Jump to content

Գրիշ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիշ Դավթյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1935(1935-09-15) (89 տարեկան)
ԾննդավայրՆոր Ջուղա, Իրան
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
ԿրթությունԼոնդոնի Համալսարանի Արեվելյան և Աֆրիկական Ուսումնքների Դպրոցում, միջարեվելյան պատմություն, ավարտելով վկայվել է Արվեստից Մագիստրոսի վկայականով, 1969 թ։ Սովորել և ավարտել է Թեհրանի Համալսարանի Ճարտարարվեստական և Գործարարական Վարչարարության դասընթացը 1972-4 թթ։
Գրիշ Դավթյան Վիքիքաղվածքում
Գրիշ Դավթյան Վիքիդարանում

Գրիշ Դավթյան (սեպտեմբերի 15, 1935(1935-09-15), Նոր Ջուղա, Իրան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշ Դավթյանը ծնվել է Նոր Ջուղայում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ Պաշտոնավարել է Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում. միաժամանակ վարել է Իրանահնդկաստանի Հայոց Թեմի դիվանապետի պաշտոնը 1957-1959 թթ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում. սովորել է Վուլիչ Պոլիտեխնիկում, Լոնդոն. վկայվել է տնտեսագիտության դիպլոմով։ Ապա ընդունվել և սովորել է Լոնդոնի համալսարանի Արևելյան և Աֆրիկական ուսումնքների դպրոցում, միջարևելյան պատմություն, ավարտելով վկայվել է Արվեստի մագիստրոսի վկայականով (1969)։ Սովորել և ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարարվեստական և գործարարական վարչարարության դասընթացը 1972-1974 թթ.[1]։

1964-1965 թթ. եղել է Արեգակ ամսագրի հիմնադիր խմբագիրը Լոնդոնում։ 1968 թ. ամուսնացել և ունեցել է երկու զավակներ։ Աշխատել է միջազգային առևտրի ասպարեզում։ 1969-1986 թթ. Իրանում աշխատել է Մարուբենի Իրան ընկերությունում, Թեհրանում, տեքստիլային հում նյութի, մանրաթելերի, թելերի, հյուսվածքեղենի ներածությամբ, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Թայվանից, Իտալիայից, Իսպանիայից։ Ապա 1988-1999 թթ. աշխատել է Մարուբենի Ամերիկա Կորպորեյշոնում, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, տեկստիլային հյուսվածքեղենի առեվտուրի ասպարեզում, հիմնականում ներածելով Ճապոնիայից և Հարավային Կորեայից։

1978 թ. ընտրվել է Թեհրանի Հայոց թեմական խորհրդի անդամ, առաջին քարտուղար։ Տարիներ անդամակցել է պատգամավորական ժողովին։ 1980-1985 թթ. վարել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի շաբաթական գրական էջը։ Անդամակցել է Իրանահայ գրողների միությանը 1970-1986 թթ. 1970-1980 փոխնախագահ, 1980-1986 նախագահ։ Անդամակցում է Կալիֆոռնիայի Հայ Գրողների միությանը. եղել է միության փոխնախագահ 2003-2005, ապա նախագահ մինչև 2012 թ։ Անձամբ հրաժարվել է նախագահությունից և վարչության անդամակցությունից, որպեսզի մնացյալ անդամները առիթ ունենան նման պաշտոնավարության[2]։

2002 թ. անձնական նախաձեռնությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս պարոն Վալերի Մկրտումյանին, հյուպատոսության անվան տակ սկզբնավորելու Կալիֆորնիայի Հայ գրողների միության կազմակերպումը, ապա ղեկավարել է այդ նպատակով նշանակված հանձնախումբը, որը մշակել է միության ծրագիր-կանոնադրությունը, հրավիրել հիմնադիր ժողովը 2003թ։

1987 թ. հաստատվել է Գլենդել քաղաքում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ 1997-2001 թթ. վարել է Ասպարեզ օրաթերթի գրական էջը։ 1998-2003 թթ. նախաձեռնել և վարել է Գրական Ասպարեզ ամսական հանդիպումները Գլենդելի հանրային գրադարանում, որ միացվել է նոր հիմնադրված Կալիֆորնիայի հայ գրողների միությանը։ 1999-2005 թթ. ընդհատումներով վարել է Գրական եթեր հեռուստաժամը՝ Հորիզոն հայկական հեռուստածրագրով։ 2001-2008 թթ. նախաձեռնել ու վարել է համացանցային Կռունկ հակական լրատվացանցի անգլերեն բանաստեղծության կայքէջը։ Հիմնադրել և խմբագրել է Կալիֆորնիայի Հայ գրողների միության օրգան «Բառուբան» եռամսագիրը, մեկենասությամբ բանաստեղծ Նատելլա Լալաբեկյանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրում է բանաստեղծություններ, գրախոսություններ և գրական ակնարկներ։

Հրատարակել է․

  • «Ծլվլոց» մանկական բանաստեղծությունների ժողովածու, Թեհրան 1964 թ, Մոդերն տպարան։
  • «Կաթիլ ծով» բանաստեղծությունների հատորըի ժողովածու, Թեհրան 1982 թ, Ալիք տպարան։
  • «Ծլվլոց» մանկական բանաստեղծությունների ժողովածու, բ տպագրություն, Թեհրան 1982 թ, Ալիք տպարան։
  • «Ափունքից ափունք» բանաստեղծությունների ժողովածու, Երևան, 2003 թ։
  • "The Americal Pulse"English poems, 2004 թ, Publish America LLLP, Baltimor, USA․
  • «Աշխարհքով մեկ եմ եղել» բանաստեղծությունների ժողովածու, 2012 թ, Երևան, Անտարես։
  • «Ծլվլոց» մանկական բանաստեղծությունների ժողովածու, «Կարդա և գույնիր» ձևավորմամբ, տպ, 2014 թ, Երևան, Անտարես։
  • «Օրավուր» բանաստեղծությունների ժողովածու, 2015 թ Երևան, Ասողիկ։
  • «Նորջուղայական» բանաստեղծությունների ժողովածու, 2017 թ Երևան, Անտարես։
  • «Անձրեվ է գալիս» բանաստեղծությունների ժողովածու, 2018 թ Երևան, Անտարես։
  • «Ամերիկյան թրթիռներ» բանաստեղծությունների ժողովածու, 2018 թ Երևան, Անտարես։
  • «Շեր ու շահիր» բանաստեղծությունների ժողովածու, 2019 թ Երևան, Անտարես։
  • «Արեվ ու լուսին» մանկական բանաստեղծությունների ժողովածու, Երևան, Անտարես հրատարակչություն 2020թ։
  • «Կանաչ կարմիր» մանկական բանաստեղծությունների ժողովածու, Երևան, Անտարես հրատարակչություն 2020թ։
  • "SPARKS OF WORDS" English poems, published by Resource Publications, Eugene, Oregon, USA, 2020.
  • «Բառերի լույսը» բանաստեղծությունների ժողովածու, Երևան, Անտարես հրատարակչություն 2020թ։

[3]։

  • Նրա «Աստվածապաշտություն» խորագրով բանաստեղծության հեղինակային անգլերեն տարբերակի մասնակցությամբ, Իտալիայի Միլանո քաղաքի ամենամյա միջազգային գրական-գեղարվեստական մրցույթին, առաջնություն է շահել, որի թեմայով, նույն մրցույթում գեղանկարչության առաջնություն շահած գեղանկարչի կերտած գեղանկարով, և հիշյալ բանաստեղծության մի քառյակով, հիշյալ քաղաքապետարանը հրատարակել է բացիկներ. Միլանո, Իտալիա, 2002։
  • Հայաստանի մշակութային զարգացման բարեգործական հիմնադրամի՝ հայ գրականության զարգացման և տարածման ասպարեզում ունեցած զգալի ծառայությունների և Հայաստանի գրողների միության 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի Ոսկե մեդալով. Ծաղկաձոր, 2004 թ։
  • Հայերեն այբուբենի ստեղծման 1600ամյակի առիթով, ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցվո Արևմտյան Թեմի գնահատության վկայագիրը. Բուրբանկ, Կալիֆորնիա, 2005 թ։
  • Հայաստանի Գրողների միության շքանշան. Ստեփանակերտ, 2007։
  • Հայաստանի Հայոց փիլիսոփայական ակադեմիայի Դավիթ Անհաղթի Ոսկե շքանշան. Գլենդել, Կալիֆորնիա, 2007 թ։
  • Ամենայն Հայոց կաթողիկոսության Սբ Սահակ Սբ Մեսրոպ շքանշան, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Գլենդել, Կալիֆորնիա, 2014.07.27 թ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Իրանահայ արդի գրողներ», առաջին հատոր, էջ 507, Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1964։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարցազրույց Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության անդամ , բանաստեղծ, լեզվաբան Գրիշ Դավթյանի հետ
  2. «Գրիշ Դավթյան - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Գրիշ Դաւթեան, «Նորջուղայական»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]