Գենդալֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենդելֆ





Անվան տարբերակներ Գենդելֆ Մոխրագույն, Գենդելֆ Սպիտակ, Մոխրագույն Թափառական, Օլորին, Միտրանդիր, Տարկուն, Ինկանուս, Սպիտակ ձիավոր
Ռասա Մայար
Սեռ Արական
Բնակության վայր Վալինոր, Իրմո (Լորիեն) այգիներ
Կյանքի տարիներ Անմահ, Միջերկրում կյանքի տարիներ՝ մոտ Թ․դ․ 1000 — Թ․դ․ 3021)
Զենք Գլամդրինգ սուր և մոգական գավազան
Մատանի Էլֆական երեք մատանիներից մեկը՝ Նարիան

Գենդելֆ, (անգլ․ Gandalf) Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի լեգենդարիումի «Հոբիթ կամ գնալն ու գալը» և «Մատանիների տիրակալ» վեպի գլխավոր կերպարներից մեկն է։ Միջերկրում հայտնի է որպես ամենաիմաստուն կախարդներից մեկը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդալֆ
Տեսակգրական հերոս, Maiar? և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ներկայացված էՀոբիթը, Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Երկու ամրոց, Սիլմարիլիոն, Մատանու եղբայրությունը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն և Մատանիների տիրակալը. Երկու ամրոց
Սեռարական
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Մասնագիտությունթրավոր և հրաշագործ
Դերը կատարել ենԻեն ՄակՔելլեն
 Gandalf Վիքիպահեստում

«Գենդելֆ» անունը, կամ, ավելի ճիշտ, «Գանդալվ», վերցված է հին նորվեգական Dvergatal վեպից, որտեղ նա պատկանում է թզուկների ռասային[1]։ «Հոբիթ»-ի սկզբնական փուլում Գենդելֆին անվանում էին թզուկների առաջնորդ և նկարագրում էին, ինչպես «ձեռնափայտով ծերունի»[1]։ Վերջնական տարբերակում Նաուգրիմ թագավորի տարբերակում նրանց առաջնորդը եղել է Տորին Դուբաշիտը[2], իսկ հեղինակը՝ կախարդին անվանել է Գենդելֆ, այն պատճառով, որ սկզբնականում նրան տվել էր Բլադորտին անունը, որը նրան թվացել է անլուրջ։ Գենդելֆ անունը ծագել է gandr (թարգմանվում է կախարդական ձեռնափայտ) և alfr  («Ալվ» Հին իսլանդականով էլֆ) բառերից։

Նրա արտաքին նախատիպը դարձել է շվեյցարական փոստային բացիկը, «Լեռնային ոգի» անունով, որտեղ պատկերված է մորուսավոր տղամարդ, լայնեզր գլխարկով, որը կերակրում է եղնիկին[3]։

Գրականագետ Գարոլդ Բլումի կարծիքով՝ Գենդելֆի կերպարանքում գտել են գերագույն սկանդինավյան աստծո՝ Օդինի դիմագծերը[4]։

Դա հաստատվում է Թոլքինի նամակներից մեկում, որտեղ նա գրում է, որ Գենդելֆին պատկերացնում է որպես «Ճամփորդ Օդինի հոգով»[5]։

«Mapping the Catholic cultural landscape» հեղինակների համաձայն՝ Գենդելֆը մարմնավորում է հույս նվիրողի կերպար[6]։

Գենդելֆի հայտնվելը Միջերկրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդինը ճամփորդի կերպարում

Գենդելֆի իրական անունը Օլորին է։ Երբեմն նա հայտնվում էր էլֆերի մեջ, ստանալով էլֆի կերպար, և կիսվելով նրանց հետ իմաստուն մտքերով։

Օլորինը հաճախ եղել է Նիենայի դահլիճներում, որը գտնվում է հեռավոր արևմուտքում, աշխարհի սահմաններին։ Նրա մոտ Օլորինը սովորել է համբերությանը և կարեկցանքին։ Սակայն ավելի շատ նրան կապում են Մանվեյի և Վառդայի հետ, քանի որ հենց նրանք են ուղարկել Գենդելֆին Միջերկիր 3 դարաշրջանի 1000 թվականին։ Հենց նա է ընտրվել Վալար խորհրդի կողմից Միջերկիր ուղարկվելու համար, որպեսզի օգնի էլֆերին և մարդկանց պայքարել նորաստեղծ սև տիրակալի՝ Սաուրոնի դեմ։ Սկզբում Օլորինը հրաժարվում է, սակայն հետո համաձայնության գալիս։ Միջերկրում հայտնի է եղել Գենդելֆ Մոխրագույն անունով։

Առավել հայտնի է դարձել, երբ սկսել է ճանապարհորդել ամբողջ Միջերկրով։

Տարբեր երկրներում իմ անունը տարբեր է։ Էլֆերի մեջ ես Միտրանդիրն եմ, թզուկների մեջ Թարկուն, պատանեկության տարիներին, հին մոռացված արևմուտքում ես եղել եմ Օլորինը, հարավում Ինկանուս, հյուսիսում՝ Գենդելֆ, իսկ արևելքում ես չեմ լինում։

Գենդելֆը և Հոբիթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե երբ Գենդելֆը սկսեց հետաքրքրվել հոբիթներով և սիրել նրանց հայտնի չէ, բայց ահա նրանց հետ մտերմանալու պատճառներից մեկը նրա կանխամտածումներն էին, Գենդելֆ Մոխրագույնը կարծում էր որ վառ ապագան հենց հոբիթի միջոցով պետք է գա։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր Զելանդիայում, դուրս է եկել մետաղադրամների հավաքածու «Մատանիների տիրակալ» ֆիլմի կերպարների պատկերներով, ընդգրկելով 50 ցենտանոց դրամ, որի վրա Գենդալֆի պատկերն է[7][8][9]։
  • Յան Մաքկելենի կատարած դերը զբաղեցրել է 30-րդ տեղը (03.04.2016) 100 մեծագույն կերպարների ցանկում Empire ամսագրում[10]։
  • Սկզբում Գենդելֆի դերի համար հրավիրվել են Շոն Քոններիին և Թոմ Բեյքերը, սակայն ընտրվեց Յան Մաքկելենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Greg Harvey. The Origins of Tolkien's Middle-earth For Dummies. — For Dummies, 2011. — 360 p.
  2. Douglas Anderson. The Annotated Hobbit, «Inside Information», note 9, p. 287.
  3. Manfred Zimmerman, «The Origin of Gandalf»; Josef Madlener, Mythlore 34 (1983).
  4. Harold Bloom. J.R.R. Tolkien's «The Lord of the Rings». — Infobase Publishing, 2008. — P. 73. — 208 p.
  5. Burns, M. Perilous Realms: Celtic and Norse in Tolkien's Middle-earth. — Toronto: University of Toronto Press, 2005. — P. 97. — 225 p. — ISBN 0802038069
  6. Paula Jean Miller & Richard Fossey. Mapping the Catholic cultural landscape. — Rowman & Littlefield, 2004. — P. 59—60. — 276 p.
  7. «Իրկուտսկում հայտնվել են Էլֆյան դոլարներ». REGNUM. 03.02.2004. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  8. «50 ցենտը Գենդալֆի հետ, Նոր Զելանդիա» (անգլերեն). Numismaster. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  9. «1 դոլար «Մատանինեչի տիրակալ» ֆիլմի հերոսների հետ, Նոր Զելանդիա». Global coins. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  10. The 100 Greatest Movie Characters| 28. Gandalf | Empire | www.empireonline.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենդալֆ» հոդվածին։