Դայան Բեյքեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Бейкер
Դայան Բեյքեր ( անգլ.՝ Diane Baker. փետրվարի 25, 1938[1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և մանկավարժ, ում կարիերան ձգվում է շուրջ 50 տարի[2] :.Դայան ԲեյքերԾնվել է փետրվարի 25, 1938[1] (86 տարեկան) Ծննդավայր Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ Կրթություն Վան Նույսի ավագ դպրոց Քաղաքացիություն ԱՄՆ Մասնագիտություն դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի Աշխատավայր Academy of Art University?
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Бейкер
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայան Քերոլ Բեյքերը ծնվել է 1938 թվականի փետրվարի 25-ին Հոլիվուդում, ավտոմեքենաներ վաճառող Քլայդ Լյուսիուս Բեյքերի և նրա կնոջ՝ դերասանուհի Դորոթի Հելեն Հարինգթոնի ընտանիքում. վերջինս նկարահանվել է Մարքս եղբայրների վաղ շրջանի ֆիլմերում։ Դայանն ուներ երկու կրտսեր քույր՝ Պատրիսիան և Շերիլը[3]։ 1956-ին, դպրոցն ավարտելուց հետո, նա տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ դերասանական վարպետություն սովորեց Չարլզ Կոնրադի և բալետ՝ Նինա Ֆոնարոֆի մոտ։
Պայմանագիր կնքելով 20th Century Fox ստուդիայի հետ՝ Դայանը 1959 թվականին իր դեբյուտը կատարեց մեծ էկրանին Ջորջ Սթիվենսի «Աննա Ֆրանկի օրագիրը» ֆիլմում՝ հանդես գալով գլխավոր հերոսի ավագ քրոջ՝ Մարգո Ֆրանկի դերում։ Ապա նկարահանվեց «Ուղևորություն դեպի Երկրի կենտրոն» ֆիլմում՝ Ջեյմս Մեյսոնի հետ և «Լավագույնը» կինոնկարում՝ Հոուփ Լանգի ու Ջոան Քրոուֆորդի հետ։ 1963 թվականին Փոլ Նյումանի հետ հանդես եկավ «Նոբելյան մրցանակ» ֆիլմում, որի համար առաջադրվեց «Ոսկե գլոբուս » մրցանակի՝ որպես ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի ։ Հաջորդ տարի Ջոան Քրոուֆորդի հետ խաղաց «Ուղիղ բաճկոն» թրիլլերում և Ալֆրեդ Հիչքոկի «Մարնի» ֆիլմում։ 1965 թվականին Գրեգորի Պեկի հետ նկարահանվեց Էդուարդ Դմիտրիկի «Միրաժ» թրիլլերում։ 1966 թվականին Հոլմարկի փառքի սրահում սերիալի «Ժառանգել քամի» դրվագում իր տպավորիչ դերակատարման համար առաջադրվեց «Փրայմթայմ Էմմի» մրցանակի՝ դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու անվանակարգում։ 1968 թվականին խաղաց գլխավոր դերերից մեկը Մաքսիմիլիան Շելի «Կրակատաու, Ճավայի արևելք» աղետի մասին ֆիլմում։
1970-ականներից Բեյքերի կարիերան անկում է ապրել, և նա հիմնականում նկարահանվել է հեռուստատեսությամբ։ 1976 թվականին նա հիմնեց իր սեփական ստուդիան՝ Artemis Productions-ը, որը հենց հաջորդ տարում հեռուստաֆիլմ թողարկեց ABC հեռուստաալիքի համար։ 1985 թվականին նա որպես պրոդյուսեր առաջադրվել է «Փրայմթայմ Էմմի» մրցանակի լավագույն մինի սերիալ անվանակարգում «Կանացի կերպար» ֆիլմի ( անգլ.՝ A Woman of Substance ) համար, որը հիմնված էր Բարբարա Թեյլոր Բրեդֆորդի համանուն վեպի վրա։ 1990-ականների սկզբին նա վերադարձավ մեծ էկրան՝ կատարելով երկրորդական դերեր «Գառների լռությունը» (1991թ.), «Քսան դոլար» (1993թ.), «Ցանցը» (1995թ.), «Կաբելագործը» ֆիլմերում։ (1996), «Քաջություն կրակի տակ» (1996) և «Սպանություն Սպիտակ տանը» (1997) ֆիլմերում։ Հիշարժան է նաև «Դոկտոր Հաուս» սերիալի գլխավոր հերոսի մոր՝ Բլայս Հաուսի կերպարի բեյքերյան մարմնավորումը։
Նա դերասանական վարպետություն է դասավանդել Սան Ֆրանցիսկոյի Արվեստի համալսարանում[4][5][6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյքերը երբևէ չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ Տարբեր ժամանակներում հանդիպել է դերասաններ Ուորեն Բիթիի, Գարդներ Մաքքեյի, Ֆրենկ Լանջելայի, Մայքլ Լերների, Ջոն Սաքսոնի հետ[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1959 | ֆ | Աննա Ֆրանկի օրագիրը | The Diary of Anne Frank | Մարգո Ֆրանկ |
1959 | ֆ | Ուղևորություն դեպի Երկրի կենտրոն | Journey to the Center of the Earth | Ջեննի Լինդենբրուք |
1959 | ֆ | Ամենալավը | The Best of Everything | Էյփրիլ Մորիսոն |
1960 | ֆ | Թեսսը՝ փոթորկոտ երկրից | Tess of the Storm Country | Թեսս Մաքլին |
1962 | ֆ | 300 սպարտացիներ | The 300 Spartans | Էլլա |
1962 | ֆ | Երիտասարդ Հեմինգուեյի արկածները | Hemingway's Adventures of a Young Man | Քերոլին |
1963 | ֆ | Մրցանակը | The Prize | Էմիլի Սրաթմեն |
1964 | ֆ | Ուղիղ բաճկոն | Strait-Jacket | Քերոլ Քաթլեր |
1964 | ֆ | Մառնի | Marnie | Լիլ Մեյնուորինգ |
1964 | ֆ | Դելլա | Della | Ջեննի Չեփել |
1965 | ֆ | Միրաժ | Mirage | Շեյլա |
1965 | ս | Մեծ հովիտը | The Big Valley | Էսթեր |
1965 | ս | Հոլմարկի փառքի սրահը. Ժառանգել քամի | Hallmark Hall of Fame: Intherit the Wind | Ռեյչել Բրաուն |
1966 | ս | ԿՎՀ | The F.B.R. | Էլիս Քոլտոն |
1967-1971 | ս | Բոնանզա | Bonanza | Մերի Ուորտոն / Նորմա О'Քեյսի |
1968 | ֆ | Կրակատաու. Ճավայի արևելք | Krakatoa, East of Java | Լորա Թրևիս |
1970 | ֆ | Ծերունին, որ ճչում էր՝ "Գա՛յլը" | The Old Man Who Cried Wolf | Փեգգի Պուլսկա |
1975 | ս | Սան Ֆրանցիկոյի փողոցը | The Street of San Francisco | տեսուչ Այրին Մարտին |
1976 | ս | Կոլոմբո.Վերջին ողջույնը հրամանատարին | Columbo: Last Salute to the Commodore | Ջոաննա Քլեյ |
1978 | ս | Սիրո նավը | The Love Boat | Ռութ Նյումեն |
1980 | ֆ | Օդաչուն | The Pilot | Փեթ Սիմփսոն |
1982 | հֆ | Կապույտն ու մոխրագույնը | The Blue and the Gray | Էվելին |
1983 | ս | Երևակայության կղզին | Fantasy Island | Ֆրեն Վուդս |
1990-1992 | ս | Նա գրեց՝ սպանություն | Murder, She Wrote | Աննա Լուիզա Բարլոու / Մերի Ֆորսայթ |
1991 | ֆ | Գառների լռությունը | The Silence of the Lambs | սենատոր Ռութ Մարտին |
1991 | հֆ | Հետապնդում | The Haunted | Էդ և Լորեյն Ուորեն / Լորեյն Ուորեն |
1993 | ֆ | Քսան դոլար | Twenty Bucks | Ռութ Ադամս |
1995 | ս | Չիկագոյի հույսը | Chicago Hope | Էլեն Ռոլստոն |
1995 | ֆ | Ցանցը | The Net | միսիս Բենեթ |
1996 | ֆ | Մալուխագործը | The Cable Guy | միսիս Քովաքս |
1996 | ֆ | Խիզախություն՝ կրակի տակ | Courage Under Fire | Լուիզա Բոյլեր |
1997 | ֆ | Սպանություն Սպիտակ տանը | Murder at 1600 | ԱՄՆ-ի առաջին տիկին Քիթի Նեյլ |
1998 | ս | Դայակը | The Nanny | Ռոբերտա |
2000 | ս | Շտապօգնություն | E.R. | Լուիզա Դաֆի |
2000 | հֆ | Ջեքի Բուվիե Քենեդի Օնասիս | Jackie Bouvier Kennedy Onassis | Ռոզա Քենեդի |
2001 | ս | Օրենք ուկարգ. Հատուկ կորպուս | Law & Order: Special Viktims Unit | Մարգո Նելսոն |
2005 | ֆ | Պահպանողը. Լեգենդ Օմար Խայամի մասին | The Keeper: The Legend of Omar Khayyam | միսս Թեյլոր |
2005 | ս | Դոկտոր Հաուս. Հայրիկի տղան | House: Daddy's Boy | Բլեյս Հաուս |
2010 | ս | Խաբիր ինձ | Lie to Me | դատավոր Քվին |
2012 | հֆ | Հեմինգուեյ և Գելհորն | Hemingway & Gellhorn | միսիս Գելհորն |
Առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 թ — Լավագույն նորեկ դերասանուհի անվանակարգում ( Աննա Ֆրանկի օրագիրը )։
- 1964 թ — Կինոֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի անվանակարգում (Նոբելյան մրցանակ)։
Էմմի ( փրայմ թայմ )
- 1966 թ — Առաջադրվել է Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի անվանակարգում (Hallmark Hall of Fame: Inherit the Wind):
- 1985 թ — Լավագույն մինի սերիալ անվանակարգում (Կանացի կերպար)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «Diane Baker». catalog.afi.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ Blair, Doniphan (13 серпня 2010). «Diane Baker: Creating Films, Schools, and Communities». CineSOURCE Magazine. Արխիվացված է օրիգինալից 16 липня 2022-ին.
- ↑ https://web.archive.org/web/20141221173349/http://www.academyart.edu/academics/acting/faculty
- ↑ Stein, Ruthe (27 серпня 2004). «'Extraordinary adventure' lures ex-ingenue». San Francisco Chronicle.
- ↑ «Academy of Art University School of Acting – Faculty». Academy of Art University. Արխիվացված է օրիգինալից 21 грудня 2014-ին. Վերցված է 2 листопада 2014-ին.
- ↑ «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 11 січня 2022-ին. Վերցված է 25 травня 2022-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դայան Բեյքեր Internet Movie Database կայքում
- Դայան Բեյքեր(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայան Բեյքեր» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով