Գենդալֆ
Գենդելֆ, (անգլ․ Gandalf) Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի լեգենդարիումի «Հոբիթ կամ գնալն ու գալը» և «Մատանիների տիրակալ» վեպի գլխավոր կերպարներից մեկն է։ Միջերկրում հայտնի է որպես ամենաիմաստուն կախարդներից մեկը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդալֆ | |
---|---|
Տեսակ | գրական հերոս, Maiar? և կինոհերոս |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ներկայացված է | Հոբիթը, Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Երկու ամրոց, Սիլմարիլիոն, Մատանու եղբայրությունը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն և Մատանիների տիրակալը. Երկու ամրոց |
Սեռ | արական |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Մասնագիտություն | թրավոր և հրաշագործ |
Դերը կատարել են | Իեն ՄակՔելլեն և Daniel Weyman? |
Gandalf Վիքիպահեստում |
«Գենդելֆ» անունը, կամ, ավելի ճիշտ, «Գանդալվ», վերցված է հին նորվեգական Dvergatal վեպից, որտեղ նա պատկանում է թզուկների ռասային[1]։ «Հոբիթ»-ի սկզբնական փուլում Գենդելֆին անվանում էին թզուկների առաջնորդ և նկարագրում էին, ինչպես «ձեռնափայտով ծերունի»[1]։ Վերջնական տարբերակում Նաուգրիմ թագավորի տարբերակում նրանց առաջնորդը եղել է Տորին Դուբաշիտը[2], իսկ հեղինակը՝ կախարդին անվանել է Գենդելֆ, այն պատճառով, որ սկզբնականում նրան տվել էր Բլադորտին անունը, որը նրան թվացել է անլուրջ։ Գենդելֆ անունը ծագել է gandr (թարգմանվում է կախարդական ձեռնափայտ) և alfr («Ալվ» Հին իսլանդականով էլֆ) բառերից։
Նրա արտաքին նախատիպը դարձել է շվեյցարական փոստային բացիկը, «Լեռնային ոգի» անունով, որտեղ պատկերված է մորուսավոր տղամարդ, լայնեզր գլխարկով, որը կերակրում է եղնիկին[3]։
Գրականագետ Գարոլդ Բլումի կարծիքով՝ Գենդելֆի կերպարանքում գտել են գերագույն սկանդինավյան աստծո՝ Օդինի դիմագծերը[4]։
Դա հաստատվում է Թոլքինի նամակներից մեկում, որտեղ նա գրում է, որ Գենդելֆին պատկերացնում է որպես «Ճամփորդ Օդինի հոգով»[5]։
«Mapping the Catholic cultural landscape» հեղինակների համաձայն՝ Գենդելֆը մարմնավորում է հույս նվիրողի կերպար[6]։
Գենդելֆի հայտնվելը Միջերկրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդելֆի իրական անունը Օլորին է։ Երբեմն նա հայտնվում էր էլֆերի մեջ, ստանալով էլֆի կերպար, և կիսվելով նրանց հետ իմաստուն մտքերով։
Օլորինը հաճախ եղել է Նիենայի դահլիճներում, որը գտնվում է հեռավոր արևմուտքում, աշխարհի սահմաններին։ Նրա մոտ Օլորինը սովորել է համբերությանը և կարեկցանքին։ Սակայն ավելի շատ նրան կապում են Մանվեյի և Վառդայի հետ, քանի որ հենց նրանք են ուղարկել Գենդելֆին Միջերկիր 3 դարաշրջանի 1000 թվականին։ Հենց նա է ընտրվել Վալար խորհրդի կողմից Միջերկիր ուղարկվելու համար, որպեսզի օգնի էլֆերին և մարդկանց պայքարել նորաստեղծ սև տիրակալի՝ Սաուրոնի դեմ։ Սկզբում Օլորինը հրաժարվում է, սակայն հետո համաձայնության գալիս։ Միջերկրում հայտնի է եղել Գենդելֆ Մոխրագույն անունով։
Առավել հայտնի է դարձել, երբ սկսել է ճանապարհորդել ամբողջ Միջերկրով։
Գենդելֆը և Հոբիթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թե երբ Գենդելֆը սկսեց հետաքրքրվել հոբիթներով և սիրել նրանց հայտնի չէ, բայց ահա նրանց հետ մտերմանալու պատճառներից մեկը նրա կանխամտածումներն էին, Գենդելֆ Մոխրագույնը կարծում էր որ վառ ապագան հենց հոբիթի միջոցով պետք է գա։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Զելանդիայում, դուրս է եկել մետաղադրամների հավաքածու «Մատանիների տիրակալ» ֆիլմի կերպարների պատկերներով, ընդգրկելով 50 ցենտանոց դրամ, որի վրա Գենդալֆի պատկերն է[7][8][9]։
- Յան Մաքկելենի կատարած դերը զբաղեցրել է 30-րդ տեղը (03.04.2016) 100 մեծագույն կերպարների ցանկում Empire ամսագրում[10]։
- Սկզբում Գենդելֆի դերի համար հրավիրվել են Շոն Քոններիին և Թոմ Բեյքերը, սակայն ընտրվեց Յան Մաքկելենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Greg Harvey. The Origins of Tolkien's Middle-earth For Dummies. — For Dummies, 2011. — 360 p.
- ↑ Douglas Anderson. The Annotated Hobbit, «Inside Information», note 9, p. 287.
- ↑ Manfred Zimmerman, «The Origin of Gandalf»; Josef Madlener, Mythlore 34 (1983).
- ↑ Harold Bloom. J.R.R. Tolkien's «The Lord of the Rings». — Infobase Publishing, 2008. — P. 73. — 208 p.
- ↑ Burns, M. Perilous Realms: Celtic and Norse in Tolkien's Middle-earth. — Toronto: University of Toronto Press, 2005. — P. 97. — 225 p. — ISBN 0802038069
- ↑ Paula Jean Miller & Richard Fossey. Mapping the Catholic cultural landscape. — Rowman & Littlefield, 2004. — P. 59—60. — 276 p.
- ↑ «Իրկուտսկում հայտնվել են Էլֆյան դոլարներ». REGNUM. 03.02.2004. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «50 ցենտը Գենդալֆի հետ, Նոր Զելանդիա» (անգլերեն). Numismaster. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «1 դոլար «Մատանինեչի տիրակալ» ֆիլմի հերոսների հետ, Նոր Զելանդիա». Global coins. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ The 100 Greatest Movie Characters| 28. Gandalf | Empire | www.empireonline.com
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենդալֆ» հոդվածին։ |
|