Գուրգեն Հակոբյան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Հակոբյան | |
---|---|
Ի ծնե | Գուրգեն Տարիելի Հակոբյան |
Ծնվել է | հունվարի 4, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2004) |
Ստեղծագործություն(ներ) | Արծիվն արարատյան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Ծնողներ | հայր՝ Տարիել Հակոբյան |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Գուրգեն Տարիելի Հակոբյան (հունվարի 4, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ FIDEM-ի (Միջազգային մեդալագործական ֆեդերացիա) անդամ և հայաստանյան ներկայացուցիչ[1]։
Քանդակագործ Տարիել Հակոբյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի քանդակի բաժինը (պրոֆեսորներ՝ Թերեզա Միրզոյան, Գարեգին Դավթյան)։ 2004 թվականից քանդակագործություն է դասավանդում Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում։ 2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թվականին մասնակցել է Արտաշատ քաղաքում կայացած քանդակագործական միջազգային սիմպոզիումին[2]։ 2008 թվականին Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղադրել է «Բարեկամության ծառ» տուֆ քարից հուշարձանը՝ նվիրված Հայ-Ֆրանսիական բարեկամությանը։ Նույն թվականին ունեցել է անհատական ցուցահանդես Կլամար քաղաքում։
Մեդալագործական արվեստում ստեղծագործություններ ունի նվիրված հայ կոմպոզիտորներին (Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան, Օհան Դուրյան)։ Ստեղծագործում է նաև գրաֆիկայի ժանրում։ Նրա դիզայնով և գրաֆիկական աշխատանքներով Միչիգանում թողարկվել է Էդվարդ Միրզոյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունների ձայնասկավառակը «Music of Armenia»։ 2013 թվականին Գերմանիայի Պրյոտցել քաղաքի «Կոմիտաս» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում բացվել է Գուրգեն Հակոբյանի քանդակների և գրաֆիկաների անհատական ցուցահանդեսը։ Գուրգեն Հակոբյանը հիմնականում աշխատում է փայտից և բրոնզից, որոնք հնարավորություն են տալիս ավելի օրգանական, պլաստիկ ծավալներ ստանալ։ Աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում[3]։
Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - «Դանթեն Հայաստանում», Ռավեննա, Իտալիա
- 2001 - Հանրապետական ցուցահանդես՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Երևան, Հայաստան
- 2001 - «Նոր սերունդ», Երևան, Հայաստան
- 2004 - «Քանդակ և գրաֆիկա», Երևան, Հայաստան
- 2007 - Ֆրանսիայի դեսպանատուն, Երևան, Հայաստան
- 2008 - «Մեկական աշխատանք», Երևան, Հայաստան
- 2009 - «Գրաֆիկա և քանդակ», Երևան, Հայաստան
- 2011 - Նվիրված Մեծ Եղեռնի 95 ամյակին, Երևան, Հայաստան
- 2012 - «Գրաֆիկա», Երևան, Հայաստան
- 2012 - «Մեսրոպ Մաշտոց» /Ակադեմիա ցուցասրահ/. Երևան, Հայաստան
- 2012 - ԵՃՇՊՀ 90-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2021 - Մեդալների արվեստի միջազգային ցուցահանդես (FIDEM Exhibition), Տոկիո, Ճապոնիա[1]
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 - «Մարիամ» ցուցասրահ, Բարսելոն. Իսպանիա.
- 2006 - «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահ, Երևան.
- 2008 - Կլամառ քաղաքի քաղաքապետարանի ցուցասրահ, Ֆրանսիա.
- 2013 - Պրոտցել. Գերմանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տոկիոյում մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են Գուրգեն Հակոբյանի աշխատանքները
- ↑ «Visite de la délégation Arménienne d'Artashat, Gurgen Hakobyan, jeune artiste de l'école sculpturale arménienne». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Գուրգեն Հակոբյանի մասին saatchiart կայքում