Գուրգեն Մելիքյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Մելիքյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1936 (87 տարեկան) Իրան |
Քաղաքացիություն | Իրան, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս, արևելագետ, իրանագետ և հասարակական գործիչ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Արցախի պաշտպանության բանակ |
Պաշտոն(ներ) | դեկան |
Ալմա մատեր | Քուշեշ-Դավթյան դպրոց և Երևանի պետական համալսարան (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1984) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Գուրգեն Վրեժի Մելիքյան (դեկտեմբերի 14, 1936, Իրան), հայ լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ (1996),
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի Աբադան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962 թ. և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականից նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Գնդապետ Գուրգեն Մելիքյանը 1991–1994 թվականներին եղել է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի։ Զբաղվել է պարսից լեզվի թարգմանական, ինչպես նաև պարսկերենի հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ։
Մասնակցությունը Արցախյան պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդապետ Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը։ Արցախ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին։ Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.): 1995 թ. Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ։
«Ամարաս» բարեգործական կազմակերպության վարչության անդամ, Արցախում «Արփեն» մոր և մանկան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, Արցախի հոգևոր թեմի ատենապետ (1992 թվականից)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոպան հողերի յուրացման համար (1965)
- Մարտական Խաչ 2–րդ աստիճանի շքանշան (1999)
- Մովսես Խորենացու մեդալ (1999)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ (2012)[1]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009։
- Երևանի պետական համալսարան։ Կենսագրական հանրագիտարան, Երևան, 2009, էջ 407-408։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մելիքյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իրանում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ վաստակավոր մանկավարժներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ արևելագետներ
- Հայ իրանագետներ
- Հայ հասարակական գործիչներ