Գրան Կանարիա
Գրան Կանարիա | |
---|---|
Տեսակ | կղզի և տուրիստական վայր |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Լաս Պալմաս |
Վայր | Ատլանտյան օվկիանոս |
Մասն է | Canary Islands? |
Մակերես | 1560 կմ² |
Ամենաբարձր կետը | Pico de las Nieves? |
Բնակչություն | 851 231 մարդ (2019) |
Գրան Կանարիա (իսպ.՝ Gran Canaria), երկրորդ ամենահայտնի կղզին Կանարյան կղզիներում, Աֆրիկյան կղզեխմբում, որն Իսպանիայի մասն է կազմում։ Ունի 847830 բնակչություն (2015 թվականի տվյալներով), ինչը կազմում է մոտավորապես կղզեխմբի բնակչության 40%-ը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափից 150 կիլոմետր հեռու և 1350 կիլոմետր հեռու Եվրոպայից[2]։ Ընդգրկում է 1560 քառ. կմ տարածք[3], և ամենաբարձր կետը Պիկո դե լաս Նիևես հրաբխային ծագում ունեցող լեռն է՝ 1956 մ բարձրությամբ[4]։
Գրան Կանարիայում բնակվում էին հիմնականում գուանչիներ, ովքեր այստեղ ապրել են դեռևս մ.թ.ա 500 թվականին։ Կղզին կոչվել է Թամարան կամ Քաջերի երկիր։ Ավելի քան մեկ դար շարունակ եվրոպացիների արշավանքներից և հարձակումներից հետո, կղզին նվաճվեց 1483 թվականի ապրիլի 29-ին, Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի աջակությամբ, որը կարևոր քայլ էր Իսպանիայի միավորելու համար։
Մայրաքաղաքը Լաս Պալմաս դե Գրան Կանարիան է, որը հիմնադրվել է 1478 թվականի հունիսի 24-ին, այդ ժամանակ որպես՝ Real de Las Palmas, Խուան Ռեխոնի կողմից։ Վերջինս եղել է Կաստիլիական բանակի ղեկավարը։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսը խարիսխ գցեց Լաս Պալմասի նավահանգստում, դեպի Ամերիկա իր առաջին ճամփորդության ժամանակ։ Լաս Պալմաս դե Գրան Կանարիան Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի հետ միասին Կանարյան կղզիներ ինքնավար համայնքների մայրաքաղաքն են։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրան Կանարիան տեղակայված է Տեներիֆեից հարավ-արևելք և Ֆուերտեվենտուրայից արևմուտք։ Կղզին ունի հրաբխային ծագում։ Մակերեսը 1,560 քառ․ կմ է, իսկ ամենաբարձր կետը՝ Պիկո դե Լաս Նիևեսը, 1949 մետր է։ Այն ունի շրջանաձև տեսք՝ 50 մետր տրամագծով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրան Կանարիան ընկած է պասսատների շրջանում, որոնք թափանցում են Հյուսիսային կիսագնդից։ Այն հայտնի է իր բազմազան միկրոկլիմաներով։ Ընդհանրապես, ձմռանը ցերեկը միջին ջերմաստիճանը բարձրանում է 20 °C (68 °F), ամռանը` 26 °C (79 °F)։ Ջերմաստիճանի անկում նկատվել է ձմռանը, բայց 10 °C-ից ցածր։ Ներքին կլիման մեղմ է, մինչդեռ լեռնային տարածքներում հազվադեպ զգալի են ցրտահարություններ և ձյունը։ Տարեկան տեղումների քանակը 228 մմ է, և այդ ամենը լինում է ցուրտ ամիսներին, հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին սովորաբար չի անձրևում։ Ամառներն այնուամենայնիվ արևոտ են, և կղզու հարավն ամենաբարենպաստն է։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրան Կանարիան հանդես է գալիս Գռան-Կանարիա բասկետբոլային ակումբով և Իսպանիայի ACB լիգայով։ Կղզին նաև Լա Լիգայի Լաս Պալմաս ՖԱ ֆուտբոլային ակումբի «տունն» է։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին ունի 32 բնապահպանական տարածքներ[5], աչքի ընկնողներն են Նուբլոյի գյուղական զբոսայգին, Թամադաբան, և այլն։ 2014 թվականին տարեկան այցելուների թիվը կազմել է 3,6 մլն մարդ (որից 450.000 իսպանացիներ են)[6]։ Շրջագայության մեծ մասը լինում է կղզու հարավային մասում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Situación y Clima. Ayuntamiento de Las Palmas de Gran Canaria. Արխիվացված 2010-06-29 Wayback Machine
- ↑ ISTAC: Estadísticas de la Comunidad Autónoma de Canarias Արխիվացված 2010-11-14 Wayback Machine (Statistics for the Canaries) on gobiernodecanarias.org.
- ↑ Geography and toponymy data Արխիվացված 2016-10-06 Wayback Machine on ign.es].
- ↑ «Espacios Naturales Protegidos de Gran Canaria Font: Gobierno de Canarias». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Situation Of The Tourism Sector, Year Ending 2014». The Official Gran Canaria Tourist Website. Cabildo de Gran Canaria. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gran Canaria Tourist Board official site Արխիվացված 2013-12-24 Wayback Machine
- Gran Canaria travel guide from Wikivoyage
- Gran Canaria Local blog
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրան Կանարիա» հոդվածին։ |
|