Գուրգեն Հակոբյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Հակոբյան
Gougen Tariel Hakobyan.jpg
Ի ծնեԳուրգեն Տարիելի Հակոբյան
Ծնվել էհունվարի 4, 1982 (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Արծիվն արարատյան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Ծնողներհայր՝ Տարիել Հակոբյան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Գուրգեն Տարիելի Հակոբյան (1982, հունվարի 4, Երևան), հայ քանդակագործ։

Քանդակագործ Տարիել Հակոբյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի քանդակի բաժինը (պրոֆեսորներ՝ Թերեզա Միրզոյան, Գարեգին Դավթյան)։ 2004 թվականից քանդակագործություն է դասավանդում Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում։ 2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թվականին մասնակցել է Արտաշատ քաղաքում կայացած քանդակագործական միջազգային սիմպոզիումին[1]։ 2008 թվականին Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղադրել է «Բարեկամության ծառ» տուֆ քարից հուշարձանը' նվիրված Հայ-Ֆրանսիական բարեկամությանը։ Նույն թվականին ունեցել է անհատական ցուցահանդես Կլամար քաղաքում։

Մեդալագործական արվեստում ստեղծագործություններ ունի նվիրված Հայ կոմպոզիտորներին (Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան, Օհան Դուրյան)։ Ստեղծագործում է նաև գրաֆիկայի ժանրում։ Նրա դիզայնով և գրաֆիկական աշխատանքներով Միչիգանում թողարկվել է Էդվարդ Միրզոյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունների ձայնասկավառակը «Music of Armenia» ։ 2013 թվականին Գերմանիայի Պրյոտցել քաղաքի «Կոմիտաս» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում բացվել է Գուրգեն Հակոբյանի քանդակների և գրաֆիկաների անհատական ցուցահանդեսը։ Գուրգեն Հակոբյանը հիմնականում աշխատում է փայտից և բրոնզից, որոնք հնարավորություն են տալիս ավելի օրգանական, պլաստիկ ծավալներ ստանալ։ Աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում[2]։

Հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված «Արծիվն արարատյան» հուշարձանը Կլամարում, 2008

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. «Դանթեն Հայաստանում», Ռավեննա, Իտալիա
  • 2001 թ. Հանրապետական ցուցահանդես՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Երևան, Հայաստան
  • 2001 թ. «Նոր սերունդ», Երևան, Հայաստան
  • 2004 թ. «Քանդակ և գրաֆիկա», Երևան, Հայաստան
  • 2007 թ. Ֆրանսիայի դեսպանատուն, Երևան, Հայաստան
  • 2008 թ. «Մեկական աշխատանք», Երևան, Հայաստան
  • 2009 թ. «Գրաֆիկա և քանդակ», Երևան, Հայաստան
  • 2011 թ. Նվիրված Մեծ Եղեռնի 95 ամյակին, Երևան, Հայաստան
  • 2012 թ. «Գրաֆիկա», Երևան, Հայաստան
  • 2012 թ. «Մեսրոպ Մաշտոց» /Ակադեմիա ցուցասրահ/. Երևան, Հայաստան
  • 2012 թ. ԵՃՇՊՀ 90-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]