Գեորգ Վիլհելմ Պաբստ
| Գեորգ Վիլհելմ Պաբստ գերմ.՝ Georg Wilhelm Pabst | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 27, 1885[1][2] |
| Ծննդավայր | Ռոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] |
| Մահացել է | մայիսի 29, 1967[4][2][5][…] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[6][7][8][…] |
| Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, դերասան, թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր և ռեժիսոր |
| Ամուսին | Gertrude Pabst? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Peter Pabst? և Michael Pabst?[9] |
Գեորգ Վիլհելմ Պաբստ (գերմ.՝ Georg Wilhelm Pabst, օգոստոսի 27, 1885[1][2], Ռոուդնիցե նադ Լաբեմ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 29, 1967[4][2][5][…], Վիեննա, Ավստրիա[6][7][8][…]), գերմանացի կինոռեժիսոր։
Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1905 թվականին, դրամատիկական թատրոններում, 1921 թվականից՝ կինոյում, 1923 թվականից՝ ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչվել է «Տխուր նրբանցք» (1925) սուր սոցիալական ֆիլմով։ Ֆաշիստական վարչակարգին նախորդած տարիներին Պաբստը կապված է եղել առաջադեմ կինեմատոգրաֆիստների միջազգային շրջանակներին, եղել Գերմանիայի կինոյի միության անդամ (կազմակերպվել է 1928 թվականին), որը պրոպագանդել է հեղափոխական կինեմատոգրաֆիայի նվաճումները։ «Արևմտյան ռազմաճակատ 1918» ֆիլմով (1930) հակադրվել է այդ տարիներին գերմանական կինոյում տիրող ուղղությանը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին ստեղծել է «Երեք գրոշանոց օպերա» (ըստ Բրեխտի) և «Համերաշխություն» (նվիրված ֆրանսիական և գերմանական հանքափորների պրոլետարական եղբայրությանը) ֆիլմերը։ 1933 թ. նացիստների հետապնդումից փախել է Գերմանիայից, աշխատել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, 1939 թ. տեղափոխվել Ավստրիա։ Նկարահանել է «Խեղկատակներ» (1941), «Դատավարություն» (1948), «Լռության տուն» (1950) և այլ կինոնկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://vademecum.soalitomerice.cz/vademecum/permalink?xid=09ddd7cea03b9b8d:4e496e4e:12216bae987:-7cbc&scan=8f9e628e22364226a8ab569db81fecdc
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 http://www.encyclopedia.com/doc/1G2-3404708265.html
- 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/437432/GW-Pabst
- 1 2 http://www.enotes.com/topics/g-w-pabst
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118942387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Վիլհելմ Պաբստ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 76)։ |