Գեորգ Վիլհելմ Պաբստ
Գեորգ Վիլհելմ Պաբստ գերմ.՝ Georg Wilhelm Pabst | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1885[1][2] |
Ծննդավայր | Ռոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] |
Մահացել է | մայիսի 29, 1967[4][2][5][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[6][7][8] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Ամուսին | Gertrude Pabst? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Peter Pabst? և Michael Pabst? |
Georg Wilhelm Pabst Վիքիպահեստում |
Գեորգ Վիլհելմ Պաբստ (գերմ.՝ Georg Wilhelm Pabst, օգոստոսի 27, 1885[1][2], Ռոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 29, 1967[4][2][5][…], Վիեննա, Ավստրիա[6][7][8]), գերմանացի կինոռեժիսոր։
Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1905 թվականին, դրամատիկական թատրոններում, 1921 թվականից՝ կինոյում, 1923 թվականից՝ ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչվել է «Տխուր նրբանցք» (1925) սուր սոցիալական ֆիլմով։ Ֆաշիստական վարչակարգին նախորդած տարիներին Պաբստը կապված է եղել առաջադեմ կինեմատոգրաֆիստների միջազգային շրջանակներին, եղել Գերմանիայի կինոյի միության անդամ (կազմակերպվել է 1928 թվականին), որը պրոպագանդել է հեղափոխական կինեմատոգրաֆիայի նվաճումները։ «Արևմտյան ռազմաճակատ 1918» ֆիլմով (1930) հակադրվել է այդ տարիներին գերմանական կինոյում տիրող ուղղությանը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին ստեղծել է «Երեք գրոշանոց օպերա» (ըստ Բրեխտի) և «Համերաշխություն» (նվիրված ֆրանսիական և գերմանական հանքափորների պրոլետարական եղբայրությանը) ֆիլմերը։ 1933 թ. նացիստների հետապնդումից փախել է Գերմանիայից, աշխատել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, 1939 թ. տեղափոխվել Ավստրիա։ Նկարահանել է «Խեղկատակներ» (1941), «Դատավարություն» (1948), «Լռության տուն» (1950) և այլ կինոնկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://vademecum.soalitomerice.cz/vademecum/permalink?xid=09ddd7cea03b9b8d:4e496e4e:12216bae987:-7cbc&scan=8f9e628e22364226a8ab569db81fecdc
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.encyclopedia.com/doc/1G2-3404708265.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.britannica.com/EBchecked/topic/437432/GW-Pabst
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.enotes.com/topics/g-w-pabst
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Վիլհելմ Պաբստ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 76)։ |