազար մարդ, և բնակչության թվաքանակի ցուցանիշով ԱՄՆ-ում այն զբաղեցնում էր 90-րդ տեղը[5][6][7]։

Ագլոմերացիան ունի իր միջազգային օդանավակայանը (Quad City International Airport): 1916 թվականից մինչև օրս բնակավայրում գործում է Չորս քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Welcome to the Quad Cities»։ City Guide Post Inc.։ Վերցված է February 2, 2008 
  2. «Community Visitor Information»։ Illinois Quad Cites Chamber of Commerce։ Արխիվացված է օրիգինալից December 14, 2007-ին։ Վերցված է February 2, 2008 
  3. Johnson Dirk (October 20, 1987)։ The New York Times https://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9B0DE3DD1531F933A15753C1A961948260։ Վերցված է February 2, 2008 
  4. «Why Quad Cities»։ Quad Cities Chamber of Commerce։ Արխիվացված է օրիգինալից January 19, 2016-ին։ Վերցված է February 3, 2016 
  5. List of Combined Statistical Areas
  6. «Annual Estimates of the Population of Metropolitan and Micropolitan Statistical Areas: April 1, 2010 to July 1» (CSV2011 Population Estimates։ United States Census Bureau, Population Division։ June 2012։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2012-ին։ Վերցված է 2012-08-01 
  7. «Annual Estimates of the Population of Metropolitan and Micropolitan Statistical Areas: April 1, 2010 to July 1, 2011» (CSV2012 Population Estimates։ United States Census Bureau, Population Division։ April 2012։ Արխիվացված է օրիգինալից May 1, 2013-ին։ Վերցված է 2013-03-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Quad Citiesին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։