Գրիգոր Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Շահումյան
Ծնվել էապրիլի 1, 1905(1905-04-01)[1]
ԾննդավայրԴիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 28, 1973(1973-08-28)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1930)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1943)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ և դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ

Գրիգոր Հարությունի Շահումյան (ապրիլի 1, 1905(1905-04-01)[1], Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 28, 1973(1973-08-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ սովետական ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1943 թվական), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1930 թվական1932-1973 թվականին դասախոսել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկայի ուսումնարանում, 1943 թվականից եղել է «հաստոցներ և ավտոմատներ» ամբիոնի վարիչը։ Շահումյանը զբաղվել է նոր հաստոցների, մեխանիզմների, սարքավորումների նախագծման հարցերով։ Բազմօղակ լծակավոր համակարգերը փոխարինել է գնդիկավոր փոխանցման մեխանիզմներով, և, դրանք կիրառելով շրջատաշիչ հաստոցներում, ստեղծել է հաստոցների մի շարք կոնստրուկցիաներ (Շահումյանի ստեղծած համընթաց շրջատաշման կիսավտոմատ հաստոցները առաջինը թողարկվել են Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում)։ Դասագրքերի հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1948 թվական)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 430.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430