Գևորգ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Վարդանյան (այլ կիրառումներ)
Գևորգ Վարդանյան Геворк Вартанян | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1924 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 10, 2012 (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հետախույզ |
Ամուսին | Գոհար Վարդանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Gevork Vartanian Վիքիպահեստում |
Գևորգ Անդրեյի Վարդանյան (Геворк Андреевич Вартанян, փետրվարի 17, 1924, Դոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 10, 2012, Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1930 թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան, երբ Գևորգ Վարդանյանը վեց տարեկան էր։ Հայրը՝ Անդրեյ Վասիլի Վարդանյանը, իրանական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն էր, կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հատուկ հանձնարարությամբ է մեկնում Իրան։ Հոր անմիջական ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքի։ Գևորգ Վարդանյանը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց։
1940 թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։
1951 թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում շատ բարդ իրավիճակներում բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով[1]։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986 թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գևորգ Վարդանյանի հուշատախտակը Երևանում, Թումանյան 42
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Վարդանյան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 2012 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսահայ հետախույզներ
- Խորհրդային հետախույզներ
- Քաղցկեղից մահացածներ
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ