Jump to content

Գրիգոր Հակոբյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Հակոբյան
Ծնվել էհուլիսի 7, 1907(1907-07-07) կամ 1907[1]
ԾննդավայրԱրմըտլու
Վախճանվել էփետրվարի 16, 1981(1981-02-16) կամ 1981[1]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1932)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1969)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գրիգոր Հակոբյան Վիքիդարանում

Գրիգոր Արշակի Հակոբյան (հուլիսի 7, 1907(1907-07-07) կամ 1907[1], Արմըտլու - փետրվարի 16, 1981(1981-02-16) կամ 1981[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1978), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Կաղզվանի օկրուգի Արմըտլու գյուղում։ 1922-1924 թվականներին սովորել է Ալեքսանդրապոլի գավառի Իլխիաբի (այժմ՝ Սարատակ) գյուղի դպրոցում։ 1924-1929 թվականներին որպես ուսուցիչ, դպրոցի վարիչ, լուսհրահանգիչ աշխատել է Լենինականի գավառի 3-րդ գավառամասում։ 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ 1932-1935 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1947-1957 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։

1957-1981 թվականներին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին գրականության բաժնում։ 1958 թվականին «Ներսես Շնորհալու շարականները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թվականին «12-րդ դարի Կիլիկիայի հայ գրականությունը (Ներսես Շնորհալի, Գրիգոր Տղա, Ներսես Լամբրոնացի)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Երևանում[2]։

Գ. Հակոբյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին նվագներ, Երևան, Պետհրատ, 1932, 20 էջ։
  • Ներսես Շնորհալի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 298 էջ։
  • Ներսես Շնորհալի (բնագրեր), Երևան, «Հայաստան», 1969, 220 էջ։
  • Ներսես Լամբրոնացի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1971, 375 էջ։
  • Ներքին Բասենի ազգագրությունը և բանահյուսությունը, Երևան, «Հայաստան», 1974, 396 էջ։
  • Հայրենի եզերք. Բասենի պարերգերը, Երևան, «Սովետական գրող», 1978, 200 էջ։
  • Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ (5-15 դդ.), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1980, 428 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 214-215.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Հակոբյան (բանաստեղծ)» հոդվածին։