Գյուղական տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Ավստրալիայի Բարոսա հովիտը, որպես գյուղական տարածք հայտնի է իր խաղողի այգիներով:

Գյուղական տարածք, քաղաքներից և արվարձաններից դուրս գտնվող ցանկացած բնակեցված տարածք[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղական տարածքը ներառում է բնական և մարդածին լանդշաֆտներ, ինչպես նաև գյուղեր, խուտորներ, ֆերմաներ։ Այն շատ բազմազան է, քանի որ կատարում է տարբեր գործառույթներ․ գյուղական, անտառային և որսորդաձկնորսական արդյունաբերություններ, վերջիններիս արտադրանքի մասնակի վերամշակում, հանքարդյունաբերություն և վերամշակման արդյունաբերություն (հիմնականում փոքր ձեռնարկություններ), ռեկրեացիոն ծառայություններ (ամառանոցներ, հանգստյան տներ, պանսիոնատներ, հյուրանոցներ, մոթելներ), բնապահպանական գործունեություն (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր), կապի և հաղորդակցության գործառույթներ (ճանապարհներ), բնակչության տեղաբաշխում, այդ թվում և քաղաքներում աշխատանքը (երթևեկություն)։

Զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Գրիգորևնա Նաֆյոդովան առանձնացրել է գյուղական տարածքի զարգացման հինգ փուլեր, որոնք համապատասխանում են ուրբանիզացիայի փուլերին․

  • բնական, երբ գերիշխում է բնական տնտեսությունը, որի արտադրողականությունը կախված է բնական պայմաններից։ Բնորոշ են բազմազանությունը, ինքնաբավությունն ու բնական-էթնիկ գյուղական արեալների մեկուսացումը,
  • վաղ ուրբանիզացիոն կամ բնական-ազգային, երբ ուրբանիզացիան ծթանում է գյուղական բնակչության արտահոսքին, բայց բնական աճի բարձր ցուցանիշի շնորհիվ պահպանվում է նրա բազմամարդությունը, ընթանում է հողօգտագործման մասնագիտացման և մշակույթի տարբերակման գործընթաց,
  • միջին ուրբանիզացիոն, երբ տեղի է ունենում տարածքի կտրուկ բաժանում՝ գյուղատնտեսության համար բարենպաստ (հարավ) և անբարենպաստ (հյուսիս) բնակլիմայական պայմաններով շրջանների, և անբարենպաստ շրջաններն անկում են ապրում,
  • ուշ ուրբանիզացիոն, երբ ամրապնդվում են գոտային տարբերությունները, կապիտալը փոխարինում է աշխատուժին ՝ առանց գյուղական բնակչության աճի պահանջի,
  • անբնական (էկոլոգիական), երբ գյուղական տարածությունը դադարում է լինել ագրարային տարածք և վերածվում է ռեկրեացիոն-ամառանոցային և էկոբիոտեխնոլոգիական համալիրի[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Defining the Rural Population». Hrsa.gov. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  2. СЕЛЬСКИЕ ТЕРРИТОРИИ КАК ОБЪЕКТ УПРАВЛЕНИЯ:ПОНЯТИЕ, ФУНКЦИИ, ТИПОЛОГИИ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղական տարածք» հոդվածին։