Գեզա Գարդոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեզա Գարդոնի
հունգ.՝ Gárdonyi Géza
Ծննդյան անունհունգ.՝ Ziegler Géza
Ծնվել էօգոստոսի 3, 1863(1863-08-03)[1][2][3][…]
ԾննդավայրAgárdpuszta, Gárdony, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1922(1922-10-30)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրԷգեր, Հունգարիա
ԳերեզմանCastle of Eger
Գրական անունDon Vigole, Göre Gábor, Mummery Róbert և Nemeskéry Sándor
Մասնագիտությունլրագրող, գրող, դրամատուրգ, բանաստեղծ, primary school teacher և խմբագիր
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունSárospatak Reformed College? (1875), Q987962? (1882) և Կարոյ Էստերհազիի անվան համալսարան
Ուշագրավ աշխատանքներՀուների ստրուկը և Eclipse of the Crescent Moon?
ԱնդամակցությունAccademia scientifico-letteraria (Milan, Italy)?, Պետոֆի հասարակություն, Magyar Természettudományi Társulat?, Կիշֆալուդիի միություն, Q1463321? և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
ԶավակներJózsef Gárdonyi?[5]
Կայքgardonyigeza.hu
 Géza Gárdonyi Վիքիպահեստում

Գեզա Գարդոնի (Գարդոնյի) (հունգ.՝ Gárdonyi Géza, օգոստոսի 3, 1863(1863-08-03)[1][2][3][…], Agárdpuszta, Gárdony, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4] - հոկտեմբերի 30, 1922(1922-10-30)[1][2][3][…], Էգեր, Հունգարիա), 20-րդ դարի հունգարացի գրող, լրագրող։ Գրել է բազմաթիվ գիտական և գեղարվեստական գործեր։ Ավելի շատ հայտնի է որպես պատմավեպերի հեղինակ, օրինակ «Էգերի աստղերը» և «Անտեսանելի մարդը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդոնին արևելյան Հունգարիայի արիստոկրատներից մեկի կալվածքի փականագործի որդին էր։ Նա ավարտել է ուսուցչական քոլեջը և որոշ ժամանակ աշխատել որպես ուսուցիչ ու խմբերգիչ։ 1885 թվականին Գարդոնին ամուսնացավ Մարիա Մոլնարի հետ, բայց ամուսնությունը ապերջանիկ էր, և 1892 թվականին նրանք ամուսնալուծվեցին։

1880-ական թվականներին Գարդոնին սկսեց հոդվածներ գրել թերթերի և ամսագրերի համար։ Նրա առաջին հաջողություները պատմական պատմվածքներն էին «Göre Gábor»-ի գյուղական կյանքի մասին, որից հետագայում նա հեռացավ։

Դարերի շրջադարձում Գարդոնին իր ստեղծագործություններում սկսեց օգտագործել պատմական թեմաներ, որոնք հետագայում ծառայեցին որպես հանրաճանաչ պատմվածքների հիմք։

1897 թվականին Գարդոնին իր մոր հետ տեղափոխվեց Էգեր (ներկայում՝ հյուսիսային Հունգարիա) և ապրեց այնտեղ մինչև մահ։ Գեզա Գարդոնիի գերեզմանը գտնվում է Էգերի ամրոցում, նրա վրա գրված է «Csak a teste» (Սա միայն մարմին է)։ Տունը, որում ապրել և իր հայտնի աշխատանքների մեծ մասը գրել է Գարդոնին, այժմ դարձել է թանգարան։

Առավել ճանաչված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգերի աստղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդոնիի ճանաչված ստեղծագործություններից մեկը՝ «Egri csillagok»-ն առաջին անգամ հրատարակվել է 1899 թվականին։ Վերնագիրը թարգմանվում է որպես «Էգերի աստղերը»։ Գրքում պատմվում է 1552 թվականին Օսմանյան կայսրության թուրքական զորքի կողմից հունգարական Էգեր քաղաքի հայտնի պաշարման մասին։Նրա հերոսների մեջ էր հայտնի Բալինտ Տյորյոկը և նրա մոտ ծառայող Սեբաստիան Տինոդին։ 1968 թվականին ռեժիսոր Զոլտան Վարկոնյին վեպի հիման վրա նկարահանեց համանուն ֆիլմը։ 2002 թվականին «Big Read» (Հունգարիայում՝ «A Nagy Könyv») հեռուստահաղորդման հեռուստադիտողների կողմից «Էգերի աստղերը» ընտրվեց որպես «հունգարական ամենաճանաչված վեպ»։

Անտեսանելի մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդկանց կարծիքով Գարդոնիի աշխատանքներից ամենալավը պետք է համարել «A láthatatlan ember» («Անտեսանելի մարդը») գիրքը՝ հրատարակված 1901 թվականին։ Այս կարծիքը նաև այն բանի համար է, որ այն ի տարբերություն «Էգերի աստղեր»-ից ավելի հասանելի է ոչ հունգար ընթերցողին։ Գրքում պատմվում է այն ժամանակների մասին, երբ ապրում էր հոների արքա Աթթիլան։ Սյուժեի մեծ մասը պատմում է բյուզանդական դիվանագետ Պրիսկոսի Աթթիլա այցի մասին։ Վեպի հերոսը՝ Զետան, երիտասարդ բյուզանդացի ստրուկը, սիրահարվում է հոնեցի աղջկա։ Նա փախչում է և դառնում հոների ստրուկը, ինչը տալիս է նրան սիրած աղջկա հետ ամուսնանալու հուևյս։ Գիրքը նաև ներառում է հոների և հռոմեացիների միջև ճակատամարտի դրամատիկ նկարագիր։

Գարդոնիի երկու վեպերն էլ լավ հայտնի են Հունգարիայում, բայց դրանք լայնորեն այլ լեզուներով թարգմանվել և արտասահմանում հրատարակվել սկսեցին միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Egri csillagok (Էգերի աստղերը)
  • A láthatatlan ember (Անտեսանելի մարդը)
  • Isten rabjai (ԱՍտծո կալանավորը)
  • A lámpás (Լամպը)
  • A bor (Գինի)
  • Ida regénye (Իդայի պատմածը)
  • Hosszúhajú veszedelem (Երկարամազ վտանգավոր մարդը)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Goodreads — 2006.
  5. Magyar Irodalmi Lexikon (հունգ.)Budapest: Akadémiai Kiadó, 1963. — Vol. 1. — P. 386. — 1997 p. — ISBN 963-05-1525-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեզա Գարդոնի» հոդվածին։