Գրիգոր Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Շահումյան
Ծնվել էապրիլի 1 1905 թվական
ԾննդավայրԴիլիջան
Մահացել էօգոստոսի 28 1973 թվական
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեա
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունինժեներ-մեխանիկ
ԱշխատավայրՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ

Գրիգոր Հարությունի Շահումյան (ապրիլի 1, 1905(1905-04-01), Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 28, 1973(1973-08-28), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ սովետական ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1943 թվական), պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1930 թվական1932-1973 թվականին դասախոսել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկայի ուսումնարանում, 1943 թվականից եղել է «հաստոցներ և ավտոմատներ» ամբիոնի վարիչը։ Շահումյանը զբաղվել է նոր հաստոցների, մեխանիզմների, սարքավորումների նախագծման հարցերով։ Բազմօղակ լծակավոր համակարգերը փոխարինել է գնդիկավոր փոխանցման մեխանիզմներով, և, դրանք կիրառելով շրջատաշիչ հաստոցներում, ստեղծել է հաստոցների մի շարք կոնստրուկցիաներ (Շահումյանի ստեղծած համընթաց շրջատաշման կիսավտոմատ հաստոցները առաջինը թողարկվել են Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում)։ Դասագրքերի հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1948 թվական)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430